Загрузка страницы

Ես թքած ունեմ քաղաքականության վրա․ սգո երթ

Դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն սգո երթը դեկտեմբերի 19-ին` պատերազմի ավարտի 40-րդ օրը, Հանրապետության հրապարակից մեկնարկեց ժամը 13։00-ից քիչ անց։

Երթը գլխավորում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Իտալական փողոցով և Հաղթանակի համրջով դեպի Ծովակալ Իսակովի պողոտա և Եռաբլուր զինվորական պանթեոն շարժվող մարդկային հոսքը հիմնականում լուռ էր։

Կառավարության շենքից Փաշինյանի դուրս գալը հրապարակում հավաքված մարդիկ դիմավորեցին ծափահարություններով և «Նիկո՜լ» վանկարկելով։

Վարչապետը՝ թիկնապահներով շրջապատված, անցավ ժողովրդի միջով։ Կանգնեց քայլերթի գլխամասում։ Նրա հետևից շարժվում էին կառավարության անդամները, խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ։

Պաշտոնյաների պաշտպանությանը փորձում էին մասնակցել նաև երթին եկած զինվորականները․ տարբեր տեղերում ինքնաբուխ պաշտպանիչ պատնեշներ էին ձևավորվում։

Փաշինյանը առավոտվա իր ուղիղ եթերի ընթացքում կրկին շեշտել էր, որ երթը չի ունենալու «քաղաքական որևէ ենթատեքստ»։ Երթի մասնակիցների գերակշիռ մասը, կարծես, փողոց էին դուրս եկել, այնուամանայնիվ, «քաղաքական ենթատեքստից» դրդված։ «Նիկոլ վարչապետ» կոչերը հնչում էին հնարավոր սադրանքների մասին ցանկացած հիշատակումից հետո․ կարճ ժամանակ անց դրանք դադարում էին։

Հանրապետության հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ ձգվող մարդկային հոսքը ընթացքում մեծանում էր․ շատերը միանում էին կեսից կամ սպասում էին Եռաբլուրի մոտ։ Ադմիրալ Իսակովի պողոտայի գերակշռող մասը, ամեն դեպքում, լեփ-լեցուն էր։

Քայլուղու ընթացը լուռ էր։ Բարձրախոսներ չկային։ Առանձին խմբերի խոսակցությունները պարբերաբար հատվում էին՝ վերածվելով ընդհանուր քննարկման։

Մասնակիցները պարբերաբար ստուգում էին՝ ինչպես է քայլերթը լուսաբանվում։ Հատկապես պոպուլյար էին նախկին իշխանություններին սպասարկող մեդիաները։

Հոգևորականներ երթին չկային։

Դեռ Եռաբլուր չհասած՝ մասնակիցները բերնեբերան փոխանցում էին, որ հեռուստացույցով ցույց են տվել պանթեոնի մոտ հավաքված մի խումբ մարդկանց, այդ թվում՝ զինվորական շորերով, ովքեր հայտարարում են, թե թույլ չեն տա, որ վարչապետ Փաշինյանը և կառավարության այլ անդամները մուտք գործեն զինվորական գերեզմանատուն։ Հնարավոր «սադրանքների» մասին խոսակցությունները մինչ այդ էլ էին շրջանառվում․ շատերը պատմում էին, որ հենց այդ պատճառով էլ որոշել են միանալ երթին։

Երթի սկզբնամասը հասավ պանթեոն, երբ «հակաակցիայի» մասնակիցներն արդեն տեղում էին։ Ականատեսների վկայությունները տարբերվում էին՝ ոմանք պնդում էին, որ խոսքը մոտ 50 մարդու մասին է, ոմանք էլ ասում էին՝ 150 հոգի էր հավաքվել։

Եռաբլուրի մուտքի մոտ հավաքված էին նաև մեծաթիվ ոստիկաններ։

Նրանք փորձում էին պատնեշել երթի և հակաակցաիայի մասնակիցներին․ «ընդդիմադիրները» վանակարկում էին «Նիկոլ՝ դավաճան», երթի մասնակիցները «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկելով փորձում էին լռեցնել նրանց։ Դադարների ժամանակ «կողմերը» մեղադրում էին միմյանց պանթեոնը և սգո օրը «միտինգի» վերածելու համար։

