Загрузка страницы

Թիվ 128 դպրոցում աշակերտների 85 տոկոսը դպրոց չի եկել, ծնողները խուճապի մեջ են

News.am-ը սոցիալական ցանցերում՝

Մինչեւ երեկ թիվ 128 դպրոցում հաճախելիությունը լրիվ սովորական էր՝ ձմռան համար․ յուրաքանչյուր դասարանում բացակայում էր ամենաշատը 2-3 աշակերտ: Այսօր, սակայն, աշակերտների 85%-ը դպրոց չի հաճախել: Պատճառը A H1N1 վիրուսից վախն է, որը հայտնի է որպես խոզի գրիպ:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը, երրորդ դասարանցիներից մեկի մոտ վերջերս հայտնաբերվել է H1N1: Երբ այդ մասին հայտնի դարձավ դպրոցում, շատ ծնողներ, վախենալով, որ իրենց երեխաները կվարակվեն, որոշեցին նրանց դպրոց չուղարկել:

Տղան հունվարի 9-ից դասի չի գալիս: Մի քանի օր նա հիվանդանոց է պառկել, բայց հիմա նրան դուրս են գրել, եւ նա կշարունակի ամբուլատոր բուժումը: Նա դեռեւս դպրոց չի գնում:

Ինչպես նշում է տնօրենը, դպրոցի բոլոր դասարանները պարբերաբար օդափոխվում են, եւ բոլոր մակերեսները մաքրվում են սպիրտային լուծույթով: Դասարաններում ջերմաստիճանը նորմալ է, երեխաները չեն մրսի: Ստուգել բոլոր երեխաներին դպրոց մտնելիս, ինչպես նշել է տնօրենը, հնարավոր չէ, բայց եթե ուսուցիչները նկատում են, որ ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, անմիջապես ուղարկում են դպրոցի բուժքրոջ մոտ եւ տուն: Հետեւաբար, տնօրենի կարծիքով, դպրոցում վախենալու ոչինչ չկա. վարակի վտանգն ավելի բարձր չէ, քան որեւէ այլ վայրում:

Ծնողները, սակայն, համոզված չեն, որ ձեռնարկված միջոցները բավարար են՝ առողջ երեխաներին վարակից կանխելու համար: Հետեւաբար նրանք նախընտրում են չուղարկել իրենց երեխաներին դպրոց:

Մ.Տ.-ն՝ դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ քանի դեռ գրիպի եւ ՍՇՎ-ի հետ կապված իրավիճակը չի հանդարտվել, նա իր դստերը դպրոց չի ուղարկի: Մ.Տ.-ի տվյալներով՝ առնվազն երկու դասարան դպրոց չեն գնացել: Գնում են միայն նրանք, ովքեր չեն ցանկանում շատ բացականներ ստանալ եւ վախենում են կիսամյակի վերջում իրենց գնահատականներից:

Մ.Տ.-ն, ինչպես եւ մյուս ծնողները, վստահ է, որ ներկայիս իրավիճակում դպրոցներում գրիպի եւ ՍՇՎ-ի տարածումից խուսափելու համար, ճիշտ կլիներ երեխաներին մեկ շաբաթով արձակուրդ տալ՝ գոնե ամառային արձակուրդների կրճատման հաշվին:

Մ.Տ.-ի խոսքով, եթե դպրոցներում դասերը չեն դադարեցնում, հարկավոր է գոնե հիվանդ երեխաների համար պետպատվեր տրամադրել: Քանի որ, եթե նրանք դպրոցում վարակվեն եւ հիվանդանան, ապա դա ոչ միայն նյրանց առողջության համար մեծ վնաս կլինի, այլեւ մեծ հարված կհասցնի նրանց գրպանին: Մ.Տ.-ն այդ մասին սեփական փորձից գիտի. նրա դուստրը դեկտեմբերի 5-11-ը հիվանդանոցում երկկողմ թոքաբորբով պառկած է եղել եւ նրա բուժման համար ստիպված են եղել մոտ 400 հազար դրամ վճարել:

Աղջկա մոտ H1N1 չեն հայտնաբերել, բայց այդ վիրուսի անալիզը նրանց 30 հազար դրամ է արժեցել: Եւս 40 հազար դրամ ԿՏ-ի համար, որը երկու անգամ են արել: Ստացիոնար բուժման համար հիվանդանոցը 215 հազար դրամ է վերցրել: Արդյունքում բավականին մեծ գումար է ստացվել, որը շատ ընտանիքներ պարզապես ի վիճակի չեն վճարել:

Facebook - https://www.facebook.com/newsamarm/
Twitter - https://twitter.com/newsam_english
Instagram - https://www.insagram.com/news.am
#Newsam

