Загрузка страницы

«Հայի Խիղճը» Լեւոն Խեչոյան

Տեսահոլովակը նվիրվում է արձակագիր Լեւոն Խեչոյանի 65 ամյակին։

Լեւոն Խեչոյանը վերջին 20-30 տարիների հայկական արձակի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկն է։ Ծնվել է 1955թ․ դեկտեմբերի 8-ին Ախալքալաքի Բարալեթ գյուղում, 1983թ․ ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը թարգմանվել է ռուսերեն։
Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին:
Լեւոն Խեչոյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին, եւ զգալի ներդրում ունեցել հայ ազատամարտիկների միջեւ խաղախություն հաստատելու եւ ժամանակ առ ժամանակ ծագող ներքին անհաշտությունը հարթելու ուղղությամբ։
Խեչոյան արձակագրի տաղանդը արդեն 20-րդ դարի վերջին տասնամյակում վստահություն հաղորդեց հայ մշակույթի եւ գիտության գործիչներին, որ հայոց քանքարի ճրագը չի մարել, եւ որ ի դեմս Խեչոյանի հայոց արձակում մեծերի գործը շարունակող կա։

Հրանտ Մաթևոսյանը, ով Խեչոյանի ավագ եւ հոգեկից ընկերն էր, թերեւս լավագույնն է բնորոշել Խեչոյանին՝ ասելով․

«Հայ ընթերցողի համար Լեւոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգեւ է: Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են: Կյանքը գիտի եւ գիտի՝ գրականությունն ինչ է: Մեր դժվար, ինչ-որ տեղ նույնիսկ հակագրական պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Լավ արձակագիր է գալիս, աշխատում է, իր հացը գրականությամբ է վաստակում, քաջ տղա է, մարմինը նույնպես պինդ, եւ ես վստահ եմ, որ այսօր եւ վաղը մեր գրականությունը նրանով է շարունակվելու: Նշանակում է՝ մեր մշակույթի վերջը չի եւ հակառակը՝ գրականությունը մի լավ ժամանակի առաջին օրերն է ապրում»:

Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915 թվականի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։

2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է Հայաստանի պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։

2013 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:

2014 հունվարի 8-ին տաղանդավոր արձակագիրը ավարտեց իր երկրային առաքելությունը։ Թերեւս կարող ենք փարատվել նրանով, որ Խեչոյանը նախքան իր մահկանացուն կնքելը հասցրեց ավարտել իր, կարելի է ասել, կյանքի գործը՝ «Մհերի դռան գիրքը»՝ թողնելով սերունդներին հայի գոյության շարունակականության խեչոյանական բանաձևը։

Օգտագործված երաժշտության ցանկ․

Max Richter - The Consolations of Philosophy
Abel Korzeniowski - Table for Two
Children of Dune Soundtrack - 02
Zbigniew Preisner "Conte d'Amour"
Հոլովակը պատրաստելիս օգտվել ենք Youtube-յան հետևյալ տեսանյութերից․

1․ https://www.youtube.com/watch?v=CFiw-hXyG-c&list=PL8MNV3-CrxPY7touhggYdFZ0c36mX_Ugx&index=2&t=3s

2․ https://www.youtube.com/watch?v=gqXljYWe6mY&list=PL8MNV3-CrxPY7touhggYdFZ0c36mX_Ugx&index=2

3․ https://www.youtube.com/watch?v=c6ZeKNz0YIM&list=PL8MNV3-CrxPY7touhggYdFZ0c36mX_Ugx&index=5

4․ https://www.youtube.com/watch?v=-q6nROzNTaI&list=PL8MNV3-CrxPY7touhggYdFZ0c36mX_Ugx&index=7

5․https://www.youtube.com/watch?v=AoO2Jqzl7UM&list=PL8MNV3-CrxPY7touhggYdFZ0c36mX_Ugx&index=8

Видео «Հայի Խիղճը» Լեւոն Խեչոյան канала Arman Bunarjyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 мая 2020 г. 0:58:34
00:13:39
Яндекс.Метрика