Загрузка страницы

«Սասուն» անսամբլ - Ախ Մայրամ (Armenian folk)

Հայ ժողովրդական «Ախ Մայրամ» երգն է՝ «Սասուն» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան:
Ժողովրդի խոսակցական լեզվին համապատասխան «Մարիամ» անունը երգում արտասանվում է «Մայրամ»:
Այստեղ, թվում է, պատկերված է սիրած աղջկան առևանգելու տեսարան: Սիրահար տղան երգում է, որ ինքը հիացած, սքանչացած է Մարիամի տեսքով, նրա գեղեցիկ ներաշխարհով, և նրան իր բարեկամներով փախցրել են գիշերով՝ անցնելով արտ ու արոտի մեջ աճած փշերի միջով: Հավանաբար այս դժվար ճանապարհն են ընտրել, որպեսզի դժվարցնեն Մարիամի հարազատների հետապնդումը: Ապա տղան հայտնում է, որ աղջկան փախցնելիս նրանք դեղին մոմեր էին վառել, որպեսզի լուսավորվի ճանապարհը, և այդպես՝ մոմերի շարքերով ընթացող իրենց խումբը գեղեցիկ տպավորություն էր թողնում ու հաճելի հիշողություն է դարձել իրենց համար: Տղան նաև իմացել է, որ Մարիամին փախցնելուց հետո նրա հարազատները մեծ աղմուկ էին բարձրացրել, գուցե նաև փորձել էին հետապնդել ու ետ խլել իրենց աղջկան, և այդ լուրը տարածվել էր գյուղե-գյուղ:
Ինչպես ասացինք, թվում է, թե աղջկան փախցնելու տեսարան է, սակայն ուշադրություն դարձնենք մի հանգամանքի. Մարիամին տարել են գիշերով և այն էլ՝ դեղին մոմեր ձեռքներին բռնած: Իսկ դեղին մոմեր լինում են միայն եկեղեցում: Ի նկատի ունենանք, որ կան բազմաթիվ ազգագրական նյութեր այն մասին, որ գրեթե բոլոր գավառներում ընդունված էր հարսին շաբաթ լույս կիրակիի գիշերը տանել եկեղեցի՝ պսակադրության: Սրանից հետևում է, որ սա հենց հարսանեկան ծիսական պարերգ է եղել: Բայց անցնենք առաջ և տեսնենք, թե ինչ ենք տեսնում երգի հաջորդ հատվածում:
Մյուս քառատողը կարծես թե արդեն վերաբերում է Մարիամի հարազատներին, ովքեր որոշում են Կարս գնալ, քանզի աղջկան այնտեղ են հարս տարել: Երգի հաջորդ պատկերում տեսնում ենք ուտելիքի և խմիչքի գովերգություն՝ այսքինքն խնջույքի գովերգություն: Կարելի է ենթադրել, որ Մարիամի հարազատներն արդեն հաշտվել են իրենց աղջկան առևանգելու մտքի հետ և տղայի ազգականների հետ նստած տոնում են ջահել զույգի միությունը: Պետք է կարծել, թե նրանք կամ հասկացել են, որ Մարիամը ևս սիրում է տղային և ինքն էլ է ցանկացել ամուսնանալ տղայի հետ, կամ համոզվել են, որ տղան Մարիամին արժանի փեսացու է և երնեկ են տալիս նրան՝ Մարիամի նման գեղեցիկ ու լավ աղջկա հետ ամուսնանալու համար:
Երգն ունի երկու տարբերակ, որոնց խոսքերը հիմնականում նույնն են, իսկ մեղեդին տարբեր է: Մեկը երգվում է առավել աշխույժ, իսկ մյուսն ավելի դանդաղ, մի տեսակ հանդիսավոր, բայց պահպանելով զվարթ տրամադրությունը: Այս հոլովակում երկու տարբերակներն էլ կատարվում են:
Armenian folk song "Akh Mariam". Performs "Sassoun" ensemble. Art director Andranik diakon Manukyan.
Երգի խոսքերը՝

Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ,
Իմ ջան քու ջանին հեյրան ,
Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ,
Կանաչ ու կարմիր Մարիամ:
Արտ ու արոտ փշերով,
Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ,
Մարիամ տարան գիշերով,
Իմ ջան քու ջանին հեյրան:
Մարիամ տարան գիշերով,
Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ,
Տարան դեղին մոմերով,
Իմ ջան քու ջանին հեյրան:
Ձէնն ընկել էր գեղոց գեղ,
Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ,
Մարիամ մնէր հալուկ եղ,
Իմ ջան քու ջանին հեյրան:
Քէլեք քոմով երթանք Ղարս,
Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ,
Մարիամ հոն է տարուկ հարս,
Իմ ջան քու ջանին հեյրան:
Հայ խավըրծիլ , հայ օղին,
Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ
Երնեկ քու ծոց պառկողին,
Իմ ջան քու ջանին հեյրան:
Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ,
Իմ ջան քու ջանին հեյրան,
Ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ,
Կանաչ ու կարմիր Մարիամ:

Հեյրան - հիացածմ սքանչացած
Խավարծիլ - մատիտեղազգիներին պատկանող բույս:

Երգի խոսքերը տրամադրեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Видео «Սասուն» անսամբլ - Ախ Մայրամ (Armenian folk) канала Arshak Adamian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 июля 2016 г. 19:08:22
00:05:55
Яндекс.Метрика