Загрузка страницы

Հերկած անուրջներ Սուրեն Հարություն – Քարահունջեցի

Իմ նմաններն աշխարհ են եկել , որպեսզի իրենց հատիկ իսկ կյանքով թարմություն բերեն վերածնվելիք առավոտներին:

Ո՞վ գիտե ,գուցե , ներկայիս գոյությունն իմ ճակատագրի հեգնանք է կամ էլ մի չար բախտախաղ, չէ՞ որ մարգարտացողը արևաշող պահին գոյատևելու իրավունք չունի:

Պղնձակուռ ու անվարան իմ հպարտ հոգին Սյունյաց թագ ու գահ Արամազդի պես առավոտներին թեև փայլատակում է ,բայց Արամազդի պես օրվա մեծ մասը մթագնում է, քանզի ստվերները ապտակելու չափ, հիշեցնում են ինձ առկայությունը խավար գիշերների:

Հուզալից սիրտն իմ ,ծովակն իմ Սյունյաց,Սև լճի նման հաճախ ընկճվել ,բայց չի դադարել մարդկանց հավատալ, ներել ու սիրել,ինչպես և օգնել:

Մշտանորոգ խռովքն իմ կենսահունչ ու կենսապահանջ է Սև լճի արցունք Վարարակնի պես:Վարարակնի պես շատ է պղտորվել,այս քար աշխարհի քարացած խիղճը դղիրդով տարել, թեև ոչ միշտ է նրան հաջողվել պաղ հայացքներից անտարբերության թմբիրը վանել,քանզի ստորաքարշ ու հպատակի լուծին հարմարված տարրը եզան պես դարերի ներքո ասես հաշտվել է իր ստոր վիճակին:

Երբ սելքաշի տեղ սելվորն է լծվում ,ոչ միայն ճկվում ,ընկնում է նաև: Ես այսօր ընկած,բայց կործանված չեմ ,քանզի ինչ դիրքում կամ ուր էլ լինեմ , ինձ մարդ կտեսնեմ, իսկ նման դեպքում կամքն ու պայքարը կգերադասեմ և մարտում խոցված ասպետի նման ոտքի կկանգնեմ, պատվարժանորեն մահն իմ ընդունելու:

Ինձ նմանները, ծնված լինելով ժողովրդի ծոցից ու մկրտվելով ծառացած ժողովրդի շիկացած քուրայում ,իրենց մաքրամաքուր, հպարտ կեցվածքով երբեմն զոհ են դառնում ժամանակի ,զի նրանց կյանքը նման է սևով սպիտակին սղագրած այն պարզ ճշմարտությանը ,որի սրբագրումը թողնվում է,անշուշտ ,ժամանակի դատին ,և, որը վառ կերոն լինելով հանդերձ,օգնում է տեսնել բուն էությունը ,թեկուզ և դաժան:

Որոտուն խոսքն իմ ազգային ցավով ծառացող մարդու ճիչ է և բռունցք ու իր իսկությամբ ակնաղբյուրի պես կենսահաղորդ է :Այն շատ է հեռու սադրիչ տարրերի ջաղացներին հասնող ջրերից :Ճշմարտախոս ձեռագրերը նորաթուխ ու վայ չինովնիկների շատերի կողմից արգելված գրականության կարգում է դասվում և նրանց դրդմամբ որոշ սև ձեռքեր կամ խունացնում կամ վերացնում են :Հերն էլ անիծած,թող նույնիսկ խաչվեմ, միայն թե աճող ու նոր սերնդի օրը բեղմնավոր ու առողջ լինի ,խոսքն իմ հունդ լինի ի փառս նրանց բեղուն վաստակի :

Ո՜վ բազմաչարչար, իմ հա՛յ ժողովուրդ, ես քո արգանդից ծնված պտուղն եմ `կամքով անվարան ,գործով արարող :Քո հող հայրենին պաշտպանելու հետ ես ծառ եմ տնկել և ժայռ եմ փորել ու աղբյուր հանել: Իմ իսկ տքնանքով Ձագ նահապետի Ձագեձոր ձորում շամբուտն արգանդվել, հրաշք է ծնել ,որին նայելիս ինձ թվում է, թե զոհված մարտընկերներիս պաղած աչքերի արծաթափայլ արտացոլումն է ,ու թվում է, թե վերստին հառնել, շունչ-հոգի առել և մեղմիվ կալիքվեն :

Նահատակվեմ էլ ,իմ տնկած ծառերը պիտի սոսափեն, և այդ ծառերից նոր սերունդները պիտի բար քաղեն :

Իմ Մարգարտալիճ թափվող ջրվեժով օտարներն իսկ պիտի հմայվեն: Ինձ նույնիսկ հոգ չէ ,թեկուզ չհասկանան,որ այդ արվեստիկ-գողտրիկ նշխարը ծնունդ ու վկա է խոսուն անցյալի և վառ հուշերի:

Видео Հերկած անուրջներ Սուրեն Հարություն – Քարահունջեցի канала Hayk Karapetyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 августа 2014 г. 14:24:08
00:01:05
Яндекс.Метрика