Загрузка страницы

Գիտնականները Ամանորի և Ձմեռ Պապի մասին

Ալիքի առաջխաղացման համար կատարեք նվիրատվություն https://www.donationalerts.com/r/Iceberg97

Լարս Դոնաթը և նրա գործընկերները բացատրում են, որ լիովին անհասկանալի է, թե ինչու է Ձմեռ պապը դեռ շարունակում նվերներ մատուցել։ Միանգամից մի քանի ռիսկի գործոնների համադրությունը` մեծ տարիք, աշխատատարություն, ծավալուն կոստյումներ, մեծացնում է վթարի հավանականությունը հենց տոնական գիշերը: Ձմեռ պապը մարզավիճակում մնալու համար պետք է ջանասիրաբար մարզվի սեզոնից դուրս, մինչև նորից նվերներ մատուցելու ժամանակը: Բացի այդ, գիտնականները բացատրում են, որ կարող է անիմաստ լինել մի քանի գիշեր անցկացնել նվերներ մատուցելու համար, այլ ոչ թե մեկ:

#ամանոր #ձմեռպապ #եղջերուռուդոլֆ

Ողջունում եմ բոլորին Այսբերգ ալիքում։
Այս ալիքում կլինի կրոնի, դավադրանքի տեսությունների, միֆերի, սնահավատությունների և այլ չապացուցված հակագիտական տեսությունների քննադատություն։ Ալիքը դրա փոխարեն կառաջարկի գիտական մոտեցում աշխարհաճանաչողության հարցում։ Գիտություննելը պայմանականերոն կբաժանենք 3 խմբի՝ բնագիտական, հասարակական և տեխնիկական։ Այս ալիքում կներկայացվեն բնագիտական և հասարակական գիտական ոլորտները։ Մի փոքր բացելով փակագծերը նշեմ, որ բնագիտական են համարվում ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աստղագիտությունը, երկրաբանությունը և այլն։ Հասարակականի կազմի մեջ են օրինակ հոգեբանությունը, բարոյագիտությունը, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան և այլն։ Ես որպես հոգեբանություն ուսումնասիրած անձ, այդ ոլորտի մասին կխոսեմ ավելի բովանդակային կերպով, չնայած ալիքը մի փոքր այլ ուղղվածություն ունի, այն է՝ հերքել հակագիտականը առաջին հերթին։ Ես բացել եմ հոգեբանության ոլորտին առնչվող ալիք յութուբում Lilya Project անունով։ Եթե ցանկանում եք հոգեբանական տեսանյութեր, ապա այցելեք այդ ալիք։
Ալիքում կլինի նաև փիլիսոփայական հայացքներ, դրանց մոտեցումենրը կյանքի, էքզիստենցյալ հարցերի, կյանքի իմաստի վերաբերյալ տարբեր փիլիսոփայական մոտեցումներով։
Մենք ցույց կտանք Այսբերգի չերևացող, անտեսանելի մասը, որը մեզնից թաքցնում են և՛ դպրոցներում, և՛ հասարակական այլ վայրերում, և՛ հեռուստատեսությամբ։ Թաքցնում են, խաբում են, քանի որ իրենց պետք է լսող, հավատացող, ոչ քննադատական մտածողությամբ զանգված։ Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու մենաշնորհ դիրքը, կրոնը մտել է դպրոցական ծրագրերի մեջ, երեխաներին սերմանելով սխալ աշխարհաճանաչողություն։ Եթե դուք մտել եք այս ալիքը, ապա դուք ցանկանում եք ճանաչել իրականությունը և դեմ կանգնել կեղծ գիտելիքներին։ Ես, իհարկե, դեմ չեմ կրոնի փիլիսոփայորեն ընդունելուն ու չեմ ժխտում կրոնի դրական ազդեցությունը, որը երբեմն հանգստացնում է և պլացեբոյի էֆեկտի դեր է կատարում, բայց որպես աշխարհաճանաչողության մեթոդ այն տալիս է սխալ գիտելիքներ։ Այն հիմնված չէ գիտական փաստերի, ուսումնասիրությունների, փորձերի, մաթեմատիկական հաշվարկների, բանաձևերի, մոդելներ ստեղծելու հիման վրա։ Կրոնական միտքը բերում է սխալ բարոյականություն և հանդիսանում է մի շարք կոնֆլիկտների, պատերազմների, խտրականության, ատելության խոսքի պատճառ։ Նման պայմաններում, աթեիզմը միակ ելքն է, որպեսզի ազատենք մեր միտքը ճիշտ գաղափարների համար։
Հեղինակը, որպես աթեիստ, ասում է իր կարծիքը և այն ոչ մեկին չի փաթաթում, և նյութը ուղղած չէ որևէ մեկի զգացմունքների վիրավորմանը։ Եթե դուք գտնում եք, որ կա սխալ կամ դեմ եք այն ամենին, ինչ ասվում է, գրեք փաստարկված, խելամիտ մեկնաբանություններ, որոնց կտրվի նորմալ, մարդկային բացատրություն։ Զերծ մնացեք մեկնաբանություններում գրել ատելության խոսքով, սպառնալիքներով և վիրավորանքներով։ Համամիտ չեք ասվածի հետ, գրեք մարդավարի։
Ալիքում կլինեն ինչպես շատ լուրջ ու մտածել պահանջող, այնպես էլ թեթև ուրախ և իրոնիայով հարուստ վիդեոներ։ Այն բաժանված կլինի նաև փլեյ-լիստներով, ամենքը կարող են գտնել իրենց հետաքրքրող թեմաները։ Ալիքը բոլորի համար է և կապ չունի դուք ինչ աշխարհայացքի տեր մարդ եք։ Այնպես որ, միացեք Այսբերգ ալիքին, որպեսզի հետագայում Ամերիկյան յութուբը ինձ վարձատրի և Հայաստանի բյուջեն մտնի գումար այլ երկրից։ Միանալով ալիքին, դուք օգնում եք ոչ միայն ինձ, այլ նաև Հայաստանի տնտեսությանը։
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/profile.php?id=100068880919390

Ես վարում եմ նաև Lilya Project ալիքը։ Որպես բիզնես ոլորտի ներկայացուցիչ, մարդկանց մոտ հանդիպում եմ խնդիրներ, ոնոնք նրանց խանգարում են առաջ շարժվել։ Այդ ալիքում տալիս եմ այդ խնդիրների լուծումները։ Բաժանորդագրվեք նաև այդ ալիքին https://www.youtube.com/channel/UC03Pk213RMef4wdqf4l73Ow

#աթեիզմ #աթեիստ #կրոն #այսբերգ #youtubeam

Видео Գիտնականները Ամանորի և Ձմեռ Պապի մասին канала Այսբերգ / Iceberg
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 декабря 2023 г. 18:00:15
00:10:03
Яндекс.Метрика