Загрузка страницы

«Որ մեռնեմ,1 ամիս հետո նոր կիմանան, որ Մոսոն չկա, գյուղում չի երևում»: Մոռացված գյուղեր

Նորամուտ գյուղ մեզ հաջողվեց հասնել Գուգլ տեղորոշման ծառայության միջոցով: Այստեղ ավելի շատ լքված տների ու շների հանդիպեցինք, քան մարդկանց: Մի պահ սկսեցինք կասկածել՝ արդյո՞ք ճիշտ ենք եկել: : Դեպի լքված իրականություն երկար ու արկածներով լի Ճանապարհին մեզ հանդիպած միակ ցուցանակը Մեղվահովիտինն էր: Այդ ճնշող մտորումների ու բնակիչների փնտրտուքի մեջ, մարդկային ձայն ենք լսում: Խորը շունչ քաշելով, որ այստեղ, այնուամենայնիվ, մարդիկ են ապրում, Մեսրոպ Հարոյանին ենք հանդիպում: Սկսում հարցուփորձ անել, թե ինչպես է հայտնվել Աստծո կողմից մոռացված այս վայրում: 30 տարի է՝ այստեղ է: Եկել, տնտեսություն է ստեղծել, անասուններ պահել ու իր իսկ խոսքով՝ ճարահատյալ մնացել: Այս գյուղը քարտեզի վրա չկա,-կատակում է:Դժվարություններն ու զրկանքները բնակիչներին գյուղից տարել են: Ցրտերն ընկնելուն պես 6 ընտանիք է մնում, ամառը՝ 12-ն են, այն էլ հիմնականում անասուն պահելու նպատակով են գալիս: Մարզպետարանի պաշտոնական կայքում էլ բնակիչները 27-ն են: Մարդիկ այստեղ ապրում են հանուն անասունների:- ասում է Մեսրոպը: Խոշորացումն այստեղ ոչինչ չի բերել: Չունեն գազ, ճանապարհներ, դպրոց, համայնքային կամ մշակույթի կենտրոնի մասին անիմաստ է խոսել: Քաղաքակրթության մասին բջջային կապն է հիշեցնում: Մեսրոպի տղան ամեն օր ոտքով կտրելով անցնում է շուրջ 5 կմ՝ հարևան Բլագոդարնոյեի դպրոց հասնելու համար: Ամենամեծ դժվարությունը ջրի բացակայությունն է, մնացածին մի կերպ կդիմանանք,-ասում են: Նորամուտի մասին կցկտուր տեղեկություններ գտանք Լոռու մարզպետարանի կայքում՝ 17 տնտեսություն՝27 բնակիչ: Զարմանալիորեն բնակիչների թվարկած խնդիրները ներառված չէին գյուղի հիմնախնդիրների ցանկում: Ընդամենը՝ գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում: Նորամուտը, որ կոչվել էլ Ղարաղալա, նախկինում ամբողջովին ադրբեջանաբնակ է եղել: 80-ականների վերջից բնակեցվել գետաշենցի փախստականներով: Մի քանի ընտանիքներ էլ սահմանակից Վրաստանի Ախալքալաքի շրջանի գյուղերից են եկել: Հարևան Մեղվահովիտի հետ՝ նախկինում Ղարահիսա, այժմ 1 վարչական միավոր են:
Գյուղի ամենատարեցը Անիչկա տատն է: Մոր ու որդու հետ մի կերպ Գետաշենից փախել, Նորամուտում է ծվարել: Մայրն այստեղ է մահացել: Լավ տուն-տեղ են ունեցել, մրգաշատ այգիներ, ոչ մի բանի կարիք չի զգացել: Մեզ բերեցին,- ասում է գցեցին այստեղ ու ոչի մի պայման չստեղծեցին: 2 կովի ու 27.000 դրամ թոշակի հույսին է: Ամենօրյա հոգսերի մեջ խճճված՝ անգամ տարիքը չի հիշում: Ջրի խնդիրը նրան էլ տանջում: Պարզվում է Մեսրոպի քույրը՝ Նունեն ժամանակին Նորամուտի քաղակտիվիստն է եղել: Շարունակ ջրի հարցն է բաձրաձայնել, հանդիպելով համայնքային իշխանությունների քար լռությանն ու անտարբերությանը, հույսը կտրել է, իր գլխի ճարը տեսել: Խոշորացումից հետո Տաշիր գնալն ու խնդիրների մասին բարձրաձայնելն ավելի է դժվարացել: Մի քանի բնակիչներով գումար են հավաքել, պոմպ գնել ու հարևան գետից ջուրն են վերցնում: Հարկ ու տուրքը ժամանակին վճարում են, բայց ոչ վարչական ղեկավարին են տեսել, ոչ էլ որևէ աշխատանք:
Դաշտադեմ ուղևորվում ենք դարձյալ Գուգլ տեղորոշման ծառայության օգնությամբ: Հասնում մեծ դժվարությամբ, որովհետև դաշտային ճանապարհից բացի, այստեղ հասնելու այլընտրանք պարզապես չկա: Գյուղամիջյան անանցանելի ճանապարհներով առաջ ենք շարժվում՝ հուսալով, որ բնակիչների կհանդիպենք: Ամենուրեք կիսաքանդ, ավերված ու լքված տներ, ավերակակույտեր: Մարդկային բանականությունը դժվարանում է ընկալել, որ 21-րդ դարում դեռևս նման գյուղերի կարելի է հանդիպել: Անահավատալին ակնհայտ է դառնում, երբ հեռվում մեքենա ենք նշմարում: Շարժվում տան ուղղությամբ: Եթե շունը չհաչար, մեր ներկայությունը դաշտադեմում այդպես էլ ոչ ոք չէր նկատի: Տանտերը դուրս է գալիս ու մեզ տեսնելով՝ զարմանում, թե ինչպես ենք հասել այստեղ, հետոլ էլ թե ՝վերջին անգամ ընտրության ժամանակ են իրենց հիշել, սովորել են մարդկանցից հեռու ապրելակերպին:

