Загрузка страницы

Harutyun Gevorgyan (Harutik) Egishe Manukyan (Egish) Minas Hovhannisyan (Mino)

Հարություն Գևորգյանի վառ հիշատակին

Երաժշտությունը միջազգային լեզու է, այն սահմաններ չի ճանաչում: Իսկ յուրաքանչյուր տաղանդաշատ երաժիշտ իր արվեստը մատուցում է իրեն հատուկ լեզվով, որը միշտ ճանաչելի է, սիրված, հոգեթով ու հուզառատ... Երաժշտական գործիքը հրաշքներ է գործում, երբ հայտնվում է վարպետի ձեռքին: 73 տարի առաջ հենց այս օրը աշխարհում ավելացավ տաղանդաշատ երաժիշտների թիվը: 1948թ-ի ապրիլի 1-ին երևանաբնակ Անդրանիկ և Երմոնյա Գևորգյանների ընտանիքում ծնվեց նրանց 5-րդ զավակը՝ Հարություն Գևորգյանը: Հայրը՝ դուդուկահար Անդրանիկ Գևորգյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար էր, ուստի Հարութիկին երաժշտությունը դեռ մանկուց էր գերել…
1967թ-ին Հարություն Գևորգյանն արդեն Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ուսանող էր, բայց ինչպես միշտ կլանված էր ու ապրում էր երաժշտությամբ...Իր երաժշտական բացառիկ հմտությունների շնորհիվ՝ նա կարողանում էր իրար միաձուլել ազգային մեղեդու մոտիվներն ու էստրադային ռիթմերը: Այլ կերպ ասած՝ նա գործիքը հնչեցնում էր ի՛ր լեզվով ու միայն իրե՛ն հատուկ ոճով…
Վաչե Հովսեփյանի նախաձեռնությամբ շնորհաշատ երաժշտի առջև բացվել են Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի դռները, ուր Հարությունը վարպետների կողքին շարունակել է կատարելագործել իր արվեստը ու դարձել բոլորի սիրելին: Հեղինակավոր անսամբլում, որպես առաջին կարգի մենակատար, Հարություն Գևորգյանը հանդես է եկել ավելի քան 30 տարի և ելույթներ ունեցել մի շարք երկրներում: Որպես նաև պրոֆեսիոնալ դուդուկահար՝ իր կատարողական բարձր արվեստով մեծ ընդունելության է արժանացել Լեհաստանում, Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Ավստրիայում, Հունգարիայում: 1978թ-ին Բուլղարիայի երաժշտական փառատոնում, որպես մենակատար, պարգևատրվել է Ոսկե մեդալով…

Հարություն Գևորգյանը, նույն ինքը՝ Հարութիկը, իր մեծ ընտանիքի գլուխն էր: Նրա կինն ու կյանքի ուղեկիցը Փայլանուշ Սիմոնյանն է, ում հետ վարպետը ապրեց շուրջ 52 տարի: Նա 3 զավակների սիրված հայր էր, նրբանկատ ամուսին, 8 թոռների ու 2 ծոռների սիրառատ պապիկ: Վարպետ Հարութիկը սիրված ու օրինակելի էր նաև որպես հայ մարդու կերպար՝ ընկերասեր, անմիջական, օգնող, առաքինի, պարկեշտ ու մեղմաբարո...Նրա ստեղծագործական կյանքը ձեռքբերումների հիանալի շղթա էր, իսկ նվագը՝ ապրելու, արարելու ու սիրելու ոգեշնչման աղբյուր...

2018թ-ի ապրիլի 1-ին զավակների ու թոռների նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց Հարութիկի 70-ամյակը: Վարպետից ծածուկ, անակնկալ կերպով կազմակերպած տարեդարձի տոնական երեկույթը հաճելիորեն հանկարծակիի բերեց հոբելյարին՝ երջանկության բազմաթիվ րոպեներ պարգևելով նրան…
Վերջին շրջանում, ինչպես մեզանից շատերը, Հարութիկին մտահոգում էր դարի պատուհասը՝ Համավարակը, որին, ցավոք, գումարվեց պատերազմի ողբերգությունը: Զոհերի թիվը, քաղաքական քաոսը, երկրի անկայուն ու ճգնաժամային վիճակը խաթարել էին նրա հանգիստը… Մտահոգությունների այս ողջ շղթայի մեջ, Հարութիկի համար իսկական լույսի ու հույսի շող դարձավ երաժիշտ թոռան ամուսնությունը, որը կարծես երջանկությամբ լիցքավորեց վարպետին…Ընտանեկան այս ուրախ առիթը, ցավոք, նրա կյանքի վերջին ուրախ նոտան էր…
Հարութիկի հանկարծահաս վաղաժամ մահը ցնցեց բոլորին…

Հարություն Գևորգյանը հեռացավ՝ ժառանգություն թողնելով մի ողջ անզուգական արխիվ: Նա նոր ձեռագիր, երաժշտության նոր մոտեցումներ բերեց իր հետ՝ մեղեդիներն ու երգերը մատուցելով միայն իրե՛ն հատուկ ոճով ու կատարմամբ: Դրանք դեռ երկար կհնչեն երկրպագուների ականջներում: Շատ երաժիշտներ էլ դեռ կվարպետանան՝ լսելով, վայելելով և ուսումնասիրելով նրա բազմաթիվ ձայնագրությունները…

ԱՅսօր ապրիլի 1-ն է: Հարութիկը կդառնար 73 տարեկան…Հանգչիր խաղաղությամբ…Քո անունն անմահ է, քանզի անմահ է գործդ, սիրելի՛ վարպետ…
Հ մուտ մատներիդ թեթև հպումով
Ա շխարհը կարծես խինդով էիր լցնում,
Ր ոպեները նվագիդ նման
Ուրախություն էին մեր հոգուն բերում:
Թ իթեռի նման կյանքը շուտ անցավ,
Ի նչքան երազներ թողեցիր, անցար:
Կ մնաս հավերժ սրտերում դու մեր,
Ի մ հայր, իմ վարպետ, Կյանքի լա՛վ ընկեր,
Նույնը չի լինի աշխարհն առանց քեզ…

/Հեղ.՝ ՆվարդԿարապետյան/

Harutik Egish Mino
@MUSIC ROOM

Видео Harutyun Gevorgyan (Harutik) Egishe Manukyan (Egish) Minas Hovhannisyan (Mino) канала MUSIC ROOM
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 апреля 2021 г. 19:00:02
00:10:51
Яндекс.Метрика