Загрузка страницы

Լոռի բերդ /Fortress of Lori (100 Archaeological monuments of Armenia)

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 - 1020 թթ.։

1065-ին Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Բ-ն (1049 - 1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ։ XI - XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել։
1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։ 1562 - 1734 թթ. Լոռին՝ որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926 - 1930 թթ. ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը)։

Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Ուռուտի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիսարևմտյան անկյունում է գտնվում բերդի միակ մուտքը։ Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ, բարձրությունը՝ 20-25 մ։ Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ։ Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել։ Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ։ Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր։ Կառուցվել է նաև գետնուղի, որը ոլորապտույտ ճանապարհով հասել է մինչև Ուռուտ գետն ու ավարտվել աշտարականման կառույցով։ Գաղտնուղու նախնական մոտավոր չափերը՝ լայնությունը 120-130 սմ է եղել, իսկ պահպանված պատերի բարձրությունը տատանվում է 80 սմ-ից մինչև մեկ մետր։ Այն տեղերում, որտեղ ժայռը բացակայել է, շինարարները սալաքարերով արհեստական պատեր են շարել:Գաղտնուղին օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար։

Լոռիում 1966-ից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը։ Պեղվել են XI - XIII դդ. 2 բաղնիք. մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից։ Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով։ Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն առաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով։ Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը։ Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը։ Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ։ Բնակելի թաղամասում բացված տներից առանձնապես ուշագրավ է մեկը, որի պատերի որմնանկարներն, ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են։ Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր կտուրի տակ առնված գմբեթներով։ Հարավային պատի մեջ դրված միհրաբի քարն ապացույց է, որ այն եղել է մուսուլմանական մզկիթ (XIV - XV դդ.)։ Լոռիի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը։ Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով։

Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճեր, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր։ Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ[2

Видео Լոռի բերդ /Fortress of Lori (100 Archaeological monuments of Armenia) канала Arnokhachatryan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 ноября 2022 г. 0:17:10
00:04:08
Другие видео канала
НЕИЗВЕСТНАЯ НАУКЕ РЫБА  (...бани) (ЯБАНИ  )))))НЕИЗВЕСТНАЯ НАУКЕ РЫБА (...бани) (ЯБАНИ )))))Մենակ լսեք (Տեր Մխիթար)Մենակ լսեք (Տեր Մխիթար)Wedding shooting in any corner of the globe.  WhatsApp (+37499320702)Wedding shooting in any corner of the globe. WhatsApp (+37499320702)Artur  & Sevil   WEDDingSTAFF   Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Artur & Sevil WEDDingSTAFF Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Armen & Lusine   WEDDingSTAFF   Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Armen & Lusine WEDDingSTAFF Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)НЕРЕАЛЬНОЕ ИСПОЛНЕНИЕ  АРЦАХА смотреть до концаНЕРЕАЛЬНОЕ ИСПОЛНЕНИЕ АРЦАХА смотреть до концаՎիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)Վիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)Տափի բերդ 4K /Tapi fortress 4K  (100 Archaeological monuments of Armenia)Տափի բերդ 4K /Tapi fortress 4K (100 Archaeological monuments of Armenia)Մակարավանք /Makaravank  (100 Archaeological monuments of Armenia)Մակարավանք /Makaravank (100 Archaeological monuments of Armenia)Հաղպատի վանական համալիր 4k /Haghpat monastery complex 4k  (100 Archaeological monuments of Armenia)Հաղպատի վանական համալիր 4k /Haghpat monastery complex 4k (100 Archaeological monuments of Armenia)Կայան Բերդ 4KԿայան Բերդ 4KԺայռապատկեր 4k/ Rock painting (100 Archaeological monuments of Armenia)Ժայռապատկեր 4k/ Rock painting (100 Archaeological monuments of Armenia)Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք 4k/Aghjots Stepanos Monastery 4k(100 Archaeological monuments of Armenia)Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք 4k/Aghjots Stepanos Monastery 4k(100 Archaeological monuments of Armenia)ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (100 Archaeological monuments of Armenia)ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (100 Archaeological monuments of Armenia)Ախթալայի վանք 10-րդ դար/Akhtala monastery/ (100 Archaeological monuments of Armenia)Ախթալայի վանք 10-րդ դար/Akhtala monastery/ (100 Archaeological monuments of Armenia)ՄակարավանքՄակարավանքՆորատուսի խաչքարեր/Khachkars of Noratus  (100 Archaeological monuments of Armenia)Նորատուսի խաչքարեր/Khachkars of Noratus (100 Archaeological monuments of Armenia)Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia)Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia)Սևանավանք/Sevanavank  (100 Archaeological monuments of Armenia)Սևանավանք/Sevanavank (100 Archaeological monuments of Armenia)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)Կայանբերդ  (100 Archaeological monuments of Armenia)Կայանբերդ (100 Archaeological monuments of Armenia)
Яндекс.Метрика