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

Видео «Որ մեռնեմ,1 ամիս հետո նոր կիմանան, որ Մոսոն չկա, գյուղում չի երևում»: Մոռացված գյուղեր канала Lori Tvr
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 апреля 2019 г. 23:11:28
00:15:19
Другие видео канала
«Այո», թե՞ «Ոչ». դեբատներ Աքորիում | Լոռվա զրից | 10.03.2020«Այո», թե՞ «Ոչ». դեբատներ Աքորիում | Լոռվա զրից | 10.03.2020Հայաստանի Ասորեստանը. Վերին Դվին․ Գյուղամեջ 29.05.19Հայաստանի Ասորեստանը. Վերին Դվին․ Գյուղամեջ 29.05.19«Գյուղամեջ»․ Սասունցի Կարենին բանակ են տանում 12.07.17«Գյուղամեջ»․ Սասունցի Կարենին բանակ են տանում 12.07.17«Թող կառավարությունն իմանա, որ սա սխալ էր»: Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում դժգոհ են խոշորացումից«Թող կառավարությունն իմանա, որ սա սխալ էր»: Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում դժգոհ են խոշորացումիցՉոբան Հոլիդեյի պատվիրանները | Լոռվա զրից | 02.07.2019Չոբան Հոլիդեյի պատվիրանները | Լոռվա զրից | 02.07.2019Մարդը սարի վրա. վավերագրական ֆիլմՄարդը սարի վրա. վավերագրական ֆիլմԼեռնահովիտ. աշխարհի ամենահարուստ հայի գյուղըԼեռնահովիտ. աշխարհի ամենահարուստ հայի գյուղը«Տրակտորիստ Հռիփսիմեն»․ «Գյուղամեջ» 25.10.17«Տրակտորիստ Հռիփսիմեն»․ «Գյուղամեջ» 25.10.17Լեռնահովիտ Лернаовит LernahovitԼեռնահովիտ Лернаовит LernahovitԼոռվա զրից | Քարինջի սարվորները | 20.08.2019Լոռվա զրից | Քարինջի սարվորները | 20.08.2019Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գայլերը հոշոտել են 122 ոչխար ու գառ, 30-ից ավելիին էլ վնասել ենԱրտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գայլերը հոշոտել են 122 ոչխար ու գառ, 30-ից ավելիին էլ վնասել ենVervaracner - Վերվարածներն ընտանիքում - 2 season - 55 seriesVervaracner - Վերվարածներն ընտանիքում - 2 season - 55 seriesՀայկական գելխեղդ գամփռ. լեգե՞նդ, թե՞ իրականությունՀայկական գելխեղդ գամփռ. լեգե՞նդ, թե՞ իրականություն"Նա արհեստավարժ կոռուպցիոներ է",-քարաձորցիները՝ նախկին գյուղապետ Արա Մատինյանի չարաշահումների մասին"Նա արհեստավարժ կոռուպցիոներ է",-քարաձորցիները՝ նախկին գյուղապետ Արա Մատինյանի չարաշահումների մասին«ՀԱՅԱՍՏԱՆ»։ Լոռու մարզ․ Կուրթան, Վարդաբլուր, Անտառամուտ«ՀԱՅԱՍՏԱՆ»։ Լոռու մարզ․ Կուրթան, Վարդաբլուր, ԱնտառամուտԱնասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԱնասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենBacvats Verqer / Kisabac Lusamutner 10.05.2021Bacvats Verqer / Kisabac Lusamutner 10.05.2021Հեղափոխության գյուղը․ Նոր Կյանք․ «Գյուղամեջ»․ 16․05․2018Հեղափոխության գյուղը․ Նոր Կյանք․ «Գյուղամեջ»․ 16․05․2018Փոխգնդապետ Դավիթ Նազարյանն արժանի էր «Ազգային Հերոս»-ի կոչմանՓոխգնդապետ Դավիթ Նազարյանն արժանի էր «Ազգային Հերոս»-ի կոչմանՄուտքն անվճար է, ելքը՝ վճարովի. Բերքաբեր. «Գյուղամեջ» 22.11.2017Մուտքն անվճար է, ելքը՝ վճարովի. Բերքաբեր. «Գյուղամեջ» 22.11.2017
Яндекс.Метрика