Հայհոյանքները վերաճեցին հրմշտոցի, որը վերածվեց ծեծկռտուքի։

Պանթեոնի հետնամասում և եկեղեցու հարակից տարածքում լարվածությունը պահպանվում էր նաև ոստիկանների միջամտությունից հետո․ սադրանքներին չտրվելու կոչերի հետ մեկտեղ պարբերաբար վիճաբանություններ էին ծագում, որոնք կարճ ժամանակ անց մարում էին։

Հակաակցիայի մասնակիցները գոռում էին «Դավաճան» և «Թուրք»։

Երթի մասնակիցները ի պատասխան գոռում են «Առաջին թուրքը դուք եք»։ Հնչում էին նաև «Նիկոլ՝ վարչապետ» ավատնդական և «Քոչարյանին վառել» նոր կարգախոսները։

Տարեց կինը փորձում էի հակադարձել․ մեղադրում էր «ընդդիմադիրներին» ծախված լինելու մեջ։

Տղամարդն էլ ի պատասխան մեղադրում էր նրան դավաճանությանը մասնակցելու համար։

Քայլերթի վերջնամասում և կենտրոնում իրավիճակը հանգիստ էր։ Քաշքշուքի մասին մարդիկ իմանում էին հիմնականում հարազատների հեռախոսազանգերից։

Եկեղեցու հարակից տարածքը «հսկում էին» Փաշինյանի հրաժարականը պահանջող մի քանի կանայք։ Նրանք պնդում էին, որ թույլ չեն տա, որ վարչապետի մտնի եկեղեցի։ Տղամարդիկ փորձում էին կանխել նրանց և Փաշինյանին աջակցող կանանց միջև վեճերը՝ հաճախ ուղղակի ներգրավվելով դրանցում։

Վարչապետի անվտանգությունը ապահովում էին թիկնապահները, տեղում աշխատող ուժայինները։ Ցույցի մասնակիցները օգնում էին։

Փաշինյանը՝ դստեր և որդու հետ, շրջեց պանթեոնով։

Վարչապետը կարճ ժամանակ անց հեռացան։

Ցույցի մասնակիցները ծափահարում էին, «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումները լռեցվում էին «Նիկոլ՝ վարչապետ», «Քոչարյանին վառել» կոչերով։
«Հակաստամբուլյան» Վահագն Չախալյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, հայտնի հակա-ԼԳԲՏ ակտիվիստ Ռոբերտ Ահարոնյանը խորհուրդներով օգնում էին հակացույցի երիտասարդ ակտիվիստներին։

Երիտասարդը պարբերաբար շրջում էր երթի մասնակիցներին՝ «հողերը հանձնելու» համար ամոթանքներով։

Հակացույցին մասնակցող մի քանի կանայք անեծքներ ու ամոթանքներ էին տալիս՝ մի քանի հեռուստաալիքների ուղիղ հեռարձակող տեսախցիկների հետևից։ Երթը լուսաբանվում էր հիմնականում նրանց անեցքների ներքո։

