Загрузка страницы

Ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոիդ արթրիտը արթրիտի երկրորդ ամենատարածված տեսակն է: Առավել հաճախ ախտահարվում են դաստակների, ձեռքերի, ծնկների, սրունքների և ոտնաթաթերի հոդերը: Ռևմատոիդ արթրիտի ժամանակ հոդերի ախտահարումը սովորաբար սիմետրիկ բնույթ է կրում: Կարող է նկատվել նաև այլ օրգանների ախտահարում՝ աչքերի, մաշկի, սրտի, թոքերի, երիկամների, նյարդային համակարգի և աղեստամոքսային տրակտի:
Ընդհանուր ախտանիշները՝
• Տենդ
• Թուլություն
• Հոգնածություն
• Ախորժակի կորուստ
• Թմրածություն

Ցավի ախտանիշները՝
• Հիվանդության սկզբնական փուլում ցավը թույլ է կամ չափավոր, տեղայնացված է մատների ֆալանգների հոդերի շրջանում,
• Ցավը անկայուն բնույթ ունի: Հիվանդության սկզբնական փուլում կարող են նկատվել ցավային համախտանիշի բացակայության հաճախակի կրկնվող ժամանակահատվածներ,
• Առավոտյան նկատվում է հոդերի առավել ուժեղ ցավ և կարկամվածություն,
• Հիվանդը հաճախակի գանգատվում է հոդերի այտուցներից:

Ռևմատոիդ արթրիտը հանդիսանում է աուտոիմուն հիվանդություն: Դա նշանակում է, որ մարդու իմունային համակարգը պայքարում է իր սեփական հյուսվածքների դեմ: Իմունային համակարգի արյան սպիտակ բջիջները շարժվում են դեպի հոդեր: Նրանք ազատ են արձակում քիմիական նյութեր՝ ցիտոկիններ, որոնք վնասում են սինովիալ թաղանթը, որոնք էլ իրենց հերթին արտադրում են քայքայող նյութեր: Դրանք նպաստում են արյունատար անոթների ներաճմանը սինովիալ թաղանթ, որը հանգեցնում է նրա հաստացմանը և կոչվում է պաննուս: Ժամանակի ընթացքում, երբ պաննուսը աճում է, վնասում է հոդի աճառային մակերեսը, իսկ հետագայում նաև ոսկորը: Բորբոքումը առաջացնում է հեղուկի կուտակում հոդի մեջ, ինչը նրան այտուցված տեսք է տալիս: Վերջ ի վերջո, համապատասխան բուժման բացակայության պարագայում հոդայն ճեղքը նեղանում է և առաջանում է հոդի անկիլոզ: Տեղի է ունենում հոդի սերտաճում, որը հանգեցնում է հոդի շարժունակության կորստի:
Հետազոտություններ և լաբորատոր թեստեր ՝
• Ռենտգեն հետազոտություն
• ՄՌՏ և համակարգչային տոմոգրաֆիա
• Ուլտրաձայնային հետազոտություն
• Արյան հետազոտություն
• Մեզի անալիզներ
Կոնսերվատիվ բուժում՝
• Ջերմային թերապիա,
• Կրիոթերապիակամ թերապիա ցածր ջերմաստիճաններով:
Դեղորայքային թերապիա՝
• Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ,
• Պրեդնիզալոն, կորտիկոստերոիդներ,
• Մկանային ռելակսանտներ,
• Օժանդակող դեղորայքներ
• Բազիսային հակաբորբոքային դեղամիջոցներ
• Իմունային դեպրեսանտներ,
• Ուռուցքի նեկրոզի ալֆա գործոնի արգելակիչներ:
Ծանր ախտահարման դեպքում, երբ իրականացված բուժական գործողությունները չեն հանգեցնում անհրաժեշտ արդյունքի, խորհուրդ է տրվում վիրահատական բուժում: Օրինակ՝ հոդի փոխարինում, որը հայտնի է որպես հոդի պլաստիկա: Այն հոդերում, որտեղ բարդ է իրկանացնել փոխարինումը, իրականացվում է արթրոդեզ, որի ժամանակ հոդի ոսկորները` ոսկրային պրոթեզի միջոցով ֆիքսվում են իրար: Կարդալ ավելին......
http://erebouni.am/arm/department/72/

