Загрузка страницы

Էական - 8. Հոմոֆոբիա. քաղաքականություն՝ կարծրատիպերի խորացմամբ եւ շահարկմամբ

#Էական_վլոգ

Էականը՝ Հովսեփ Խուրշուդյանի ոչ-ֆորմալ կրթական հեղինակային վիդեոբլոգն է:

Հղումներ.

https://www.e-reading.club/bookreader.php/73540/Platon_-_Pir.html?fbclid=IwAR0OQ-dOn9NGtXeVV5ezXClmxqyag-PaOk3S8CNJO_X9cdHLU1WOAYfjdN4

http://psylib.org.ua/books/plato01/21fedr.htm?fbclid=IwAR2kkcKwBE2THjBJqAHSty3axzDgIlWvlZdaFj4SDDPXa3baqLKJYlc6KFk

https://www.aravot.am/2018/11/06/991481/

https://hetq.am/hy/article/104410

https://www.youtube.com/watch?v=aoSRO5CHdFI

https://www.youtube.com/watch?v=-paxwcboWKs&list=PLZQazbrlkKiCIvR1Ua83hlXB6GZ8klo5Y&index=20&t=3s

https://www.youtube.com/watch?v=juavsnsB07U&list=PLZQazbrlkKiCIvR1Ua83hlXB6GZ8klo5Y&index=25&t=1s

Սոկրատեսյան ծաղկաքաղ Նժդեհից.

