Загрузка страницы

Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ- OV E ASTVAC? Միլազիմ Ռասոյան

Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ

Ա. ԱՍՏՎԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈւԹՅՈւՆ Է
Անձնավորությունը ունի մտածելու, ընտրելու, ծրագրելու, որոշումներ կայացնելու կարողություն:
Անձի իրական պատկերը Աստծո մեջ է և ոչ թե` մարդու: Այժմ անձին բնորոշ մի քանի հատկություններ նշենք.
- Աստված ստեղծագործում է. Ծն.1:1;
- Աստված մտածում է. Ես.55:8;
- Աստված ծրագրում է` որոշում է կայացնում. Ծն.2:18;

Բ. ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻ Է
Աստված Հոգի է` ձև ու մարմին չունի. անտեսանելի է արարվածների կողմից: Հոգին հատուկ ընդգծված ձև չունի և բաղկացած չէ մասերից: 2Օր.4:15; Հովհ.1:18; 4:24; 1Տիմ.1:17;
Սակայն ինչպե՞ս հասկանանք, թե Մովսեսը Աստծուն տեսավ: Ել.33:11,19-23; Նա տեսավ նրա փառքի արտացոլումը, ոչ թե Աստծո էությունն ամբողջովին: Եւ երբ Աստծո համար ասվում են հետևյալ արտահայտությունները` «Նրա ձեռքը, ոտքը, աչքը, ականջը», սա չի խոսում այն մասին, թե Աստված մարմին ունի, այլ սրանք այլաբանություն են, որոնցով արտահայտվում են Աստծո զգացումները: Ես.59:1,2;

Գ. ԱՍՏՎԱԾ ՄԵԿ Է
«Աստված մեկ է» խոսքի մեջ նկատի ունենք երեք գաղափարներ.
Գ.1. Աստծո թվային նշանակությունը
Գ.2. Աստծո եզակիությունը
Գ.3. Աստված Եռամիասնություն է

Գ.1. Աստծո թվային նշանակությունը
Սա նշանակում է, որ կա մեկ Աստված` ուրիշը չկա: 2Օր.4:35,39; Ես.45:22; Մրկ.12:29;
Տիեզերքի ամեն գոյերը նրանից են սկիզբ առել, նրանով են ապրելու կարողություն ձեռք բերում և նրանով են իրենց վախճանը գտնում: Միայն մեկն է\` Աստված է ողջ տիեզերքում ինքնագոյ` չի ստեղծվել, ինքնիշխան է: Մյուս բոլոր գոյերը նրանից, նրա միջոցով և նրա համար են: Գործք.17:24-28; 1Կոր.8:6; Եփ.4:6;

Գ.2. Աստծո եզակիությունը
Սա նշանակում է, որ համեմատական կարգով նրա նմանը չկա: Նա իր բնութագրով ողջ տիեզերքում աննման է, միակն է, անփոխարինելի է: Ել.15:11; 2Թագ.7:22; 3Թագ.8:23;