Видео Ռևմատոիդ արթրիտ канала Էրեբունի Բժշկական Կենտրոն
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 февраля 2016 г. 20:51:08
00:04:00
Другие видео канала
Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանության բաժանմունքԷրեբունի ԲԿ-ի Սրտաբանության բաժանմունքԲացառիկ վիրահատություն Էրեբունի ԲԿ ումԲացառիկ վիրահատություն Էրեբունի ԲԿ ումԵրևանում է շվեյցարացի սրտաբանների խումբըԵրևանում է շվեյցարացի սրտաբանների խումբըՀոշոտված կնոջ կյանքին վտանգ է սպառնում  վիճակը ծայրահեղ ծանր էՀոշոտված կնոջ կյանքին վտանգ է սպառնում վիճակը ծայրահեղ ծանր էԹոքերի պոլիկիստոզ  Թոքի ախտահարված հատվածի հեռացում  Նկարահանում վիրահատարանումԹոքերի պոլիկիստոզ Թոքի ախտահարված հատվածի հեռացում Նկարահանում վիրահատարանումՔնային զարկերակների էնդարտերէկտոմիաՔնային զարկերակների էնդարտերէկտոմիաՑավազրկող 19 09 15Ցավազրկող 19 09 15Ողնաշարի կոտրվածքի տրանսպեդիկուլյար վիրահատություն բացառիկ նկարահանում վիրահատարանումՈղնաշարի կոտրվածքի տրանսպեդիկուլյար վիրահատություն բացառիկ նկարահանում վիրահատարանում..После эмболизации печеночных артерийПосле эмболизации печеночных артерий33Ապաքինվելու եմ ու վերադառնամ դիրքեր  Էրեբունի բուժկենտրոնում 4 վիրավոր կաԱպաքինվելու եմ ու վերադառնամ դիրքեր Էրեբունի բուժկենտրոնում 4 վիրավոր կաОТКРЫТ НОВЫЙ КОМФОРТАБЕЛЬНЫЙ ЭТАЖ РОДДОМА МЦ ЭРЕБУНИ.ОТКРЫТ НОВЫЙ КОМФОРТАБЕЛЬНЫЙ ЭТАЖ РОДДОМА МЦ ЭРЕБУНИ.Ստամոքսի ուռուցքի կամ նեոխոցի հեռացում բացառիկ նկարահանում վիրահատարանումՍտամոքսի ուռուցքի կամ նեոխոցի հեռացում բացառիկ նկարահանում վիրահատարանում«Էրեբունի» ԲԿ ն կաթվածի ներանոթային վիրահատություններ է անում«Էրեբունի» ԲԿ ն կաթվածի ներանոթային վիրահատություններ է անումՈղնուղեղին սերտաճած ուռուցքի հեռացում բացառիկ նկարահանում վիրահատարանումՈղնուղեղին սերտաճած ուռուցքի հեռացում բացառիկ նկարահանում վիրահատարանումMOVIE 0005MOVIE 000511Քնային զարկերակի բազմամակարդակ ստենոզի վիրահատություն «Էրեբունի» ԲԿ–ումՔնային զարկերակի բազմամակարդակ ստենոզի վիրահատություն «Էրեբունի» ԲԿ–ումԹիրեոիդէկտոմիաԹիրեոիդէկտոմիաԿյանք փրկող վիրահատություն՝ դեռ կաթվածից առաջԿյանք փրկող վիրահատություն՝ դեռ կաթվածից առաջ
Яндекс.Метрика