Վարչապետի հեռանալուց հետո հավաքը սկսեց աստիճանաբար ցրվել։

Видео Ես թքած ունեմ քաղաքականության վրա․ սգո երթ канала Epress. am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 декабря 2020 г. 2:04:34
00:15:43
Другие видео канала
Պարոն վարչապետ, ոչխարներս գողացել, տարել են. սիսիանցին՝ ՓաշինյանինՊարոն վարչապետ, ոչխարներս գողացել, տարել են. սիսիանցին՝ Փաշինյանին64 օր երեխայից խաբար չունեմ64 օր երեխայից խաբար չունեմԺողովրդի համբերության բաժակը լցվում է Վերջին զգուշացնումը Վարչապետին ՎԵՐՋ ՏԱԼ ԹԱՎԻՇԻՆ և ՍԿՍԵԼ ԳՈՐԾԵԼԺողովրդի համբերության բաժակը լցվում է Վերջին զգուշացնումը Վարչապետին ՎԵՐՋ ՏԱԼ ԹԱՎԻՇԻՆ և ՍԿՍԵԼ ԳՈՐԾԵԼԾեծկռտուք Եռաբլուրում․ երթի մասնակիցների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավԾեծկռտուք Եռաբլուրում․ երթի մասնակիցների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավՆիկոլ Փաշինյանի աջակիցները վիրավորեցին ու հրմշտեցին «5-րդ» ալիքի լրագրողինՆիկոլ Փաշինյանի աջակիցները վիրավորեցին ու հրմշտեցին «5-րդ» ալիքի լրագրողին«Պահածոներ են գտել, սնվել, «Մաուգլին» են կարդացել»․ ինչպես են փրկվել 70 օր անհետ կորած 6 զինվորը«Պահածոներ են գտել, սնվել, «Մաուգլին» են կարդացել»․ ինչպես են փրկվել 70 օր անհետ կորած 6 զինվորըԻնչպե՞ս էր Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքինԻնչպե՞ս էր Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքինՓաշինյանի գլխավորությամբ կայացավ հիշատակի երթը դեպի ԵռաբլուրՓաշինյանի գլխավորությամբ կայացավ հիշատակի երթը դեպի ԵռաբլուրՓաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցում հերոսների հիշատակին. ՈՒՂԻՂՓաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցում հերոսների հիշատակին. ՈՒՂԻՂՏԱՐԱԾԵԼ ՀԱՅԵՐ․ Բոլորը ծառայում են Սերժին ու Քոչարյանին, ՎԱՃԱՌՎԱԾՆԵՐ ԵՆ․ԲՈԼՈՐԸ գործում են ՆԻԿՈԼԻ ԴԵՄՏԱՐԱԾԵԼ ՀԱՅԵՐ․ Բոլորը ծառայում են Սերժին ու Քոչարյանին, ՎԱՃԱՌՎԱԾՆԵՐ ԵՆ․ԲՈԼՈՐԸ գործում են ՆԻԿՈԼԻ ԴԵՄ70-ՕՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԴԵՊԻ ԿՅԱՆՔ. 6 ՀԱՅ ՏՂԱՅԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ70-ՕՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԴԵՊԻ ԿՅԱՆՔ. 6 ՀԱՅ ՏՂԱՅԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸԼՈՒՐԵՐ 12։00 | Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետըԼՈՒՐԵՐ 12։00 | Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետըՄեռնեմ ջանիդ, դու մեր Աստվածն ես․ սիսիանցիները հրապարակում ծափերով դիմավորեցին ՓաշինյանինՄեռնեմ ջանիդ, դու մեր Աստվածն ես․ սիսիանցիները հրապարակում ծափերով դիմավորեցին ՓաշինյանինԳիշերային սարսափ Բաքվում․ ՀԱՅ ԱԶԳ դուխներդ չքցեք ։ թուրքը լկստվում աԳիշերային սարսափ Բաքվում․ ՀԱՅ ԱԶԳ դուխներդ չքցեք ։ թուրքը լկստվում աՓաշինյանը դստեր՝ Շուշանի հետ այցելել է Տավուշ, հարգանքի տուրք  մատուցել զոհված հերոսների հիշատակինՓաշինյանը դստեր՝ Շուշանի հետ այցելել է Տավուշ, հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների հիշատակինՎանեցյանների նման դավաճանները, որ չփախնեին, պատերազմն այլ ելք կունենար․ զոհվածի հայրՎանեցյանների նման դավաճանները, որ չփախնեին, պատերազմն այլ ելք կունենար․ զոհվածի հայրՎիճաբանություն ԵռաբլուրումՎիճաբանություն ԵռաբլուրումԷդ ամենը տեսնել էր պետք․․․ Իրենց ճուտիկ-բուլիկներից են անդրադարձել, ինչին ես հակադարձել եմ․․․Էդ ամենը տեսնել էր պետք․․․ Իրենց ճուտիկ-բուլիկներից են անդրադարձել, ինչին ես հակադարձել եմ․․․Խուզարկե՞լ են քահանայի բնակարանը Ինչ է կատարվել վարչապետին եկեղեցուց դուրս հանելուց հետո․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԽուզարկե՞լ են քահանայի բնակարանը Ինչ է կատարվել վարչապետին եկեղեցուց դուրս հանելուց հետո․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՆիկոլ Փաշինյանը Սյունիքում է․ ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը Սյունիքում է․ ՈՒՂԻՂ
Яндекс.Метрика