Գ.3. Աստված Եռամիասնություն է
«Եռամիասնություն» ասելով` նկատի ունենք Աստծո ներքին միասնությունը: Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ Աստծո էությունը միանձնյա չէ, այլ նա մեկից ավելի անձերի միասնություն, անբաժանելիություն և մեկություն է: Հնարավոր է` այս միտքը ոմանց շփոթեցնի, բայց կխնդրենք, որ համբերությամբ կարդաք այն վկայությունները, որոնք Սուրբ Գրքից են և ցույց են տալիս, որ մեկ և միակ Աստվածը նաև մեկացած է:
Ուսումնասիրելով Սուրբ Գիրքը, պարզվում է մի իրողություն` Աստված իր մեջ միանձնյա չէ, այլ եռանձնյա է` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Նրանց միությունը այնպես է ձուլված, որ անբաժանելի են:
Սուրբ Գրքում գրված է. «Աստված ասաց. „26աՄեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք…”: 27Եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց»: Ծն.1:26ա,27; Այստեղից երևում է, որ Աստված միանձնյա չէ: «Աստված ասաց» արտահայտության մեջ գործողություն կատարողը եզակի թվով է դրված, գրված է «ասաց», ոչ թե` «ասացին», նմանապես` «պատկերը» եզակի է, սակայն այդ պատկերի հետևում ոչ թե եզակի անձ է, այլ հոգնակի. գրված է` «մեր»: Գուցե մեկն ասի. «Հնարավոր է` Աստված հրեշտակների հետ է խոսել»: Եթե հրեշտակների հետ խոսելիս լիներ, այդ դեպքում գրված կլիներ` «Աստված իր և հրեշտակների պատկերով ստեղծեց մարդը»: Սակայն գրված է. «Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նրան»: Նաև շատ հստակ է, որ Աստված է միայն Արարիչը, հետևաբար` նա հրեշտակներին մասնակից չէր դարձնի մարդու արարչագործությանը: Հռ.11:34-36;
Մեկ այլ տեղում «6Տերն ասաց. „Ահա սրանք մեկ ժողովուրդ են. ու ամենքի լեզուն մեկ է, և սկսեցին սա շինել ու հիմա ինչ որ շինել կխորհեն, մի բան չկա որ արգելի: 7Եկեք, իջնենք ու նրանց լեզուն այնտեղ խառնենք, որպեսզի որևէ մեկը իր ընկերի լեզուն չհասկանա: 9բ…Տերը այնտեղ խառնեց բոլոր երկրի լեզուն…” Ծն.11:6,7,9 բ;
Սուրբ Գրքի այս հատվածում էլ մենք նույնն ենք տեսնում, ինչ որ վերևում նկատեցինք. «Տերը ասաց… Եկեք իջնենք ու նրանց լեզուն այնտեղ խառնենք…» և հետո գրված է. «Տերը խառնեց»: Գործողություն կատարողը թե´ հոգնակի թվով է գրված և թե´ եզակի` «խառնենք» և «խառնեց» և մենք տեսնում ենք, որ լեզուն խառնողը միայն Աստված է: Նաև «եկեք իջնենք» արտահայտությունը ցույց է տալիս, որ խոսողը դիմում է մեկից ավելի անձանց, քանի որ եթե խոսքը ուղղված լիներ մեկ անձի, ապա գրված կլիներ. «Եկ իջնենք», ոչ թե` «եկեք…»: Այս մեկացումը բացահայտող շատ հատվածներ կարելի է բերել Սուրբ Գրքից, սակայն միայն մի քանի հատվածներ ենք ներկայացնում ձեր ուշադրությանը: Մտթ.3:16,17; 28:19; Հովհ.3:16; 16:13-15; Գործք.5:3,4; Եբ.1:8,9;
Նաև հարկ է նշել, որ եբրայերենում գոյականը ոչ թե երկու թիվ ունի, այլ երեք` եզակի, երկյակի և հոգնակի: Այսպես\` Աստված բառը եբրայերեն բնագրում ո´չ եզակի է գրված, ո´չ էլ` երկյակի, այլ միշտ հոգնակի` Աստվածք:
Երբ ճանաչում ենք Աստծուն, համոզվում ենք այս ճշմարտության մեջ, որ Աստծո երեք անձերն էլ ինքնատիպ են, սերտորեն առնչվում են իրար հետ, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում Աստծո էությունը:
Հաճախ մարդիկ ուզում են որևէ բանի նմանության միջոցով Աստծո երեք անձերի մեկացած լինելը հասկանալ, բայց չկա այդպիսի դիպուկ նմանություն, որովհետև նա Արարիչ է, իսկ մնացած ամեն ինչը` արարվածներ:
Այսպիսով, Սուրբ Գրքի Աստվածը մեկ է, միակն է և մեկացած է: Ոչ թե երեք անձեր են` երեք դեմքով, այլ երեք անձերը մեկացած են մեկ պատկերով:

