Загрузка страницы

Աշխարհում նման հետևողական հակակոռուպցիոն պայքար դեռևս չի եղել, ինչպես Հայաստանում․ Լևոն Շիրինյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն կայացած են: Սեպտեմբերի 24-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով նախօրեին կայացած ընտրություններում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջնորդած «Լույս» դաշինքի ձեռք բերած արդյունքին, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն ասաց, որ այն ռեսուրսը, որ նա ուներ հեղափոխության օրերին, երբ գնում էր հեղափոխության առաջնորդի հետևից, վարկանիշային մեծ ցուցիչ ուներ, իսկ երեկվա ընտրություններում հազիվ հաղթահարում է մի շեմ, որը խորհրդարանում նրա հայտնվելու հարցը դարձնում է խնդրահարույց:
«Մտածելու շատ բան ունեն»,- ասաց քաղաքագետը, ըստ որի, «Լույս»-ի ստացած քվեներն առանձնապես մի բան չեն, այդքան ռեսուրսով, հեղափոխության կողմը լինելով, Նիկոլ Փաշինյանի հետ քայլելով, վազելով, մեկ-մեկ էլ ընկնելով, հասել են այս վիճակին…
Լևոն Շիրինյանի կարծիքով, «Լույսը», ըստ էության, ոչ մի դեր չի խաղա, չնայած կարող է, այսպես ասած, լողալ քաղաքային դումայում, խորհրդարանում կամ ավագանիում: Անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երկիր Ծիրանի»-ի կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուների (Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ) ստացած քվեներին, քաղաքագետը ցավ հայտնեց, որ մեր ժողովուրդը ճիշտ չվարվեց և Զարուհի Փոստանջյանին չգնահատեց, մինչդեռ նա ռեժիմի դեմ ամենադաժան, ամենասկզբունքային պայքար մղած քաղաքական գործիչն էր:
«Ես ցավում եմ սրա համար, որովհետև մենք, ըստ էության, քաղաքային խորհրդում չունենք այն սկզբունքային դիրքորոշումն ունեցող խմբակցությունը»,- ասաց Լևոն Շիրինյանը:
«Քննարկում» հաղորդաշարի հյուրն ընտրողների վերաբերմունքն անարդարացի համարեց նաև «Ժառանգության» կողմից առաջադրված թեկնածուներին տված քվեների առումով, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը և շատ այլ արժանավորներ չգնահատվեցին այնպես, ինչպես պետք է գնահատվեին:
«Այստեղ, ըստ էության, դեր խաղաց ընդհանուր հոսանքը, ընդհանուր տրամադրությունը»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա, ընտրություններում բացասական դեր է խաղացել Հայաստանի չկայացած քաղաքական համակարգը: Ինչո՞ւ…
«Մենք ունենք 81, գուցե 82 տոկոս դարձող իշխող խմբակցություն, որը, ըստ էության, օպոզիցիա չունի, շատ վտանգավոր վիճակ է…»,- ասաց քաղաքագետը:

Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։

Видео Աշխարհում նման հետևողական հակակոռուպցիոն պայքար դեռևս չի եղել, ինչպես Հայաստանում․ Լևոն Շիրինյան канала Noyan Tapan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 сентября 2018 г. 14:22:16
00:57:45
Другие видео канала
«Հասնելու ենք մինչև Անապա». Գնդապետ Ղումաշյան«Հասնելու ենք մինչև Անապա». Գնդապետ ՂումաշյանԱրցախյան պատերազմից մեկ ամիս անց. քաղաքագետը՝ միջազգային արձագանքների մասինԱրցախյան պատերազմից մեկ ամիս անց. քաղաքագետը՝ միջազգային արձագանքների մասին«Նոյյան Տապան»-ի հյուրերն են իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և փաստաբան Տիգրան Ղազարյանը«Նոյյան Տապան»-ի հյուրերն են իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և փաստաբան Տիգրան ՂազարյանըՀաղթելու ենք. մանրամասները վետերաններ՝  Արկադի Տեր-Թադևոսյանի և գնդապետ Գրիշա Սարգսյանի  հետՀաղթելու ենք. մանրամասները վետերաններ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի և գնդապետ Գրիշա Սարգսյանի հետ«Նոյյան Տապան»-ի հյուրերն են գյուտարարներ Հակոբ Ագանյանը և Լեւոն Քիրեջյանը«Նոյյան Տապան»-ի հյուրերն են գյուտարարներ Հակոբ Ագանյանը և Լեւոն Քիրեջյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է միջազգայնագետ, պատմաբան Սոնա Նազարյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է միջազգայնագետ, պատմաբան Սոնա Նազարյանը«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետ«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետՆիկոլ Փաշինյանը փոխհամաձայնության եկավ Վալերի Օսիպյանի հետՆիկոլ Փաշինյանը փոխհամաձայնության եկավ Վալերի Օսիպյանի հետ«Նոյյան Տապան»-ի հյուրն է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի ԱյվազյանըՏոնական միջոցառում Տավուշի մարզի սահմանային Մեհրաբի զորամասումՏոնական միջոցառում Տավուշի մարզի սահմանային Մեհրաբի զորամասում«Պատերազմը և «իրականությունից կտրված»-ները. Մարինա Պողոսյանի դիտարկումները«Պատերազմը և «իրականությունից կտրված»-ները. Մարինա Պողոսյանի դիտարկումները«Նոյյան Տապան»-ի  հյուրն է քաղաքագետ, Ազգային Ժողովրդավարական Բեւեռի անդամ Արա Պապյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է քաղաքագետ, Ազգային Ժողովրդավարական Բեւեռի անդամ Արա ՊապյանըՆոյյան Տապան. հյուրն է գնդապետ Ալեքսան ՄինասյանըՆոյյան Տապան. հյուրն է գնդապետ Ալեքսան ՄինասյանըՆոյյան Տապան. հյուրն է գնդապետ Կորյուն ՂումաշյանըՆոյյան Տապան. հյուրն է գնդապետ Կորյուն Ղումաշյանը«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետ«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետ«Նոյյան Տապան»-ի  հյուրերն են  Մարինա Պողոսյանը, Արթուր Հայրապետյանը և Սյուզան Սիմոնյանը«Նոյյան Տապան»-ի հյուրերն են Մարինա Պողոսյանը, Արթուր Հայրապետյանը և Սյուզան Սիմոնյանը«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս ՂուկասյանըՆոյյան Տապան. Հյուրն է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր ՍեֆիլյանըՆոյյան Տապան. Հյուրն է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը«Նոյյան Տապան»-ի  հյուրն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթրը«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթրը
Яндекс.Метрика