Загрузка страницы

«ԱՐՏԵՄԻ ԱՅՎԱԶՅԱՆ -110» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Հայ մեծանուն կոմպոզիտոր,թավջութակահար,խմբավար
Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանը ծնվել է 1902 թվականի հունիսի 26-ին:Առնվազն երկու մշակութային օջախների հիմնադրման համար մենք պարտական ենք Մաեստրոյին: Դա մեր հայկական ջազն է և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը: Նրա օպերետները հայտնի են մինչ օրս,օրինակ «Թափառնիկոս», «Ատամնաբույժն արևելյան», «Աշուղ Ղարիբ», «Սեր աստղերի տակ»: Առա այսօր մեծ սիրով վերանայում ենք այն կինոնկարներն ու մուլտֆիլմերը, ուր հնչում է նրա երաժշտությունը: Արտեմի Այվազյանը թողել է այնպիսի հարուստ ժառանգություն, որն առ այսօր փոխանցվում է սերնդե սերունդ: Այսօր նրա երգերը երգում են նույնիսկ դպրոցական տարիքի երեխաները:
11 տարի առաջ, երբ լրացավ կոմպոզիտորի 110-ամյակը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ Մշակույթի նախարարության հովանու ներքո Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հայաստանի հանրային հեռուստաընկերության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց հոբելյանական համերգ: Համերգի երաժշտական պրոդյուսերն էր Արմեն Մանուկյանը, իսկ ես հանդիսացա, որպես սցենարի հեղինակ և համերգավար: Երեկոյին, մասնակցեցին տարբեր սերունդների և ժանրերի երգիչներ և երաժիշտներ:
Հոբելյանական երեկոն նկարահանեց Հանրային հեռուստաընկերությունը, սակայն այն այդպես էլ եթերում չեղավ: Բարեբախտաբար մեզ փոխանցվել էր համերգի տեսագրությունը: Այն պահպանվել էր ինձ մոտ: Վերջերս ես այն մոնտաժեցի և այսօր Արտեմի Այվազյանի ծննդյան օրը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը և իհարկե սիրով կփոխանցեմ Հանրայինի արխիվ:
@leylasaribekyan3700 @asogrigoryanofficial7873 @raisamkrtchyan3586 @ArmenianPublicTV @ArmenianRadioArchive @ArmenianPublicRadio @erznerv

Видео «ԱՐՏԵՄԻ ԱՅՎԱԶՅԱՆ -110» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ канала Karen R. Kocharyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 июня 2023 г. 20:58:49
01:28:54
Яндекс.Метрика