Загрузка страницы

Վարչապետը ԵՊԲՀ-ում ներկա է գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝
ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը:
Արարողությանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Վահրամ Դումանյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն
Մուրադյանը և այլք:
Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել նորաստեղծ կենտրոնով, ծանոթացել ստեղծված հնարավորություններին և
գործունեության ուղղություններին: Նշվել է, որ նախատեսվում է այստեղ իրականացնել մարդու ուղեղի քրոնիկ
հիվանդությունների կանխարգելմանը և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված
հետազոտություններ: Ակնկալվում է, որ կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության
զարգացման հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների
զարգացմանը, երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: Կենտրոնը կառուցվել է Համաշխարհային
բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող
«Կրթության բարելավում» վարկային ծրագրով:
Երևանի պետական բժշկական համալսարան այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ
եղել է նաև ԵՊԲՀ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, որի գործունեությունը միտված է
բժիշկ-ստոմատոլոգների գործնական հմտությունների զարգացմանը: Այն հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով,
համապատասխան կահույքով, արդի մասնագիտական գրականությամբ: Այստեղ կազմակերպվում են բժիշկների
վերապատրաստման դասընթացներ, մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ:
Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի
բժշկության պատմության թանգարանում, ԵՊԲՀ վերանորոգված մարզադահլիճում, եղել Էմիլ Գաբրիելյանի անունը
կրող 4-րդ լսարանում և ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունը կրող 8-րդ լսարանում, որոնք
վերակառուցվել են վերջերս:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող
հուշատախտակի առաջ:

Видео Վարչապետը ԵՊԲՀ-ում ներկա է գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնի բացմանը канала A1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 марта 2022 г. 1:16:15
00:04:23
Другие видео канала
Դանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԲացառիկ կադրեր փորձից. Բեթհովենի իրական մեկնաբանություն՝  էքսպրեսիվ նվագախմբի կատարմամբԲացառիկ կադրեր փորձից. Բեթհովենի իրական մեկնաբանություն՝ էքսպրեսիվ նվագախմբի կատարմամբՏավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Ստարմուս փառատոնի ժամանակ՝ հայտնիների հետՏավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Ստարմուս փառատոնի ժամանակ՝ հայտնիների հետԱդրբեջանը Շուշիի հատվածից  միտումնավոր խլացնում է Արցախի բջջային կապն ու համացանցըԱդրբեջանը Շուշիի հատվածից միտումնավոր խլացնում է Արցախի բջջային կապն ու համացանցըՊարեկները րոպեներ անց հասան դեպքի վայր. խուլիգանություն ԵրևանումՊարեկները րոպեներ անց հասան դեպքի վայր. խուլիգանություն ԵրևանումԱկադեմիական քաղաքը մեկ պարբերության մեջ -Ինֆոդեմիա 14Ակադեմիական քաղաքը մեկ պարբերության մեջ -Ինֆոդեմիա 14Սյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-ՏաթևՍյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-ՏաթևՄանկավարժից՝ պարեկՄանկավարժից՝ պարեկՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրԵրևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունԵրևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունԵԽԽՎ-ում ներկայացվեցին ՀՀ և Ադրբեջանի ռազմական վերջին կորուստները ․ Փոլ Գավենի զեկույցըԵԽԽՎ-ում ներկայացվեցին ՀՀ և Ադրբեջանի ռազմական վերջին կորուստները ․ Փոլ Գավենի զեկույցը«Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել«Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցելԱռողջությանը պատճառվել էր ծանր վնաս. Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունըԱռողջությանը պատճառվել էր ծանր վնաս. Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունըՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետԲացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ ի մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքըԲացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ ի մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքըՀարեւանի տնից պահարաններ էր գողացելՀարեւանի տնից պահարաններ էր գողացելՄի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներՄի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներԱԻՆը շարունակում է վերելակների փորձաքննությունըԱԻՆը շարունակում է վերելակների փորձաքննությունըԱնակնկալ նվեր Արամ Խաչատրյանի ծննդյան առիթովԱնակնկալ նվեր Արամ Խաչատրյանի ծննդյան առիթովԻնչպես են տոնում Սուրբ Զատիկը սիրիահայ հայրենադարձներըԻնչպես են տոնում Սուրբ Զատիկը սիրիահայ հայրենադարձներըՄիջազգային վարորդական վկայական ստանալու կարգըՄիջազգային վարորդական վկայական ստանալու կարգը
Яндекс.Метрика