"Սկսի՛ր քեզնից: Եւ իմաստունի հարցին, թէ «ի՞նչ կ’ուզէիր լինել կեանքում,- յանուն ճշմարտութեան թոյնի բաժակը դատարկելու դատապարտւած Սոկրատէ՞սը, թէ՞ ճշմարտութիւնից դուրս ապրող խոզաբարոյ մի էակ», դու պատասխանիր – առաջի՛նը:
Գիտութիւնը մարդկայնացուցիչ յատկութիւն չունի - նրանից օգտւում են ե՛ւ բարի, ե՛ւ չար նպատակների համար: Ահա՛ թէ ինչով պիտի բացատրել մարդկային անհատի բարոյական անմշակութիւնը գիտութեան մեր դարում: Մարդկայնանալու համար պէտք է հետեւել նախ Սոկրատին, ապա յետոյ` Դարուինին:
XII
ՈԳԵԿՈՉՈՒՄՆԵՐ *
Յոռետեսութի՞ւն – ո՛չ, ո՛չ, անտեղի է դա մարդկութեան ապագայի նկատմամբ, քանի որ մարդը ինքնամշակմամբ կարող է Սոկրատ դառնալ: Ոգու սոկրատեան մշակոյթ – ահա՛ թէ ինչի կարիք ունի մերօրեայ աշխարհը:
Ա
Օժտէ՛ք մարդուն քաջութեամբ եւ նրան կը դարձնէք աւելին, քան է՛ սովորական մահկանացուն: Տուէ՛ք նրան իմաստութիւն եւ նա կը դառնայ բարոյապէս աւելի նախանձելի: Իսկ եթէ նրան օժտէք նաեւ հոգու վեհութեամբ` ձեր առջեւ կ’արձանանայ Սոկրատը, այսինքն` կատարեա՛լը: Այսպիսին էր նա, որի երեւումը իր դարաշրջանի ոգին յեղաշրջեց: Առաջինը լինելով, նա յանդգնեց Իզիդայի քողը բարձրացնել` ճշմարտութեան գաղտնիքին տիրելու համար: Բնազանցութեան անհաս բարձունքներից նա իմաստասիրութիւնը իջեցրեց երկիր, որպէսզի նրա լոյսի տակ մարդը (նշմարի) աշխարհն ու իրերը: Մարդկութեան առաջին մեծ բարոյագէտը, ճշտելով բարու եւ բարոյականի հասկացողութիւնները, մարդու մէջ արթնացրեց խիղճը - ներքին աստուածութիւնը, որի առջեւ բանաւոր էակը պարտ է իր ամէն մի արարքն օրինականացնել: Կար նախասոկրատեան անհատը, որին կը վարէին արտաքին իշխանութիւնը, ձեւական օրէնքը, սովորութիւնը: Սոկրատով սկսուեց գոյութիւնը ինքնավար անհատի, անձի: Պետական վարիչ չէր, Սողոն, Լիկուրգոս, Պերիկլէս չէր. նա օրէնսդրեց մարդկային բարոյական աշխարհի համար` հանդիսանալով ուսուցիչն ու դաստիարակը նրանց, որոնք կը նկրտէին ժողովրդի եւ պետութեան ճակատագիրը վարել:
Մտքի եւ ոգու Հերակլէ՛ս - այսպիսին եղաւ նա իբրեւ իմաստասէր: Մի անգամ, ասում են, ամբողջ օր նա մնաց խորասուզուած մտքի ծովում, եւ միայն ծագող արեւը նրան իրականութեան վերադարձրեց: Ոգու կեանքով ապրելու, ներքնապէս ազատագրուելու չափ ինքնա- կենտրոնանալու ինչպիսի° կարողութիւն:
Մտքի եւ կամքի հսկա՛յ, որի խօսքը, կեանքն ու ճակատագիրը պայմանաւորելով իրար, նրանից ստեղծեցին կատարելատիպը, որի նմանը դեռ եղած չէր մարդն աշխարհում: Նա էլ ընդունեց պայքարը, սակայն սոկրատեան ձեւի - պայքար առանց կրքի, ատելութեան ու թշնամանքի: Ճշմարտութիւնն եղաւ իր միակ զէնքը. անխռովութիւնը - դիրքը` անգրոհելի, անառիկ: Եղաւ աներկիւղ, երբ պէտք էր Աթէնքի բռնաւորներին շանթել: Եւ, նոյնքան անյողդողդ, երբ հարկ էր խուժանավարների կեղծիքին սովոր ամբոխներին ճշմարտութիւններէն դառնագոյնն ասել: «Ի՞նչ է աստուած` ես չգիտեմ. ես գիտեմ միայն ինչն աստուած չէ»,- ահա՛ խօսքը, որին վիճակուած էր նոր դարաշրջան, պատմութեան մէջ նոր էջ բանալ, խօ՛սքն իմաստունի եւ իմաստասէրի, որի առջեւ իբրեւ ուրուականներ Ողիմպոսի աստուածները չքացան: Այսպէս ապրեց կատարելագոյնը մարդկանցից. գիտցաւ արհամարհել կեանքը, երբ պէտք էր մեռնել ի խնդիր բանականութեան սրբազան իրաւունքների:
* * *
Սոկրա՛տ, աշխարհիկ սո՛ւրբ, գովք… քեզ: Գո՞վք – ո՛չ, ո՛չ, մի օր դու մերժեցիր կենդանի գովքը` դափնին, որ կը տրուէր քեզ Պոդիտէի ճակատամարտում ցուցաբերածդ քաջագործութեան համար` պահանջելով, որ նրանով քո կողմից փրկուած վիրաւոր Ալկուեադէսին պսակեն: Կարիք չզգացիր, ոգու հսկա՛յ, որ ուրիշները մեծութիւնդ վկայեն:
* * *
Սոկրա՛տ, վերստին ոգեկոչեցի քեզ, եւ ահա՛ դարերի մշուշի միջից ժպտում ես ինձ իբրեւ իմացութեան ու բարութեան արեւ` լոյսի հեղեղ ու ջերմութիւն սփռելով աչքը կոյր խցիկում: Այսօր էլ լքած կեցարանս` եկել եմ այցի քեզ, գերագոյն կալանաւոր: Զրպարտուած սիկոֆանտներից ու մահուան դատապարտուած,
ահա° կանգնած մեծ անյայտի սեմին, մահուան բաժակը ձեռքիդ` հոգու անմահութեան մասին ես իմաստասիրում անխռով… Գերմարդկայի՛ն կեցուածք - ասէք աստուածավայե°լ, որի վեհութեամբ կախարդուած, անպատում ցաւերս - որոնց բեռան տակ առասպելական Աթլասն իսկ կը կքէր - աւելի թեթեւ եմ զգում: Եւ, շղթաներս` չքացա՛ծ… Սոկրա՛տ, գերագոյնը մարդկութեան որդիներէն, գո՛վք քեզ, թէեւ դու բարձր ես ամէն գովքէ ու դափնիէ, անհունօրէ՛ն բարձր…
Անիծեցի ես աշխարհավար մեծերին. – Չկա՛ն մեծեր, կայ մեծութիւն, հոգո՛ւ մեծութիւն: Կա±յսր ես` եղիր Աւրելիոս. Իմաստասէ՞ր ես` Սոկրատ եղիր. Զօրավա՞ր ես` Աւարայրի Վարդա՛ն: Մեծ անունները առանց հոգու մեծութեան նման են կաւէ անդրիի` դրւած ոսկէ պատւանդանի վրայ` Մասիսն ինձ ասաց:"

