Загрузка страницы

48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ-ի հորդորը

Asekose.am- Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Արարատյան մաքսատուն–վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտու տարածքում (Նորագավիթի ավտոմաքսատանը) տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ: Այստեղ կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապոււմ մեքենաները դուրս բերել ավտոմաքսատան տարածքից։
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում (48 ժամվա ընթացքում) պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։
Նորագավիթի ավտոմաքսատանն օրական մաքսային ձևակերպում է ստանում 550-ից 600 ավտոմեքենա, և երբ քաղաքացիները տարբեր պատճառներով մեքենան տևական ժամանակ թողնում են մաքսային հսկողության գոտում, եղածին ավելանում են նորերը՝ ստեղծելով նման իրավիճակ։ Դրանից խուսափելու միակ ճանապարհը մաքսային ձևակերպում ունեցող մեքենաները տարածքից ժամ առաջ հանելն է, որպեսզի մյուսները ևս կարողանան առանց խոչընդոտների անցնել մաքսային ձևակերպման ընթացակարգը: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ այժմ Նորագավիթի ավտոմաքսատան տարածքում մաքսային ձևակերպում ստացած 80-ից 100 տրանսպորտային միջոց ենթակա է դուրս բերման մաքսային հսկողության գոտուց:
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց (Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից), այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

#asekose #pek

Видео 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ-ի հորդորը канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
13 сентября 2019 г. 18:52:28
00:02:17
Другие видео канала
Ոստիկանը ծեծելիս ասել է` սա դեռ վերջը չիՈստիկանը ծեծելիս ասել է` սա դեռ վերջը չիԻնչպե՞ս է Նիդերլանդների դեսպանը հայերենով Թումանյան արտասանումԻնչպե՞ս է Նիդերլանդների դեսպանը հայերենով Թումանյան արտասանումԻնչպե՞ս է փոքրիկ Մոնթեն բարևում ոստիկաններինԻնչպե՞ս է փոքրիկ Մոնթեն բարևում ոստիկաններինՍոնա՛, կարելի է մի քիչ դաստիարակված լինել. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականինՍոնա՛, կարելի է մի քիչ դաստիարակված լինել. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականինԱղետի գոտում այս պահին արգելափակված մարդիկ կան, իսկ ԱԻՆ-ի պետը Երևանում գեներալի կոչում է ստանումԱղետի գոտում այս պահին արգելափակված մարդիկ կան, իսկ ԱԻՆ-ի պետը Երևանում գեներալի կոչում է ստանումԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրըԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրըԿին-տղամարդ. հարաբերությու՞ն, թե՞ հակամարտությունԿին-տղամարդ. հարաբերությու՞ն, թե՞ հակամարտությունԻմ այցելուները ինձ մոտ գալիս են նաև իմ մարդկային հատկանիշների համար.բժիշկ,կոսմետոլոգ Տաթևիկ ՍարգսյանԻմ այցելուները ինձ մոտ գալիս են նաև իմ մարդկային հատկանիշների համար.բժիշկ,կոսմետոլոգ Տաթևիկ ՍարգսյանՓաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցելՓաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցելԱլավերդին` հիմաԱլավերդին` հիմաՀպարտությունս չներեց ասեմ` ներողություն, զղջում եմ.Սյուզաննա Մելքոնյանը`հիասթափության և կարոտի մասինՀպարտությունս չներեց ասեմ` ներողություն, զղջում եմ.Սյուզաննա Մելքոնյանը`հիասթափության և կարոտի մասինԵս երաժշտական ճաշակ եմ քարոզել այդ սերնդին, բոլորը կրկնօրինակում էին ինձ. Արման ԲարդումյանԵս երաժշտական ճաշակ եմ քարոզել այդ սերնդին, բոլորը կրկնօրինակում էին ինձ. Արման ԲարդումյանԱյն, ինչ տարիներ առաջ բացառում էի, հիմա ինքս եմ անում... Իրինա Հարությունյան/ Irina HarutyunyanԱյն, ինչ տարիներ առաջ բացառում էի, հիմա ինքս եմ անում... Իրինա Հարությունյան/ Irina HarutyunyanՓոքրիկն ու Գուրգեն Մելիքյանը💜Փոքրիկն ու Գուրգեն Մելիքյանը💜Ի՞նչ անել ՃրագալույցինԻ՞նչ անել ՃրագալույցինՔրիստոս Ծնաւ եւ ՅայտնեցաւՔրիստոս Ծնաւ եւ ՅայտնեցաւՎերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտըՎերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտըԴեկտեմբերի 12-ից մենք ապրում ենք նոր իրավիճակում. Ռուբեն ՎարդանյանԴեկտեմբերի 12-ից մենք ապրում ենք նոր իրավիճակում. Ռուբեն ՎարդանյանՄարդկանց մեջ չարություն, նախանձ էի նկատում, իմ դեմքին ժպտում էին,բայց անկեղծ չէին. Հասմիկ ԿարապետյանՄարդկանց մեջ չարություն, նախանձ էի նկատում, իմ դեմքին ժպտում էին,բայց անկեղծ չէին. Հասմիկ Կարապետյան«Դուք գիտե՞ք, որ հիմա դիպլոմայիններ են գրում Նիկոլի գրքի մասին,թե ինչպես պղծեն արձանը»«Դուք գիտե՞ք, որ հիմա դիպլոմայիններ են գրում Նիկոլի գրքի մասին,թե ինչպես պղծեն արձանը»Մանրամասներ, թե ի՞նչ վիճակում են մեր ռազմագերիներըՄանրամասներ, թե ի՞նչ վիճակում են մեր ռազմագերիները
Яндекс.Метрика