Загрузка страницы

Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ:

Նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր ստեղծվող և կահավորվող դիրքերի կենցաղային պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար նախատեսված խրամատային ենթակառուցվածքներին: Հարավային զորամիավորման հրամանատարը նախարար Հարությունյանին զեկուցել է, որ նոր ստեղծվող դիրքերում արդեն իսկ սկսվել են կահավորման աշխատանքները, մասնավորապես՝ եղանակային անբարենպաստ պայմաններում մարտական հերթապահությունը լիարժեք իրականացնելու համար:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ աշխատանքների ծավալները հետզհետե ավելանում են և առավել ինտենսիվ կդառնան հատկապես գարնանային ամիսներին:

Զորամիավորման անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցած զինծառայողներին, պարգևատրել աչքի ընկած սպաներին և ժամկետայիններին: Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ առաջնագիծը ծառայության համար առավելագույնս անվտանգ դարձնելու և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանձնարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին՝ թիկունքային ապահովման, հենակետերի կառուցման և մարտական հերթապահության կրման վերաբերյալ:

Видео Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտի канала a1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 декабря 2020 г. 2:45:28
00:01:33
Другие видео канала
Մեր զինվորները և արջերըՄեր զինվորները և արջերըՓաշինյանը մոտեցավ ամբոխից մի կնոջ և գրկեց նրանՓաշինյանը մոտեցավ ամբոխից մի կնոջ և գրկեց նրանԶինվորի մայրը տղային չէր ասել, թե որտեղ է ինքը պատերազմի օրերինԶինվորի մայրը տղային չէր ասել, թե որտեղ է ինքը պատերազմի օրերինՆիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ N զորամասՆիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ N զորամասԵրկու ձեռքը կորցրած զինվորը պատրաստվում է ամուսնությանԵրկու ձեռքը կորցրած զինվորը պատրաստվում է ամուսնությանԵթե պաշտոնապես որևէ մեկը չի ասել, ես իրավունք չունեմ տունս լքել և չեմ լքի. Աղավնո համայնքի ղեկավարԵթե պաշտոնապես որևէ մեկը չի ասել, ես իրավունք չունեմ տունս լքել և չեմ լքի. Աղավնո համայնքի ղեկավարՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ եւ պարգեւատրել տղաներինՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ եւ պարգեւատրել տղաներինՆիկոլը պիտի ձեռքը բռունցք անի ու բոլորին ջախջախի. զոհվածի հայրՆիկոլը պիտի ձեռքը բռունցք անի ու բոլորին ջախջախի. զոհվածի հայրԾեծկռտուք Եռաբլուրում․ երթի մասնակիցների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավԾեծկռտուք Եռաբլուրում․ երթի մասնակիցների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավԱՐՄԱԳԵԴՈՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ․մի քանի օր ՍՊԱՍԵՔ․ ՑՆՑՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԹԱՎԻՇ ՉԻ ՛  ԼԻՆԵԼՈՒԱՐՄԱԳԵԴՈՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ․մի քանի օր ՍՊԱՍԵՔ․ ՑՆՑՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԹԱՎԻՇ ՉԻ ՛ ԼԻՆԵԼՈՒՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2 րդ բանակային զորամիավորումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2 րդ բանակային զորամիավորումՆիկոլ Փաշինյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանի ուղերձը«Ռուսն եկավ, ասաց՝ զենքերը պիտի հանձնեք». Աղավնոյի համայնքապետ«Ռուսն եկավ, ասաց՝ զենքերը պիտի հանձնեք». Աղավնոյի համայնքապետՊաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտիՊաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտիErmenistandan yeni (ruscax😄xoruz) cuceler getirildi🐣🐥))Ermenistandan yeni (ruscax😄xoruz) cuceler getirildi🐣🐥))Աղավնոյի բնակիչները մնում են առաջնագծումԱղավնոյի բնակիչները մնում են առաջնագծումՀատված քննարկումից.Իրավիճակը հայ-ադրբեջանական սահամանին.Հատված քննարկումից.Իրավիճակը հայ-ադրբեջանական սահամանին.Բենիամինցիները դժգոհում էին, որ համայնքապետն առանց իրենց լսելու պահանջել է վարչապետի հրաժարականըԲենիամինցիները դժգոհում էին, որ համայնքապետն առանց իրենց լսելու պահանջել է վարչապետի հրաժարականըАрмения должна жестко и цинично работать над реваншем, в истории такие случаи былиАрмения должна жестко и цинично работать над реваншем, в истории такие случаи былиԹուրք-ուկրաինական ակտիվ բանակցություններ` ռազմական ոլորտում համագործակցության ուղղությամբԹուրք-ուկրաինական ակտիվ բանակցություններ` ռազմական ոլորտում համագործակցության ուղղությամբ
Яндекс.Метрика