Загрузка страницы

Հենրիկ Ալավերդյան - Զարթիր լաո (Armenian folk)

Հայ ժողովրդական «Զարթիր լաո» երգն է՝ Հենրիկ Ալավերդյանի կատարմամբ:
For English look at this address: https://youtu.be/7YjSN4rvcsI
Սա հայության շրջանում անչափ սիրված երգերից մեկն է: Ընդունված է համարել, որ այս երգի հեղինակը աշուղ Ֆահրադն է, սակայն կա տեսակետ, որ Ֆահրադը միայն մշակել է վաղուց գոյություն ունեցող ժողովրդական երգը: Եվ հավանաբար ա՛յս է պատճառը, որ այն հայտնի է մի քանի տարբերակներով, որոնցից մի քանիսում խոսվում է հայդուկապետ Արաբոյի մասին, իսկ մյուսներում չի հիշատակվում նրա անունը: Սակայն այն տարբերակներում էլ, ուր հիշատակվում է Արաբոն, արդեն չի գիտակցվում իբրև իրական պատմական անհատ, այլ նա արդեն հանդես է գալիս որպես ազատամարտիկի հավաքական կերպար:
Այս երգի կենտրոնական դեմքը մայրն է, որը հայ ժողովրդի անունից իր մանկանը պատմում է Մշո հայության (որոշ տարբերակներում՝ հայության առհասարակ) թշվառ վիճակի մասին. թուրքական կառավարության հայահալած վերաբերմունքի, դաժան հարկահանության, կեղեքումների ու կոտորածների պատճառով խեղճ մշեցին մեռավ լալով, փախչելով հայրենի հարազատ վայրերից և օտար երկրներում դեգերելով: Ապա մայրը կոչ է անում որդուն՝ «Զարթի՛ր, լաո, մեռնիմ քըզի»: Այս տողը կրկնվում է յուրաքանչյուր քառատողի վերջում և բացահայտում երգի հիմնական տրամադրությունը. իսկ այն պայքարի կոչ է՝ ուղղված ամբողջ հայությանը: Հաջորդ հատվածում մայրը հայտնում է, որ թուրք ասկյարը սպանել է հայության պաշտպան, ապավեն Ջոջ (Մեծ) Ապոյին, որ նույն Արաբոն է, և մեր ժողովրդի հույսը թողել է օրորոցի վրա: Այսինքն համիդյան ջարդերին զոհ գնացին մեծահասակ տղամարդիկ, որոնք պետք է պաշտպանեին իրենց ընտանիքներն ու հայրենակիցներին, և մեր ժողովրդի պաշտպանության հույսը մնացին այս ամենին դեռ անտեղյակ և իրենց ժողովրդի ցավին դեռևս անհաղորդ մանուկները, որոնք քնած են օրորոցներում: Երգի տարբերակներից մեկի վերջին քառատողում մայրը քնած մանկանը հայտնում է, որ սուլթան Համիդը զորք ժողովել, եկել արդեն Մշո բերդն է պատել և ուզում է բռնել նաև իրենց՝ մորը և մանկանը, խաթարել նաև մանկան քունը: Եվ դարձյալ կոչ է անում. «Զարթի՛ր լաո, մեռնիմ քըզի», կարծես ասել ուզելով, որ ջոջերի՝ մեծերի կորստից հետո հայ մանուկն այլևս խաղաղ քնի իրավունք չունի, նա պետք է արագ մեծանա և շարունակի իր հոր պայքարը:
Armenian folk song "Zartir lao" performs Henrik Alaverdyan.
Երգի խոսքերը՝

Խեղճ մշեցին մեռավ լալով,
Օտար երկըրներ ման գալով,
Մեռավ թուրքին խարջեր տալով,
Զարթի՛ր, լաո՛, մեռնի՛մ քըզի:

Ես ի՞նչ ըսիմ թուրք ասկյարին,
Որ ըսպանեց Ջոջ Ապոյին,
Մըր հույս թողեց վեր օրորոցին,
Զարթի՛ր, լաո՛, մեռնի՛մ քըզի:

Սուլթան Համիդ զորք ժողովեց,
Եկավ Մշո բերդը պատեց:
Սուլթան կուզե բըռնել մըզի,
Զարթի՛ր, լաո՛, մեռնի՛մ քըզի:

Видео Հենրիկ Ալավերդյան - Զարթիր լաո (Armenian folk) канала AYGABER
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
7 сентября 2015 г. 18:06:17
00:02:06
Яндекс.Метрика