Загрузка страницы

Եթե չգամ՝ չկամ....

Ընթերցող՝ Սիսիան Ստեփանյան
Երբեմն լավ է պարզապես ժպտալ,
Կեղծ ժպտալ,ժպտալ հենց այնպես,
Քան բացատրել ինչու է այդպես
Կամ թե բացատրել ինչու ես տխուր:
Սիրո համար պետք չեն խոսքեր,
Սիրո համար պետք են աչքեր…
Իսկ երբ աչքերդ չեն կարող տեսնել
Բառերով տեսնել,թե զգալ բառերով:
Ես առհասարակ չեմ հիշում մեկին
Ում առհասարակ չեմ էլ մոռանում,
Ես աղոթում եմ այն բանի համար,
Որ չմոռանաս,որ հիշես դու ինձ:
Դու գուցե այն չես,ինչ ես եմ կարծում,
Բայց ուշ է արդեն.ես քեզ եմ սիրում…
Միգուցե այն չեմ,ինչ ես եմ կարծում,
Համենայն դեպս.ես քեզ եմ սիրում…
Սիրեցի քեզ,սիրեցի թաքուն,
Սիրեցի քո աչքերը անհուն…
Ու թե կյանքը այս մի խենթություն է,
Իրականությունը դաժանություն է:
Թե ասում են,որ ավազի հատիկը միակ
Աստվածություն է,գեղեցկություն է,
Ապա ինձ համար դու անապատ ես,
Ուր պապակ ընկած կանչում եմ ես քեզ:
Ամեն անգամ,երբ հիշում եմ քեզ
Երկնքից հանկարծ մի աստղ է ընկնում,
Եվ միայն այդ,միայն այդ պահին է
Լուսինն իմանում`ինչու է մենակ:
Լավ ես արտահայտում այն սերը
Որ չես զգում…իսկապես ճիշտ է…
Դրա համար էլ հեռու եմ քեզնից,
Քանզի չեմ կարող ասել սիրում եմ…
Ու եթե մի օր ես հանկարծ չգամ,
Իմացիր չկամ,առաջվանը չեմ,
Երանի նրան,ով չի սպասում,
Հետևաբար և չի հուսախաբվում.
Ուզում եմ մի պահ ամեն ինչ թողնես
Ու դուրս գաս փողոց.
Թող իմ փոխարեն քամիները քեզ
Գրկեն ու փարվեն…նրանց հասու ես…
Ու թե անձրև գա դուրս արի փողոց
Եվ կաթիլները դու բռնել փորձիր,
Որքան կաթիլ դու բռնես,
Այնքան դու ես սիրում ինձ,
Իսկ որքան որ գետնին ընկնի,
Այդքան ես եմ սիրում քեզ…
Եվ գիտես ինչու…Քանզի երբեք չեմ ասել,
Որ սիրում եմ ու լքել եմ…
Գիտեմ`չես սիրի,բայց
Հաստատ գիտեմ,որ չես մոռանա…
Ախ թե սիրեիր այնպես,
Ինչպես չես սիրել կյանքում ոչ ոքի,
Ու համբուրեիր,որ այդ օրը ես
Ապրեի վաղը սպասելով մի նոր համբույրի,
Գրկեիր այնպես,որ անզգայանայի
Ու քեզ դիմանալ ինձ չհաջողվեր,
Ներեիր այնպես,ինչպես ներում է
Քահանան վերջում խոստովանանքի…
…իսկ եթե չգամ,իմացիր չկամ կամ էլ չեմ գալու…
Բայց խնդրում եմ որ,դու մի միշտ հավատաս,
Այն ինչ հիշվում է,չի կարող երբեք անցյալ համարվել…

Видео Եթե չգամ՝ չկամ.... канала VGA Minus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 декабря 2018 г. 0:39:11
00:03:21
Яндекс.Метрика