Загрузка страницы

ՈՉ մազաթափությանը. Հետաքրքիր փաստեր մազերի մասին / Մազերի խնամք / @Argamblog

Գիտե՞ք արդյոք, որ գլխամաշկի վրա աճում է 100 000 մարզ, իսկ առաջին շամպունն արտադրվել է միայն 1952 թվականին։ Դե ինչ, տես՝ ուրիշ ինչ գաղտնիքներ ունեն քո մազերը։

Մազերն օրգանիզմում երկրորդ ամենից շատ աճող հյուսվածքն են ողնուղեղից հետո։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ մազերն ավելի արագ են աճում, քան կանանց։ Եվ տղամարդու մազն ավելի հաստ է, քան կնոջինը։

Չնայած ամրացած այն կարծիքին, թե մազերը կտրելը նպաստում է դրանց աճին, սանրվածքը չի ազդում ո՛չ մազերի, ո՛չ դրանց կառուցվածքի փոփոխության վրա։

Միջինում յուրաքանչյուր մազափունջ ապրում է 5.5 տարի։

Մեկ մազը 0.02-0.04 մմ հաստություն ունի, ուստի 1 մմ հաստությամբ փունջը կարող է ունենալ 20-50 մազ։

Միջինում գլխամաշկի վրա աճում է 100 000 մազ։ Կարմրահերների մոտ այդ թիվը 80 հազար է, իսկ շիկահերների մոտ՝ 120 հազար։

Մազն ունի որոշակի ամրություն, եւ մեկ մազը դիմանում է մինչեւ 100 գրամ ծանրության։ Իսկ մազի ամբողջ կապը կդիմանա մինչեւ 120 տոննա քաշի, որը հավասար է 2 աֆրիկյան փղերի ծանությանը։

Օրական աճում է մազերի 90 տոկոսը, իսկ 10 տոկոսը «հանգստանում» է։
Մազերն օրական աճում են 0.3-0.5 մմ, դա ամսական մոտավորապես 1-1.5 սմ է, իսկ տարեկան՝ 12-15 սմ։ Ասիական ռասայի ներկայացուցիչների մոտ մազերն ավելի արագ են աճում եւ ավելի էլաստիկ են, իսկ աֆրիկացիների մազերն ավելի փխրուն են, քան մերը, եւ ավելի դանդաղ են աճում։

Օրական մոտ 100 մազի կորուստը նորմալ է։ Երեխաներն օրական կորցնում են միջինում 90 մազ, իսկ ծերերը՝ 120։
Մազերի տարիքային փոփոխությունները կախված են ռասայից։ Օրինակ՝ լատինամերիկացիները սկսում են ճերմակել միջինում 34 տարեկանից, իսկ ասիացիներն ու աֆրիկացիները՝ 47–ից։ Սակայն վիճակագրության համաձայն՝ ասիացիներն ավելի քիչ են հակված ճաղատանալու, քան աֆրիկացիներն ու եվրոպացիները։

Վահանաձեւ գեղձի դիսբալանսը եւ երկաթի դեֆիցիտը մազաթափության պատճառ են դառնում։ Սրանք ուղղելի պատճառներ են, այսինքն՝ խնդիրը լուծելու դեպքում մազերի աճը վերականգնվում է։ Ժամանակավոր մազաթափությունը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խախտումներով կամ էքստրեմալ դիսբալանսով։

Սխալ է այն կարծիքը, թե ճաղատացումը ժառանգաբար է փոխանցվում միայն մոր կողմից։ Այն կարող է փոխանցվել ծնողներից յուրաքանչյուրից։

Ծննդաբերությունից հետո մազաթափությունը բնական երեւույթ է։ Կնոջ օրգանիզմը հղիության ժամանակ արտադրում է մեծ քանակությամբ էստրոգեն կանացի հորմոն, որի ազդեցության տակ մազարմատները աճի փուլ են անցնում։ Ծննդաբերությունից հետո հորմոնալ բալանսը վերականգնվում է, եւ մազարմատները կտրուկ անցնում են մահանալու փուլ, ինչի պատճառով երեխա ունենալուց հետո 2-3 ամիս մազերը սկսում են շատ թափվել։

Չնայած, որ մազերն ամենից շատն են որպես հանցագործությունների բացահայտման միջոց դառնում, սակայն դրանց միջոցով անհնար է պարզել մազերի տիրոջ սեռը:

Մազերի կառուցվածքով կարելի է որոշել, թե ինչ նյութեր են եղել նրա արյան մեջ, այդ թվում նաև թմրանյութերը:

Սև մազերն աշխարհում ամենատարածվածն են: Բաց մազեր ունեն մեր մոլորակի միայն երկու տոկոսը:

Ամեն անգամ, երբ մազ է ընկնում, դրա փոխարեն մեկ ուրիշն է աճում: Դա կյանքի ընթացքում կարող է կրկնվել մինչև 20 անգամ:

Չինուհին Xie Qiuping-ն աշխարհում ամենաերկար մազերի տիրուհին է: Նրա մազերի երկարությունը 5․627 մետր է:

Հին հույները կարծում էին, որ կարմրահերները մահանալուց հետո վամպիրներ էին դառնում:

Օրական 40-150 հատ մազի թափվելը նորմալ է համարվում:

Աֆրիկացիների մազերն աշխարհում ամենադանդաղն են աճում, և ավելի շատ են հակված վնասվածքների:

Մազարմատը, որը մաշկի տակ է գտնվում, դրա միակ կենդանի մասն է:

