Загрузка страницы

Հիսուս Քրիստոսի արձանը ՀՀ-ում կառուցելու մասին տեսակետ

Վերջերս Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ մրցույթ է հայտարարել Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու համար։ Այսպիսի նախադեպ առաջին անգամ է Հայաստանում ըստ Հայ Առաքելական եկեղեցու և նրանք քննարելու են այդ հարցը։ Արձանը կանգնեցվելու է Հայաստանի բարձունքներից մեկում։ Այս նորությունը տարածվեց համացանցով մեկ և մարդիկ սկսեցի ակտիվ քննարկել։ Ոմանդ կողմ էին արձան կանգնեցնելու գաղափարին, ոմանք դեմ և նշում էին, որ գումարը ավելի լավ է ծախսել ավելի կարևոր նպատակների վրա։ Հիմա ես այս վիդեոյում հայտնում եմ իմ սեփական տեսակետը և խոսքս հղում եմ հենց հավատացյալներին։ Իմ կարծիքով, արձանը հակասում է 2-րդ պատվիրանին, և մյուս կողմից էլ, ավելի կարևոր բաների վրա կարելի է գումարը ծախսել, օրինակ բանակի, հաշմանդամների աջակցության և այլն։

#Հիսուսքրիստոս #քրիստոսիարձան #հիսուսքրիստոսիարձան #գագիկծառուկյան #youtubeam

Ողջունում եմ բոլորին Այսբերգ ալիքում։
Այս ալիքում կլինի կրոնի, դավադրանքի տեսությունների, միֆերի, սնահավատությունների և այլ չապացուցված հակագիտական տեսությունների քննադատություն։ Ալիքը դրա փոխարեն կառաջարկի գիտական մոտեցում աշխարհաճանաչողության հարցում։ Գիտություննելը պայմանականերոն կբաժանենք 3 խմբի՝ բնագիտական, հասարակական և տեխնիկական։ Այս ալիքում կներկայացվեն բնագիտական և հասարակական գիտական ոլորտները։ Մի փոքր բացելով փակագծերը նշեմ, որ բնագիտական են համարվում ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աստղագիտությունը, երկրաբանությունը և այլն։ Հասարակականի կազմի մեջ են օրինակ հոգեբանությունը, բարոյագիտությունը, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան և այլն։ Ես որպես հոգեբանություն ուսումնասիրած անձ, այդ ոլորտի մասին կխոսեմ ավելի բովանդակային կերպով, չնայած ալիքը մի փոքր այլ ուղղվածություն ունի, այն է՝ հերքել հակագիտականը առաջին հերթին։
Ալիքում կլինի նաև փիլիսոփայական հայացքներ, դրանց մոտեցումենրը կյանքի, էքզիստենցյալ հարցերի, կյանքի իմաստի վերաբերյալ տարեբր փիլիսոփայական մոտեցումներով։ Կդիտարկենք հայտնի փիլիսոփայական ուղղությունները և դրանց ուժեղ ու թույլ կողմերը։
Մենք ցույց կտանք Այսբերգի չերևացող, անտեսանելի մասը, որը մեզնից թաքցնում են և՛ դպրոցներում, և՛ հասարակական այլ վայրերում, և՛ հեռուստատեսությամբ։ Թաքցնում են, խաբում են, քանի որ իրենց պետք է լսող, հավատացող, ոչ քննադատական մտածողությամբ զանգված։ Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու մենաշնորհ դիրքը, կրոնը մտել է դպրոցական ծրագրերի մեջ, երեխաներին սերմանելով սխալ աշխարհաճանաչողություն։ Եթե դուք մտել եք այս ալիքը, ապա դուք ցանկանում եք ճանաչել իրականությունը և դեմ կանգնել կեղծ գիտելիքներին։ Ես, իհարկե, դեմ չեմ կրոնի փիլիսոփայորեն ընդունելուն ու չեմ ժխտում կրոնի դրական ազդեցությունը, որը երբեմն հանգստացնում է և պլացեբոյի էֆեկտի դեր է կատարում, բայց որպես աշխարհաճանաչողության մեթոդ այն տալիս է սխալ գիտելիքներ։ Այն հիմնված չէ գիտական փաստերի, ուսումնասիրությունների, փորձերի, մաթեմատիկական հաշվարկների, բանաձևերի, մոդելներ ստեղծելու հիման վրա։ Կրոնական միտքը բերում է սխալ բարոյականություն և հանդիսանում է մի շարք կոնֆլիկտների, պատերազմների, խտրականության, ատելության խոսքի պատճառ։ Նման պայմաններում, աթեիզմը միակ ելքն է, որպեսզի ազատենք մեր միտքը ճիշտ գաղափարների համար։
Հեղինակը, որպես աթեիստ, ասում է իր կարծիքը և այն ոչ մեկին չի փաթաթում, և նյութը ուղղած չէ որևէ մեկի զգացմունքների վիրավորմանը։ Եթե դուք գտնում եք, որ կա սխալ կամ դեմ եք այն ամենին, ինչ ասվում է, գրեք փաստարկված, խելամիտ մեկնաբանություններ, որոնք կտրվի նորմալ, մարդկային բացատրություն։ Զերծ մնացեք մեկնաբանություններում գրել ատելության խոսքով, սպառնալիքներով և վիրավորանքներով։ համամիտ չեք, գրեք մարդավարի։
Ալիքում կլինեն ինչպես շատ լուրջ ու մտածել պահանջող, այնպես էլ թեթև ուրախ և իրոնիայով հարուստ վիդեոներ։ Այն բաժանված կլինի նաև փլեյ-լիստներով, ամենքը կարող են գտնել իրենց հետաքրքրող թեմաները։ Ալիքը բոլորի համար է և կապ չունի դուք ինչ աշխարհայացքի տեր մարդ եք դուք։ Այնպես որ, միացեք Այսբերգ ալիքին, որպեսզի հետագայում Ամերիկյան յութուբը ինձ վարձատրի և Հայաստանի բյուջեն մտնի գումար այլ երկրից։ Միանալով ալիքին, դուք օգնում եք ոչ միայն ինձ, այլ նաև Հայաստանի տնտեսությանը։
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/profile.php?id=100068880919390
Յանդեքս Ձեն https://zen.yandex.ru/id/612f3d18ec008a51a58ea3ca

Видео Հիսուս Քրիստոսի արձանը ՀՀ-ում կառուցելու մասին տեսակետ канала Այսբերգ / Iceberg
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 января 2022 г. 18:00:09
00:04:51
Яндекс.Метрика