Видео Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ- OV E ASTVAC? Միլազիմ Ռասոյան канала CBJCTV - ԱՍՏԾՈ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆ
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 мая 2024 г. 17:24:16
00:41:47
Другие видео канала
HQ908-09.08.2022 Աստծո ուրախությունը մերն է / Astco uraxutyuny mern e - Արսեն ՎարդանյանHQ908-09.08.2022 Աստծո ուրախությունը մերն է / Astco uraxutyuny mern e - Արսեն ՎարդանյանHQ1110-19.05.23 Մեղքի գիտակցում / Mexqi gitakcum - Տիգրան ՕհանյանHQ1110-19.05.23 Մեղքի գիտակցում / Mexqi gitakcum - Տիգրան ՕհանյանHQ1094-25.04.23 Ճանաչի՛ր Քրիստոսին գրքերի համեմատ / Chanachir Qristosin grqeri hamemat - Տ ՕհանյանHQ1094-25.04.23 Ճանաչի՛ր Քրիստոսին գրքերի համեմատ / Chanachir Qristosin grqeri hamemat - Տ ՕհանյանHQ776-06.02. 2022 Ինչպե՞ս վերաբերվել հայտնություններին / Inchpes verabervel haytnutyunnerin - Ա. Վ.HQ776-06.02. 2022 Ինչպե՞ս վերաբերվել հայտնություններին / Inchpes verabervel haytnutyunnerin - Ա. Վ.HQ956-14.10.2022 Փրկության վկայություն / Prkutyan vkayutyun - Միլազիմ ՌասոյանHQ956-14.10.2022 Փրկության վկայություն / Prkutyan vkayutyun - Միլազիմ ՌասոյանHQ916-18.08.2022 Անկասկած գոյություն ունի Արարիչ և Փրկիչ /Ankaskac goyutyun uni Ararich ev Prkich ԱԹHQ916-18.08.2022 Անկասկած գոյություն ունի Արարիչ և Փրկիչ /Ankaskac goyutyun uni Ararich ev Prkich ԱԹHQ795-04.03.2022 Տիրոջը վստահի՛ր / Tirojy vstahir - Միլազիմ ՌասոյանHQ795-04.03.2022 Տիրոջը վստահի՛ր / Tirojy vstahir - Միլազիմ ՌասոյանHQ1109-16.05.23 Թակարդ / Takard - Խնկո ՀովսեփյանHQ1109-16.05.23 Թակարդ / Takard - Խնկո ՀովսեփյանHQ1008-25.12.2022 Բազում վախեր / Bazum vaxer - Տիգրան ՕհանյանHQ1008-25.12.2022 Բազում վախեր / Bazum vaxer - Տիգրան ՕհանյանHQ1003-18.12.2022 Ո՞վ կընդունի (Խնկո Հովսեփյան)HQ1003-18.12.2022 Ո՞վ կընդունի (Խնկո Հովսեփյան)HQ984-22.11.2022 Քրիստոսը մեր թագավորն է / Qristosy mer tagavorn e - Արսեն ՎարդանյանHQ984-22.11.2022 Քրիստոսը մեր թագավորն է / Qristosy mer tagavorn e - Արսեն ՎարդանյանHQ - 869 Գաղտնիք - բաժին 3 / Gaxtniq - bajin 3 / Միլազիմ ՌասոյանHQ - 869 Գաղտնիք - բաժին 3 / Gaxtniq - bajin 3 / Միլազիմ ՌասոյանHQ1062-14.03.2023 Ընտրություն / Yntrutyun - Տիգրան ՕհանյանHQ1062-14.03.2023 Ընտրություն / Yntrutyun - Տիգրան ՕհանյանHQ1117-26.05.23 Սկիզբը և Վերջը / Skizby ev verjy - Խնկո ՀովսեփյանHQ1117-26.05.23 Սկիզբը և Վերջը / Skizby ev verjy - Խնկո ՀովսեփյանHQ - 872 Գաղտնիք - բաժին 6 / Gaxtniq - bajin 6 - Միլազիմ ՌասոյանHQ - 872 Գաղտնիք - բաժին 6 / Gaxtniq - bajin 6 - Միլազիմ ՌասոյանHQ912-14.08.2022 Արքայությունում ո՞վ է մեծ լինելու / Arqayutyunum ov e mec linelu? - Արսեն ՎարդանյանHQ912-14.08.2022 Արքայությունում ո՞վ է մեծ լինելու / Arqayutyunum ov e mec linelu? - Արսեն ՎարդանյանHQ928-06.09.2022 Աստծո և Դավիթի թագավորությունը / Astco ev Davti tagavorutyuny - Խնկո ՀովսեփյանHQ928-06.09.2022 Աստծո և Դավիթի թագավորությունը / Astco ev Davti tagavorutyuny - Խնկո ՀովսեփյանHQ1345-12.06.24 Ադամ և Քրիստոս / Adam ev Qristos - Խնկո ՀովսեփյանHQ1345-12.06.24 Ադամ և Քրիստոս / Adam ev Qristos - Խնկո ՀովսեփյանHQ977-13.11.2022 Հուսահատությունն էլ է կործանում / Husahatutyunn el e korcanum - Արսեն ՎարդանյանHQ977-13.11.2022 Հուսահատությունն էլ է կործանում / Husahatutyunn el e korcanum - Արսեն ՎարդանյանHQ1122-2.06.23 Ճշմարիտ լույս, ճշմարիտ սուրբ, ո՞վ ես դու/Chshmarit luys, chshmarit surb, ov es du? ՄՌHQ1122-2.06.23 Ճշմարիտ լույս, ճշմարիտ սուրբ, ո՞վ ես դու/Chshmarit luys, chshmarit surb, ov es du? ՄՌHQ809-25.03.2022 Կյանքի և մահվան բանալիները ունեցողը / Kyanqi ev mahvan banalinery unecoxy - Խ. Հ.HQ809-25.03.2022 Կյանքի և մահվան բանալիները ունեցողը / Kyanqi ev mahvan banalinery unecoxy - Խ. Հ.
Яндекс.Метрика