Загрузка страницы

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

AsekoseNews-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի՛ նախագահող,
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,

Առաջին հերթին ցանկանում եմ սկսել բոլոր ներկաներին շնորհավորանքով՝ անցած տոնի՝ Մեծ Հաղթանակի կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմը եղել է դժվար փորձություն ԵԱՏՄ երկրների և աշխարհի այլ ժողովուրդների համար: Մեր պարտքն է պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել թանկագին վետերանների հերոսական սխրանքների մասին հիշողությունը, անել ամեն հնարավորը՝ անվտանգության ապահովման, կայուն զարգացման և մեր երկրների բարգավաճման համար:

Ցանկանում եմ նաև սրտանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև նման բարձր մակարդակի գագաթնաժողով կազմակերպելու համար:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում, որի մասին, կարծում եմ, լավ տեղեկացված եք: Մենք արդեն ձևավորել ենք կառավարություն, որի ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղիների փոփոխություն: Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաև տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով:

ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը և ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետևողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում և ելնում է նրանից, որ նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են «վիճակագրություն կատեգորիայի»։

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Մինչ օրակարգի երկու-երեք հարցերի վրա կանգ առնելը, ընդգծեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել նիստում համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը: ԵԱՏՄ-ի արտաքին գործունեությանը վերաբերող հարցերի հետ կապված ընդգծեմ, որ դիտորդի կարգավիճակի մասին դրույթը երկար համաձայնեցումներից հետո, մեր կարծիքով, ամբողջությամբ բխում է միության մասին պայմանագրից: Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում երրորդ երկրների հետ փոխգործակցության այլ ձևաչափեր ներդնելու հարցի մշակումը նպատակահարմար է դիտարկել դիտորդի կարգավիճակի գործնական իրականացման վերլուծությունից հետո: Առավել ևս, որ այսօր նախատեսվում է ընդունել երրորդ երկրների կամ այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, որը միտված է պայմանագրերի կնքման հարցերի կարգավորմանը, համատեղ հետազոտական խմբի աշխատանքի պարզեցմանը և շատ ավելիին:

2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, իսկ դա տնտեսական աճի վերականգման գործընթացի ակտիվացումն է, անկասկած կնպաստի ազգային գերակայություններին հասնելուն, այդ թվում՝ ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:

Վերջում ցանկանում եմ հույս հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետագա փոխգործակցությունն ուղղված կլինի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ներդրումների համար հարմարավետ պայմանների ստեղծման, քաղաքացիների կենսամակարդակի բարելավման միջոցով:

Շնորհակալություն ուշադրության համար:

Видео Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 мая 2018 г. 20:58:27
00:00:22
Другие видео канала
Hayeren multer 🐣 | Տուրբոզավրեր 🦖 | Ընկերների հետ շատ ավելի ուրախ է 🌊Hayeren multer 🐣 | Տուրբոզավրեր 🦖 | Ընկերների հետ շատ ավելի ուրախ է 🌊Ա.Հ.Ք.Ե. ԿԵՆՏՐՈՆ  12.09.2021Ա.Հ.Ք.Ե. ԿԵՆՏՐՈՆ 12.09.2021Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստումԱՄՆ-ում տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև խաչքարի օծում՝ նվիրված  նահատակված մեր հերոսներինԱՄՆ-ում տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև խաչքարի օծում՝ նվիրված նահատակված մեր հերոսներինՓաշինյանի ու նախարարների երդման արարողությունը Բաղրամյան 26–ումՓաշինյանի ու նախարարների երդման արարողությունը Բաղրամյան 26–ումԻնձ ուզում են սպանեն, վտանգված եմ․ Նարեկ Մակարյանը կրկին օգնության կարիք ունիԻնձ ուզում են սպանեն, վտանգված եմ․ Նարեկ Մակարյանը կրկին օգնության կարիք ունիԱմոթ ձեզ…Անդրեն տեսանյութ է հրապարակելԱմոթ ձեզ…Անդրեն տեսանյութ է հրապարակելՈւղտերը ՄեղրիումՈւղտերը ՄեղրիումԻնչպես են ռուս խաղաղապահները օգնում  լուծել ԼՂ -ի խմելու ջրի ընդհատումների խնդիրըԻնչպես են ռուս խաղաղապահները օգնում լուծել ԼՂ -ի խմելու ջրի ընդհատումների խնդիրըՍենսացիոն բացահայտումներ` պատերազմին հայկական կողմը խոցել է սեփական ինքնաթիռներ. Վան ՀամբարձումյանՍենսացիոն բացահայտումներ` պատերազմին հայկական կողմը խոցել է սեփական ինքնաթիռներ. Վան ՀամբարձումյանԻդիոտները կոչեցին անկախության օր, որպեսզի մեր ժողովրդին էլ իդիոտացնեն. Պարույր ՀայրիկյանԻդիոտները կոչեցին անկախության օր, որպեսզի մեր ժողովրդին էլ իդիոտացնեն. Պարույր ՀայրիկյանԴուք վախենո՞ւմ եք Արցախի Հանրապետություն ասել, դուք վախենո՞ւմ եք գնալ Արցախ. Ագնեսա ԽամոյանԴուք վախենո՞ւմ եք Արցախի Հանրապետություն ասել, դուք վախենո՞ւմ եք գնալ Արցախ. Ագնեսա ԽամոյանՆշել էի,որ Նիկոլը մի օր ասելու է՝աչքներդ լույս ձեր մեռելի համար,ձեր տղան զոհվել է ու խրախճանք կսարքիՆշել էի,որ Նիկոլը մի օր ասելու է՝աչքներդ լույս ձեր մեռելի համար,ձեր տղան զոհվել է ու խրախճանք կսարքիՏելեգրամյան ալիքներից մեկը հստակ գրում է՝ Տիգրանաշենը հանձնելու վերաբերյալ ստորագրությունը դրված էՏելեգրամյան ալիքներից մեկը հստակ գրում է՝ Տիգրանաշենը հանձնելու վերաբերյալ ստորագրությունը դրված էԹուրքական մուղամը Հրապարակում՝ սեպտեմբերի 21-ին. ծափ տվեք, արա՛. Սոնա ԱղեկյանԹուրքական մուղամը Հրապարակում՝ սեպտեմբերի 21-ին. ծափ տվեք, արա՛. Սոնա ԱղեկյանՍկսվում են անհնազանդության ակցիաներ.Հայկական շարժումՍկսվում են անհնազանդության ակցիաներ.Հայկական շարժումՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստԱյնպես կանտեսեմ,որ իր գոյության մասին ուղղակի կկասկածի․ ամեն ինչը «բազառ» է դարձել․Գոռ ՀամբարձումյանԱյնպես կանտեսեմ,որ իր գոյության մասին ուղղակի կկասկածի․ ամեն ինչը «բազառ» է դարձել․Գոռ ՀամբարձումյանԻնքը որոշել էր՝ես Միսս տրանս Հայաստանն եմ.Մամիկոն Դանիելյանը՝ սեռափոխվածների մասնակցության մասինԻնքը որոշել էր՝ես Միսս տրանս Հայաստանն եմ.Մամիկոն Դանիելյանը՝ սեռափոխվածների մասնակցության մասին««Ռատկո»-ն ջարդում ու տապալում է Ֆիզգորոդոկի ծառերը». Սեդա Գրիգորյան««Ռատկո»-ն ջարդում ու տապալում է Ֆիզգորոդոկի ծառերը». Սեդա Գրիգորյան
Яндекс.Метрика