Մազերը ծլում են դեռևս երեխայի սաղմնային շրջանում, մոր արգանդում, մոտավորապես հղիության 4-5-րդ ամսում: Տարիքի հետ մազերը կարճանում են ու նոսրանում: Մազարմատը կյանքի 3 փուլ ունի` անագեն` մազի աճի, կաթագեն` անցումային, տելոգեն` հանգստի փուլ:

Կանայք տղամարդկանցից ավելի հազվադեպ են ճաղատանում, որովհետև նրանց մազարմատն ավելի «խորանիստ» է (2 մմ ավելի խորը, քան տղամարդու մազերը): Մարդու մաշկի 95 տոկոսը մազածածկ է:

Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:
Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:

Ամենաշատ մազերն ունեն շիկահերները՝ մոտ 150 հազար:
Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:

Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում:

Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5-8-մետրանոց հյուսեր:

Թարթիչները թափվում են 100 օրը մեկ:

Գիշերը մազերի աճը կանգնում է, ամենից ակտիվ մազերն աճում են օրվա առաջին կեսին:

Մազերը հարկավոր է լվանալ 34 – 35 աստիճան տաքություն ունեցող ջրով:

________________
Չմոռանաք լայքել տեսանյութը, եթե այն Ձեզ դուր եկավ, ինչպես նաև բաժանորդագրվել մեր էջերին՝
YOUTUBE-ում՝ http://www.youtube.com/Argamblogcom
FACEBOOK-ում՝ https://www.facebook.com/argblog
INSTAGRAM-ում՝ http://instagram.com/argamblog
TWITTER-ում՝ https://twitter.com/Argamblog

Видео ՈՉ մազաթափությանը. Հետաքրքիր փաստեր մազերի մասին / Մազերի խնամք / @Argamblog канала Argamblog
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
30 ноября 2020 г. 21:51:38
00:08:10
Другие видео канала
Ի՞նչ է սպասվում Հայաստանին։ Նոր, գաղտնի բացահայտումներ Վանգայի գուշակություններից / @ArgamblogԻ՞նչ է սպասվում Հայաստանին։ Նոր, գաղտնի բացահայտումներ Վանգայի գուշակություններից / @Argamblog10 խորհուրդ, որոնք կօգնեն արագացնել մազերի աճը10 խորհուրդ, որոնք կօգնեն արագացնել մազերի աճըՄազաթափությունՄազաթափությունԻ՞նչի մասին էր ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Լեդի Գագան / @ArgamblogԻ՞նչի մասին էր ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Լեդի Գագան / @ArgamblogՀետաքրքիր և զարմանալի  փաստեր մարդկանց մասին և ոչ միայն / @ArgamblogՀետաքրքիր և զարմանալի փաստեր մարդկանց մասին և ոչ միայն / @ArgamblogВыпадение волос - что делать? Жить здорово!(19.04.2018)Выпадение волос - что делать? Жить здорово!(19.04.2018)Դեմքի մազերը հեռացնելու պարզ եղանակ՝ Վարսակով (Овсянка)Դեմքի մազերը հեռացնելու պարզ եղանակ՝ Վարսակով (Овсянка)5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք ԹեքեյանՄԱԶԵՐԻ ԴԻՄԱԿ ԿՈԿՈՍԻ  ՅՈՒՂՈՎ 🥥ՄԱԶԵՐԻ ԴԻՄԱԿ ԿՈԿՈՍԻ ՅՈՒՂՈՎ 🥥Թեփից ազատվելու 3 բնական միջոցԹեփից ազատվելու 3 բնական միջոց6 կանոն մազերը ճիշտ լվանալու համար6 կանոն մազերը ճիշտ լվանալու համար«Տանը մենակ». 30 ապշեցնող փաստ սիրելի ֆիլմի մասին / @Argamblog«Տանը մենակ». 30 ապշեցնող փաստ սիրելի ֆիլմի մասին / @ArgamblogՄեր հիմնը հանցագործություն է պետության հանդեպ․ երաժշտագետ Հասմիկ ԲաղրամյանՄեր հիմնը հանցագործություն է պետության հանդեպ․ երաժշտագետ Հասմիկ Բաղրամյան"Դեկտեմբերի երկրորդ կեսը սահմանում կլինեն լարվածություններ" Բյուրո N6, / Աստղաբան` Աննէ Հախվերդյան"Դեկտեմբերի երկրորդ կեսը սահմանում կլինեն լարվածություններ" Բյուրո N6, / Աստղաբան` Աննէ ՀախվերդյանԲյուրո N6, / Բյուրո N6, - Էքստրասենս` Վան Հարությունյանի տեսաուղղերձը մարդկանցԲյուրո N6, / Բյուրո N6, - Էքստրասենս` Վան Հարությունյանի տեսաուղղերձը մարդկանց3 հիանալի դիմակներ Ասպիրինով՝ պզուկների, սև կետերի դեմ3 հիանալի դիմակներ Ասպիրինով՝ պզուկների, սև կետերի դեմՋուլհակյան Մորուքի խնամք մաս առաջինՋուլհակյան Մորուքի խնամք մաս առաջինBac tv. Ինչ է սպասվում դեկտեմբեր ամսին կենդանակերպի Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ  նշաններին․Bac tv. Ինչ է սպասվում դեկտեմբեր ամսին կենդանակերպի Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ նշաններին․Անակնկալ շրջադարձ Արցախի հարցում․ Վերջապես ամեն ինչ շատ ճիշտ էԱնակնկալ շրջադարձ Արցախի հարցում․ Վերջապես ամեն ինչ շատ ճիշտ է
Яндекс.Метрика