Загрузка страницы

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է

Անվտանգ երթևեկության առաջին նախապայմանը երթևեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետևելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը: Շրջակա միջավայրին և բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի: Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու համար: Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլևս նորմայի սահմաններում չեն: Կան և վարորդներ, ովքեր մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է: Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները: Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է: Պատկերը բոլորովին այլ է, երբ խլացուցիչի ձայնը թեև բարձր է, բայց մեքենան գործարանային վիճակում է: Այս դեպքում շարժիչն աշխատում է բնականոն ռեժիմով, վառելիքի գերածախս չի լինում և արտանետվող գազի քանակը նորմայի սահմաններում է: Բարձր ձայնով երթևեկելու նպատակով խլացուցիչները վերասարքավորելն օրենքով անթույլատրելի է: Եվ ճանապարհային ոստիկանությունը հետևողական է այս հարցում: Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում և հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ: Նման մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես և վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն: Հորդորում ենք բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները: Սա ճանապարհային երթևեկության այն կանոնն է, որը պահպանելով` պահպանում ենք մեր քաղաքացիների անդորրը, էկոլոգիապես մաքուր պահում մեր երկիրը:

Видео Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է канала A1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 мая 2020 г. 15:34:43
00:05:18
Другие видео канала
Այսօր բուժաշխատողների օրն էԱյսօր բուժաշխատողների օրն էԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցների և ոստիկաններիՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցների և ոստիկաններիՊետությունը՝ միայնակ տարեցների կողքինՊետությունը՝ միայնակ տարեցների կողքինՈվ ձգտում է բարձրանալ, նա ստեղծում է աստիճան. Բարսեղ ԹումանյանՈվ ձգտում է բարձրանալ, նա ստեղծում է աստիճան. Բարսեղ ԹումանյանԵրեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան,Կոջոյան, Սարյան․ ցուցահանդես ազգային պատկերասրահումԵրեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան,Կոջոյան, Սարյան․ ցուցահանդես ազգային պատկերասրահումՏավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Ստարմուս փառատոնի ժամանակ՝ հայտնիների հետՏավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Ստարմուս փառատոնի ժամանակ՝ հայտնիների հետՓոխվում և թարմացվում են փողոցների և շենքերի հասցեների ցուցանակներըՓոխվում և թարմացվում են փողոցների և շենքերի հասցեների ցուցանակներըԱկադեմիական քաղաքը մեկ պարբերության մեջ -Ինֆոդեմիա 14Ակադեմիական քաղաքը մեկ պարբերության մեջ -Ինֆոդեմիա 14Սյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-ՏաթևՍյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-ՏաթևՄաջիթ Շահրադ Զարեն՝ Կարեն Դեմիրճյան թանգարանումՄաջիթ Շահրադ Զարեն՝ Կարեն Դեմիրճյան թանգարանումԵՄ-ն մեզ հրավիրել է, մենք անկոչ չենք, մենք լավ դաշնակից ենք իրենց համար. Ազատ ԱրշակյանԵՄ-ն մեզ հրավիրել է, մենք անկոչ չենք, մենք լավ դաշնակից ենք իրենց համար. Ազատ ԱրշակյանՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրԵԽԽՎ-ում ներկայացվեցին ՀՀ և Ադրբեջանի ռազմական վերջին կորուստները ․ Փոլ Գավենի զեկույցըԵԽԽՎ-ում ներկայացվեցին ՀՀ և Ադրբեջանի ռազմական վերջին կորուստները ․ Փոլ Գավենի զեկույցըՌուստամ Բաքոյանի կոչը եզդի ժողովրդին՝ Ադրբեջանին դիվանագիտական պատասխան տալու համարՌուստամ Բաքոյանի կոչը եզդի ժողովրդին՝ Ադրբեջանին դիվանագիտական պատասխան տալու համարԱռողջությանը պատճառվել էր ծանր վնաս. Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունըԱռողջությանը պատճառվել էր ծանր վնաս. Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունըՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետԹմրամոլը պատմում էԹմրամոլը պատմում էԲացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ ի մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքըԲացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ ի մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքըՀարեւանի տնից պահարաններ էր գողացելՀարեւանի տնից պահարաններ էր գողացելՄի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներՄի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ
Яндекс.Метрика