Պարույր Սևակ -Հայաստան,
Հայաստան,
Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա’ծ,
Իմ փառապա’նծ:
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել.
Դու` խաղողի խչմարված վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու` կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց-ավեր տաճար,
Կոմիտասյան ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,
Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե’տ, նիզա’կ, մկո’ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի’ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ…
Իմ փառապա’նծ,
Իմ տառապա’ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու մրգերի շտեմարան,
Ոսկևազյան գինու մառան.
Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու Սևանի վառվող կոհակ.
Երևանի սյուն ու խոյակ.
Դու` հանգրվան, կանչող փարոս,
Դու հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
ՈՒ վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան –
Միշտ հի’ն ու նո’ր իմ Հայաստան
Видео Պարույր Սևակ -Հայաստան, канала Made In Armenia
Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա’ծ,
Իմ փառապա’նծ:
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել.
Դու` խաղողի խչմարված վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու` կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց-ավեր տաճար,
Կոմիտասյան ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,
Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե’տ, նիզա’կ, մկո’ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի’ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ…
Իմ փառապա’նծ,
Իմ տառապա’ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու մրգերի շտեմարան,
Ոսկևազյան գինու մառան.
Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու Սևանի վառվող կոհակ.
Երևանի սյուն ու խոյակ.
Դու` հանգրվան, կանչող փարոս,
Դու հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
ՈՒ վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան –
Միշտ հի’ն ու նո’ր իմ Հայաստան
Видео Պարույր Սևակ -Հայաստան, канала Made In Armenia
Показать
Комментарии отсутствуют
Информация о видео
Другие видео канала
![Paruyr Sevak-Im Hayastan(MY Armenia)](https://i.ytimg.com/vi/BeQcxSIFGt8/default.jpg)
![Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կարդացել է իր գրած բանաստեղծությունը](https://i.ytimg.com/vi/XF6jVTy7vZE/default.jpg)
![Բաբկեն Չոբանյան ԱՆԱՎԱՐՏ ԿՌԻՎ](https://i.ytimg.com/vi/b73Gqyjn73U/default.jpg)
![Paruyr Sevak-Gjvum Em](https://i.ytimg.com/vi/YU39hNaYIJU/default.jpg)
![ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ](https://i.ytimg.com/vi/r-BLX0DyoXg/default.jpg)
![ՔԻՉ ԵՆՔ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ QICH ENQ BAYC HAY ENQ P. Sevak Vahagn Grigoryan HorizonTV](https://i.ytimg.com/vi/kFn4Qv_Z7N8/default.jpg)
![Եղիշե Չարենց-«Այնքան մաղձ կա իմ սրտում»-բանաստեղծություն](https://i.ytimg.com/vi/xsDT2OZkSzQ/default.jpg)
![Hamo Sahyan Hayastan aselis](https://i.ytimg.com/vi/XeTRkzcwmME/default.jpg)
![ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ](https://i.ytimg.com/vi/31bZPdtv41M/default.jpg)
![Պարույր Սևակ - Անկեղծ ասած](https://i.ytimg.com/vi/rjRKEthqqwQ/default.jpg)
![Նիկոլ Փաշինյանն արտասանում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը](https://i.ytimg.com/vi/B12b8V20C9w/default.jpg)
![Պարույր Սևակ-«Հայաստան»-պոեզիա](https://i.ytimg.com/vi/ptKWG-UTzIw/default.jpg)
![Sevak Xanagyan - Du es im hogin](https://i.ytimg.com/vi/FAHBHdimPIk/default.jpg)
![Համո Սահյան - Սկիզբ է չասված հեքիաթի](https://i.ytimg.com/vi/kDvwA_rK0Mw/default.jpg)
![Паруйр Севак ... Сумасшедший - Պարույր Սևակ - «Գժվել» ... կարդում է Վարուժան Գևորգյանը](https://i.ytimg.com/vi/S1bBpEUgucc/default.jpg)
![Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ...](https://i.ytimg.com/vi/JvjxiHHKtqg/default.jpg)
![Գերմանահայ փոքրիկը արտասանում է Նիկոլ Փաշինյանի «Հայաստան» բանաստեղծությունը](https://i.ytimg.com/vi/oGL0ojvdiwY/default.jpg)
![ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ "ՄԱՐԴ ԷԼ ԿԱ ՄԱՐԴ ԷԼ "](https://i.ytimg.com/vi/J64soZ8FqxA/default.jpg)
![Կարդում է Սոս Սարգսյանը - Լոռեցի Սաքոն (Հ. Թումանյան)](https://i.ytimg.com/vi/4gA-WAcdBhM/default.jpg)
![Paruyr Sevak Erjanik exir davachan im ser](https://i.ytimg.com/vi/y7mw1m99p7s/default.jpg)