Загрузка страницы

Խուզարկել են Սերժ Սարգսյանի եղբոր ընկերությունը.ՊԵԿ-ի տեսանյութը և սենսացիոն բացահայտումը

AsekoseNews-ՊԵԿ քննչական վարչության նոր բացահայտումները: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Հիմնադիրներն են՝ Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով 2011թ-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ղեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով: Ընկերությունը Երևանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում: 2013-2017 թվականներին իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը՝ 3 միլիոն 527 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման: Բացի այդ, պարզվել է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:
Պարզվել է նաև, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 40 տոկոս բաժնետեր հանդիսացող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լևոն Ազատի Սարգսյանն, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնետեր է: Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ է: Խորհուրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 20 տոկոս բաժնետերԳաբրիել Ղեմբերջյանը:
Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի իրավաբանական հասցեն է Երևանի Երվանդ Քոչարի պողոտա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, սակայն, ըստ էության, ընկերությունը եկեղեցում գործունեություն չի իրականացրել, այլ փաստացի գործունեություն է ծավալել այլ հասցեում:
ՊԵԿ քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ:
Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական և դատավարական գործողություններ:
ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Видео Խուզարկել են Սերժ Սարգսյանի եղբոր ընկերությունը.ՊԵԿ-ի տեսանյութը և սենսացիոն բացահայտումը канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
23 июня 2018 г. 19:10:51
00:02:44
Другие видео канала
Ոսկորներ և պարկեր են հայտնաբերվել. Մանվել Գրիգորյանի հարևանուհու ահազանգի հետքերովՈսկորներ և պարկեր են հայտնաբերվել. Մանվել Գրիգորյանի հարևանուհու ահազանգի հետքերովՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով  |  Ուղիղ միացում | LIVE | Прямaя трансляция 11.10.2018Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով | Ուղիղ միացում | LIVE | Прямaя трансляция 11.10.2018Ես ու դու - Դավիթ Ամալյան, Արմինե Ամալյան, Արման ԱմալյանԵս ու դու - Դավիթ Ամալյան, Արմինե Ամալյան, Արման ԱմալյանՄանվելը էնքան էր ծեծել, ձեռքերն ու ոտքերը ջարդել էր. ի՞նչ է բացահայտում ԱՄՆ արտագաղթած կինըՄանվելը էնքան էր ծեծել, ձեռքերն ու ոտքերը ջարդել էր. ի՞նչ է բացահայտում ԱՄՆ արտագաղթած կինըՊԵԿ-ը «պադստավկա» արեց Փաշինյանին և լարեց քաղհասարակության դեմ. ՊԵԿ-ում սադրիչներ են նստածՊԵԿ-ը «պադստավկա» արեց Փաշինյանին և լարեց քաղհասարակության դեմ. ՊԵԿ-ում սադրիչներ են նստածԶիդանը ֆրանսիացի՞ ա,թե՞ ֆրանսիացի չի․․․ի՞նչ թեմաների մասին է խոսել Փաշինյանն աշակերտների հետԶիդանը ֆրանսիացի՞ ա,թե՞ ֆրանսիացի չի․․․ի՞նչ թեմաների մասին է խոսել Փաշինյանն աշակերտների հետՊարո՛ն Էրդողան, մահմեդականը սուտ չի խոսում․ իսլամիստ զինյալՊարո՛ն Էրդողան, մահմեդականը սուտ չի խոսում․ իսլամիստ զինյալ«Նիկոլից ի՞նչ գելխեղդ, նապաստակ տաս ձեռքը, ինֆարկտ կստանա»«Նիկոլից ի՞նչ գելխեղդ, նապաստակ տաս ձեռքը, ինֆարկտ կստանա»Նիկոլ, դու պիտի հրաժարական տաս քո կնոջ ֆոնդերի գործունեության համար,ազգը 4 տարի պառակտելու համար․․․Նիկոլ, դու պիտի հրաժարական տաս քո կնոջ ֆոնդերի գործունեության համար,ազգը 4 տարի պառակտելու համար․․․Նարեկ Մակարյան-Ճակատագիր, խոսք Լևոն Բլբուլյանի, եր․ Առնո Բաբաջանյանի /  NAREK MAKARYAN- CHAKATAGIRՆարեկ Մակարյան-Ճակատագիր, խոսք Լևոն Բլբուլյանի, եր․ Առնո Բաբաջանյանի / NAREK MAKARYAN- CHAKATAGIRՌ.Քոչարյանի ազատազրկումը անհրաժեշտ է․ նա ակտիվ հակապետական քաղաքականություն է տանում․ Ազատ ԱրշակյանՌ.Քոչարյանի ազատազրկումը անհրաժեշտ է․ նա ակտիվ հակապետական քաղաքականություն է տանում․ Ազատ ԱրշակյանԻրան այցելած հայ զբոսաշրջիկները կիսվում են իրենց տպավորություններով. Հենրիկ ՇահնազարյանԻրան այցելած հայ զբոսաշրջիկները կիսվում են իրենց տպավորություններով. Հենրիկ ՇահնազարյանRGtalks - «Ազատությունը էդ հոգեվիճակ է, միանշանակ» Արսեն ՄիքայելյանRGtalks - «Ազատությունը էդ հոգեվիճակ է, միանշանակ» Արսեն ՄիքայելյանՍենսացիոն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ! Ինչ «տղայական» խոսակցություն է ունեցել ՇՄԱՅՍԻ որդին ինքնասպան եղած զինվորի հեՍենսացիոն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ! Ինչ «տղայական» խոսակցություն է ունեցել ՇՄԱՅՍԻ որդին ինքնասպան եղած զինվորի հեԳեորգի Կուտոյան ... Ո՞վ է հաջորդը    TESAKET TV  01 17 20Գեորգի Կուտոյան ... Ո՞վ է հաջորդը TESAKET TV 01 17 20Ուզում եմ զգուշացնել ուժային կառույցներին, որ չգնան սադրանքների. Իշխան ՍաղաթելյանՈւզում եմ զգուշացնել ուժային կառույցներին, որ չգնան սադրանքների. Իշխան Սաղաթելյան"Tnak" - часть 6"Tnak" - часть 6Մի լքեք Վահե ԴավթյանՄի լքեք Վահե ԴավթյանԿուտոյանը չհասցրեց խոսել՝ Նաիրի Հունանյանը գիտի ամեն ինչ, Դավադիր Սպանությունները շարունակվում ենԿուտոյանը չհասցրեց խոսել՝ Նաիրի Հունանյանը գիտի ամեն ինչ, Դավադիր Սպանությունները շարունակվում ենՈՒՂԻՂ. Տիգրանաշեն-Երևան ճանապարհին «Դիմադրություն» շարժման անդամները խարույկ են վառելՈՒՂԻՂ. Տիգրանաշեն-Երևան ճանապարհին «Դիմադրություն» շարժման անդամները խարույկ են վառել
Яндекс.Метрика