Загрузка страницы

Lilit Pipoyan - Ari im sokhak / Լիլիթ Պիպոյան - Արի իմ սոխակ

ԱՐԻ', ԻՄ ՍՈԽԱԿ

Խոսք` Ռ. Պատկանյանի

Արի', ի'մ սոխակ, թո'ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բե'ր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի' գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե'կ, աբեղաձա'գ, թո'ղ արտ ու արոտ,
Օրորե' տըղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի' գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո'ղ դու, տատրակի'կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե'ր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակի'կ, մի՜ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ:

Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղա'կ, մի' գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո'ղ որսըդ, արի', քաջասի'րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ:

Видео Lilit Pipoyan - Ari im sokhak / Լիլիթ Պիպոյան - Արի իմ սոխակ канала Saten Hakobyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 октября 2013 г. 0:54:18
00:04:55
Яндекс.Метрика