Загрузка страницы

Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է

AsekoseNews-Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով:
Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը:

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:

Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարելու նաև վագոնավերանորոգման և լոկոմոտիվային դեպոներում:
Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից: Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 և 17:15-ին մեկնելով Երևանից Գյումրի և 09:05 և 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:

ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

Видео Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
5 апреля 2019 г. 13:11:56
00:07:57
Другие видео канала
Առաջին անգամ եմ Գյումրի գնացքով գնում․ ՎարչապետԱռաջին անգամ եմ Գյումրի գնացքով գնում․ ՎարչապետԵրևան-Բաթումի երկաթուղին կարող է 50 հազար ուղևոր փոխադրելԵրևան-Բաթումի երկաթուղին կարող է 50 հազար ուղևոր փոխադրելРепортаж об Алматинском МетроРепортаж об Алматинском МетроԵրևանի նոր ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոցներԵրևանի նոր ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոցներՆիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը. ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը. ՈՒՂԻՂԹեմատիկ գնացք՝ ԵԱՏՄ 5-ամյակի առիթովԹեմատիկ գնացք՝ ԵԱՏՄ 5-ամյակի առիթովՎարչապետը շրջում է Գյումրիում գյումրեցի մի երեխայի հետՎարչապետը շրջում է Գյումրիում գյումրեցի մի երեխայի հետԵրկաթուղին և ոստիկանությունըԵրկաթուղին և ոստիկանությունըԵրևանը՝ աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների մայրաքաղաքԵրևանը՝ աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների մայրաքաղաք«Երևան» հաղորդաշար 06.02.2021«Երևան» հաղորդաշար 06.02.2021Ռաիսա Մկրտչյան - Իմ ԵրևանՌաիսա Մկրտչյան - Իմ ԵրևանПоездка в Гюмри. Гостеприимный город. АрменияПоездка в Гюмри. Гостеприимный город. АрменияՓաշինյանը չի բացառում, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն տարեվերջինՓաշինյանը չի բացառում, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն տարեվերջինԴատարկ կայարանի լռությունըԴատարկ կայարանի լռությունըЧерная крепость. Армения. Гюмри.Что посмотреть в Армении. Достопримечательности Гюмри. #армениясбмвЧерная крепость. Армения. Гюмри.Что посмотреть в Армении. Достопримечательности Гюмри. #армениясбмвՆիկոլ Փաշինյանը Գյումրիում երկաթը «տաք-տաք ծեծեց»Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երկաթը «տաք-տաք ծեծեց»Նիկոլ Փաշինյանը Գյումրի-Երևան էլեկտրագնացքի առաջին ուղևորն է. ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը Գյումրի-Երևան էլեկտրագնացքի առաջին ուղևորն է. ՈՒՂԻՂYerevan Wine Days 2019 Armenia Wine InvitationYerevan Wine Days 2019 Armenia Wine InvitationПомощник Готовит Предноговодное Кофе в Кабине ВЛ-10 Над Фоном Озеро СеванПомощник Готовит Предноговодное Кофе в Кабине ВЛ-10 Над Фоном Озеро СеванԱնի-Աղին-Բագրավան գծահատվածին գնացք է շրջվել, Tsayg TVRԱնի-Աղին-Բագրավան գծահատվածին գնացք է շրջվել, Tsayg TVR
Яндекс.Метрика