Видео Թիվ 128 դպրոցում աշակերտների 85 տոկոսը դպրոց չի եկել, ծնողները խուճապի մեջ են канала NEWS AM
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 января 2019 г. 16:21:12
00:01:29
Другие видео канала
Խաղաղության պայմանագիրը չեմ կարդացել, ժամանակ չկար. ՔՊ—ական պատգամավորԽաղաղության պայմանագիրը չեմ կարդացել, ժամանակ չկար. ՔՊ—ական պատգամավորՄենք կպատժենք, բայց այն կլինի ժամանակին եւ հաշվարկված. Իրանի դեսպանը՝ Իսրայելի մասինՄենք կպատժենք, բայց այն կլինի ժամանակին եւ հաշվարկված. Իրանի դեսպանը՝ Իսրայելի մասինՀայաստանի հավաքականի ուղեւորությունը Երեւանից ՍկոպյեՀայաստանի հավաքականի ուղեւորությունը Երեւանից ՍկոպյեՀնարավո՞ր է լեզու գտնել Թուրքիայի հետ, ի՞նչ գնով I Տեր Խաժակ արքեպիսկոպոս ՊարսամյանՀնարավո՞ր է լեզու գտնել Թուրքիայի հետ, ի՞նչ գնով I Տեր Խաժակ արքեպիսկոպոս ՊարսամյանԱդրբեջանի հետ սահմանազատման 3 տարբերակ է քննարկվել. մամուլի տեսությունԱդրբեջանի հետ սահմանազատման 3 տարբերակ է քննարկվել. մամուլի տեսությունԿադրեր՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումիցԿադրեր՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումից«Սեպտեմբերի 19–ին 15 տղաները պոստերից անհետացել են ու 1 տարի է՝ նորություն չունենք». մայր«Սեպտեմբերի 19–ին 15 տղաները պոստերից անհետացել են ու 1 տարի է՝ նորություն չունենք». մայրՈՒՂԻՂ. Փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայությունը Սեւանա լճումՈՒՂԻՂ. Փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայությունը Սեւանա լճումԿառուցապատողի համար 700 հազար տուգանքն ի՞նչ է. գիտաշխատողներն այսօր փակել են բեռնատարների մուտքըԿառուցապատողի համար 700 հազար տուգանքն ի՞նչ է. գիտաշխատողներն այսօր փակել են բեռնատարների մուտքըՀայաստանում առաջին անգամ անցկացվել է կահույքի մասնագիտացված ցուցահանդես` Furniture expo-նՀայաստանում առաջին անգամ անցկացվել է կահույքի մասնագիտացված ցուցահանդես` Furniture expo-նՀայաստանի դեմ 1,5 մլրդ դոլարի պահանջ է ներկայացվել. արբիտրաժային հայց կներկայացնի նաև Air Arabia-նՀայաստանի դեմ 1,5 մլրդ դոլարի պահանջ է ներկայացվել. արբիտրաժային հայց կներկայացնի նաև Air Arabia-նՄեզ նոր ատոմակայան է պետք, բայց այնքան մեծ չլինի, որ կլանի ամբողջ էներգետիկ համակարգը. ՍանոսյանՄեզ նոր ատոմակայան է պետք, բայց այնքան մեծ չլինի, որ կլանի ամբողջ էներգետիկ համակարգը. ՍանոսյանԱնհնար է փոշու ու աղմուկի մեջ աշխատելը. գիտաշխատողները պահանջում են հանդիպում Ավինյանի հետԱնհնար է փոշու ու աղմուկի մեջ աշխատելը. գիտաշխատողները պահանջում են հանդիպում Ավինյանի հետԼՈՒՐԵՐI ՈՒՂԻՂ ԵԹԵՐ I Ադրբեջանի հետ միջանցքների հարցում ՌԴ–ն աջակցում է Իրանի քաղաքականությանը.ՇոյգուԼՈՒՐԵՐI ՈՒՂԻՂ ԵԹԵՐ I Ադրբեջանի հետ միջանցքների հարցում ՌԴ–ն աջակցում է Իրանի քաղաքականությանը.ՇոյգուԱվելի ընդարձակ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ․ Վերաբացվեց Յունիբանկի Աջափնյակ մասնաճյուղըԱվելի ընդարձակ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ․ Վերաբացվեց Յունիբանկի Աջափնյակ մասնաճյուղըՈՒՂԻՂ. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստըՈՒՂԻՂ. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստըՍոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում էՍոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է«Տղուս գերեզմանաքարը բերել եմ հետս, բայց 1 տարի է՝ 2 մետր հող չեն տալիս». զոհվածի մայր«Տղուս գերեզմանաքարը բերել եմ հետս, բայց 1 տարի է՝ 2 մետր հող չեն տալիս». զոհվածի մայրՍալաթներ, ապուրներ, խորոված, կարտոֆիլ. շահագործման է հանձնվել զինվորական ճաշարանըՍալաթներ, ապուրներ, խորոված, կարտոֆիլ. շահագործման է հանձնվել զինվորական ճաշարանըՑրտահարություն, մի քանի վիրավորում, կորուստներ․ 101-ամյա վետերանի հիշողություններըՑրտահարություն, մի քանի վիրավորում, կորուստներ․ 101-ամյա վետերանի հիշողություններըՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների այցելությունը Վեդիի ջրամբարՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների այցելությունը Վեդիի ջրամբար
Яндекс.Метрика