Загрузка страницы

Ինչպես ճիշտ ձմերուկ ընտրել?

Ձմերուկի քաշի մոտ 92 տոկոսը կազմում է ջուրը։ Գլխավոր մակրոնուտրիենտները ձմերուկում ածխաջրերն են։ Սպիտակուցի կոնցենտրացիան շատ ցածր է, 100գ ձմերուկում կազմելով ընդամենը 0,6գ։ Ձմերուկում նաև կան աննշան քանակությամբ ճարպեր, հետևաբար կան քիչ քանակությամբ հագեցած ճարպեր և չկան տրանս ճարպեր և խոլեստերին։ 100գ ձմերուկը պարունակում է ընդամենը 30 կալորիա։

Սպիտակուցի որակի ուսումնասիրութայն արդյունքում հայտնաբերում ենք, որ բոլոր անփոխարինելի ամինաթթուներից, տրիպտոֆանը, թրեոնինն ու լիզինը պարունակվում են հավասար քանակությամբ և ամենաբարձր կոնցենտրացիաներով։ Մնացած անփոխարինելի ամինաթթուները նույնպես հավասար են իրար պարունակությամբ և յուրաքանչյուրը կազմում է սպիտակուցի ընդամենը 1 տոկոսը։

Ձմերուկի սերմերը շատ ավելի հարուստ են սպիտակուցով (մոտ 8%) և ճարպերով (մոտ 17%), ինչպես նաև բջջանյութով (մոտ 40%) և կալորիաներով, սակայն շատ ավելի բարդ է սպառել 100գ ձմերուկի սերմ (3)։ Մեկ այլ հետազոտություն, ձմերուկի սերմերի սննդարար արժեքի մասին, տարբերվող թվեր է հայտնաբերել, մոտ 34 տոկոս սպիտակուցով, 32% ճարպով, 27% ածխաջրերով և 0,1% դիետիկ բջջանյութով։

Ձմերուկի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ փոխարինելի ամինաթթու ցիտրուլին, որը նաև պարունակվում է միջուկում։ Կարմիր միջուկով ձմերուկում կա քիչ ավելի պակաս ցիտրուլին քան դեղին և նարնջագույն միջուկով ձմերուկներում։

Վիտամիններ
Ձմերուկը վիտամին Aի և վիտամին Cի հիանալի աղբյուր է։ Այն նաև պարունակում է ցածրից միջին քանակությամբ B կոմպլեքս վիտամիններ, մասնավորապես B1, B2, B3, B5 և B6 վիտամիններ։ Ձմերուկը պարունակում է քիչ քանակությամբ վիտամին K և վիտամին E։ Նրանում բացակայում են վիտամին Dն, վիտամին B12ը և վիտամին B9ը։

Ձմերուկի սերմերը հարուստ են վիտամին Eով (4) և վիտամին Cով։ Սրանք նաև, միջուկի հետ համեմատ, պարունակում են ավելի շատ վիտամին B3։

Ձմերուկի կեղևն ավելի հարուստ է վիտամին Aով և պարունակում է բարձր քանակությամբ C վիտամին։

Հանքային նյութեր (Միներալներ)
Ձմերուկի միջուկը հարուստ է կալիումով, մանգանով, մագնեզիումով, կալցիումով և ֆոֆորով։ Նրանում կան միջին քանակությամբ պղինձ, երկաթ, ցինկ, սելենիում և խոլին։ Այն պարունակում է շատ քիչ նատրիում։

Ձմերուկի սերմերը նույնպես պարունակում են արժեքավոր հանքային նյութեր․ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, կալիում և ցինկ։

Видео Ինչպես ճիշտ ձմերուկ ընտրել? канала Օգտակար Խորհուրդներ
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
30 апреля 2024 г. 20:59:33
00:08:33
Другие видео канала
ՇՆորհավոր Մարտի 8 սիրելի Մայրեր եվ աղջիկներ...ՇՆորհավոր Մարտի 8 սիրելի Մայրեր եվ աղջիկներ...Այն ինչ քոնն է, ոչ ոք չի կարող խլել քեզանիցԱյն ինչ քոնն է, ոչ ոք չի կարող խլել քեզանիցՔո աչքերը ինձ տեսան -հոգեվոր երգՔո աչքերը ինձ տեսան -հոգեվոր երգ«Պատրաստել եմ Զեբռա»-Ինչպե՞ս ուրախացնել մայրիկին պատրաստման հեշտ տարբերակով«Պատրաստել եմ Զեբռա»-Ինչպե՞ս ուրախացնել մայրիկին պատրաստման հեշտ տարբերակովԳնել, թե՞ թխել «Որքան լավաշ կստացվի 1կգ 200գր ալյուրից»Գնել, թե՞ թխել «Որքան լավաշ կստացվի 1կգ 200գր ալյուրից»Այս տեսանյութը նվիրվում է, բոլոր որդեկորույս մայրերին և սգավորներինԱյս տեսանյութը նվիրվում է, բոլոր որդեկորույս մայրերին և սգավորներինԼոլիկը օգտակար է սրտի համար եվ այն.../Помидоры полезны для сердца, и этоԼոլիկը օգտակար է սրտի համար եվ այն.../Помидоры полезны для сердца, и этоՈւմ կլքեն հաճախ ....Ում կլքեն հաճախ ....12 января 2024 г.12 января 2024 г.Նոր բացահայտված անվճար յուղաթղթի արդյունքը/Недавно выявленный результат свободной масляной бумагиՆոր բացահայտված անվճար յուղաթղթի արդյունքը/Недавно выявленный результат свободной масляной бумаги12 января 2024 г.12 января 2024 г.Որ ընտանիքը չի քանդվի-Աննա ՍարգսյանՈր ընտանիքը չի քանդվի-Աննա ՍարգսյանՏնական լավաշ գազօջախի վրա-պատրաստվում է չափազանց արագ, գերազանց արդյունքովՏնական լավաշ գազօջախի վրա-պատրաստվում է չափազանց արագ, գերազանց արդյունքովԷռնակ էս փլավը ուտողինԷռնակ էս փլավը ուտողինԻնչու չի կարելի գերազանցել սուրճի օգտագործումըԻնչու չի կարելի գերազանցել սուրճի օգտագործումը17 января 2024 г.17 января 2024 г.Ապաշխարության աղոթքԱպաշխարության աղոթքԶգուշացում բոլոր տղամարդկանցԶգուշացում բոլոր տղամարդկանց19 января 2024 г.19 января 2024 г.19 января 2024 г.19 января 2024 г.Ընչի մեր երեխեքը օրեցօր ավելի կչարանան, ով է մեղավոր?Ընչի մեր երեխեքը օրեցօր ավելի կչարանան, ով է մեղավոր?
Яндекс.Метрика