Загрузка страницы

Վերևից «դաբրոն» տվել են: Տաշտունում փորձում են նախապատրաստել ընդերքի հերթական թալանը

Tashtunum: preparing for the plunder of natural resources

Հանքարդյունաբերվող Սյունիքի իրական պատկերը «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմում` https://www.youtube.com/watch?v=YrrDzuZ9RG4
Սյունիք կատարած հնգօրյա այցի շրջանակներում` Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ հունիսի 28-ին այցելեցին Տաշտուն, որտեղ ականատես եղան, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն կատարում է հողաշինարարական աշխատանքներ: Արդեն փորված էր մոտ տասը մետր խորությամբ բավականին մեծ մակերեսով փոս, իսկ հանված հողի շերտը լցվում էր մոտակայքով անցնող Տաշտուն գետի հովիտը: Ավելի վերևում կատարվում էին նաև բետոնապատման աշխատանքներ։ Քանի որ տարածքում բացակայում էր շինարարության մասին տեղեկություններ հաղորդող որևէ ցուցանակ, ՀԲՃ-ի անդամները տեղի աշխատակիցներից պահանջեցին համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեին շինթույլտվության առկայությունը: Որոշ ժամանակ բնապահպանները կարողանում են կանգնեցնել աշխատանքները, սակայն փաստաթղթեր այդպես էլ չեն ներկայացվում: ՀԲՃ-ն ահազանգ է փոխանցում ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարություն` տեղյակ պահելով կատարվող շինարարության ու փաստաթղթերի բացակայության մասին:
Հաջորդ օրը` հունիսի 29-ին, ՀԲՃ-ի Կանաչ ջոկատի 14 անդամներ կրկին այցելում են Տաշտուն: Այս անգամ սկզբում գնում են հանքավայրի տարածք` որտեղ նույնպես ականատես են լինում կատարված հողաշինարարական աշխատանքների, ինչը բոլորովին նման չէր երկրաբանական ուսումնասիրությունների, այլ ավելի շուտ իրենից ներկայացնում էր հանքի մակաբացման աշխատանքներ:Դրանից հետո իջնելով գյուղ` նախորդ օրը կատարվող շինարարության վայր, բնապահպանները տեսնում են, որ շինարարությունը շարունակվում է: Նրանք մոտավորապես մեկ և կես ժամ դադարեցնում են շինարարական աշխատանքները` պահանջելով համապատասխան փաստաթղթեր, սակայն` ապարդյուն: Դրա փոխարեն պատասխանատուներից մեկը, որը ազգությամբ ռուս էր, փորձում էր մեզ բացատրել, որ իրենք վերևից «դաբրոն» ունեն և խորհուրդ էր տալիս հանդես չգալ վերևների դեմ։
Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, ոչ թե ներդրումներ կատարելու, այլ Հայաստանի ընդերքի հերթական թալանը կազմակերպելու համար, որը չունի հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ, առանց հանքավայրի պաշարների գնահատման, շահագործման լիցենզիայի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության սկսել է հանքի շահագործում ու ֆաբրիկայի կառուցում։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, այսօրվա դրությամբ չունենալով այդ բոլոր կարևոր թույլտվությունները, 300 միլիոն դրամի սարքավորումներ է սկսում ներմուծել մեր ազգային հարստությունը թալանելու համար և հայտարարում, որ 2013թ-ի ընթացքում թողարկելու է շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք։ Հարց է առաջանում, իսկապե՞ս այդ ընկերությունում չգիտեն ՀՀ օրենքները, թե՞ դրանց կատարումը պարտադիր չէ վերևներում «դաբրո» ունեցողների համար։

Pan-Armenian Environmental Front (PAEF)
Find us on Facebook
https://www.facebook.com/armecofront
https://www.facebook.com/groups/armecofront
Էլ. փոստ` armecofront@gmail.com

Видео Վերևից «դաբրոն» տվել են: Տաշտունում փորձում են նախապատրաստել ընդերքի հերթական թալանը канала armecofront
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
18 июля 2013 г. 19:33:59
00:06:39
Другие видео канала
Քաջարան. հանքավայրին կից քաղաքըՔաջարան. հանքավայրին կից քաղաքըԱրտադրության և արտահանման ծավալների աճ ձկնաբուծության ոլորտումԱրտադրության և արտահանման ծավալների աճ ձկնաբուծության ոլորտումՀայկական ոսկու գինըՀայկական ոսկու գինըՀլը պիտի վճարեք. Փաշինյանը քաղաքացու հետ մեքենա մաքսազերծեցՀլը պիտի վճարեք. Փաշինյանը քաղաքացու հետ մեքենա մաքսազերծեցԿարանք վարչապետին տուպիկ գցենք, որ մեր գյուղի բոլոր խնդիրները լուծի, բայց մենք կլուծենքԿարանք վարչապետին տուպիկ գցենք, որ մեր գյուղի բոլոր խնդիրները լուծի, բայց մենք կլուծենքՈչ միայն բալոններ, այլև հայկական արտադրության մեքենա:Փաշինյանը փորձարկել է վանաձորյան "նոու հաու"-ն:Ոչ միայն բալոններ, այլև հայկական արտադրության մեքենա:Փաշինյանը փորձարկել է վանաձորյան "նոու հաու"-ն:Վանաձորի ավտոկայանում տոմս կա՝տոմսավաճառ չկաՎանաձորի ավտոկայանում տոմս կա՝տոմսավաճառ չկաԵրկիրը Երկիր է-Ձորակապ, Քարաբերդ, Սառնաղբյուր,  Ձիթհանքով, Մարալիկ, ԼԱՆՋԻԿԵրկիրը Երկիր է-Ձորակապ, Քարաբերդ, Սառնաղբյուր, Ձիթհանքով, Մարալիկ, ԼԱՆՋԻԿՀայկական ռազմարդյունաբերության անցյալը, ներկան ու ապագան. Ինչպե՞ս շարժել անշարժըՀայկական ռազմարդյունաբերության անցյալը, ներկան ու ապագան. Ինչպե՞ս շարժել անշարժըԱՐԴՅՈՔ ԹՐԱՄՓԸ ԿԳՆԱ ԴՐԱՆ․ Իրավիճակը գերլարված է․ Նոր պատերազմի վտանգը 2021-ինԱՐԴՅՈՔ ԹՐԱՄՓԸ ԿԳՆԱ ԴՐԱՆ․ Իրավիճակը գերլարված է․ Նոր պատերազմի վտանգը 2021-ինՆինայի Բաղադրատոմսը - Անուշ Պանիր - Heghineh Cooking Vlog #14 - Heghineh Cooking Show in ArmenianՆինայի Բաղադրատոմսը - Անուշ Պանիր - Heghineh Cooking Vlog #14 - Heghineh Cooking Show in ArmenianՏարվա առաջին թոփ 1-ը անենք՞ | PUBGՏարվա առաջին թոփ 1-ը անենք՞ | PUBGՍթրիմիս Զնաչոկը Միշտ Հայաստանի Դրոշով է Լինելու - Call of Duty: Warzone 2021Սթրիմիս Զնաչոկը Միշտ Հայաստանի Դրոշով է Լինելու - Call of Duty: Warzone 2021Aurora 360 LiveAurora 360 LiveՆիկոլ ջան, Վստահում եմ քեզ։Նիկոլ ջան, Վստահում եմ քեզ։Армения ДжермукАрмения Джермук
Яндекс.Метрика