Видео Էական - 8. Հոմոֆոբիա. քաղաքականություն՝ կարծրատիպերի խորացմամբ եւ շահարկմամբ канала Free Citizen CISC
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
7 декабря 2022 г. 23:08:46
00:58:26
Другие видео канала
Ամառային դպրոց Հայաստանի մարզային երիտասարդության համար տեղական ինքնակառավարման թեմայովԱմառային դպրոց Հայաստանի մարզային երիտասարդության համար տեղական ինքնակառավարման թեմայովՀովսեփ Խուրշուդյանի ելույթը արդարադատության ռեֆորմներին նվիրված համաժողովինՀովսեփ Խուրշուդյանի ելույթը արդարադատության ռեֆորմներին նվիրված համաժողովինՆույնասեռականները Ռուսաստանում - ռուսամետ հոմոֆոբները խորը շունչ քաշեն :)Նույնասեռականները Ռուսաստանում - ռուսամետ հոմոֆոբները խորը շունչ քաշեն :)Ինչպես գտնել բիզնես գործընկերներ ԵՄ-ում. Յան ՑինգելԻնչպես գտնել բիզնես գործընկերներ ԵՄ-ում. Յան ՑինգելAdrien Beauduin adress to the participants of the Workshop on Civic Activism in AshtarakAdrien Beauduin adress to the participants of the Workshop on Civic Activism in AshtarakՎեբինար. Մաս 1 - Եվրոպայի համայնքները եւ Եվրամիության սկզբնավորումըՎեբինար. Մաս 1 - Եվրոպայի համայնքները եւ Եվրամիության սկզբնավորումըՏեղական ինքնակառավարումը Եվրոպայում եւ Հայաստանում. ֆինանսավորում եւ լիազորություններ. ՎեբինարՏեղական ինքնակառավարումը Եվրոպայում եւ Հայաստանում. ֆինանսավորում եւ լիազորություններ. ՎեբինարՎեբինար. Մաս 2 - Եվրամիության սկզբնավորումը եւ Եվրոյի գոտինՎեբինար. Մաս 2 - Եվրամիության սկզբնավորումը եւ Եվրոյի գոտին"Free Citizen" CISC training on Public Speaking, 21-22 May 2016, Aghveran, Armenia"Free Citizen" CISC training on Public Speaking, 21-22 May 2016, Aghveran, ArmeniaԵվրոպայի Խորհրդի տեղական ինքնակառավարման խարտիա. ՎեբինարԵվրոպայի Խորհրդի տեղական ինքնակառավարման խարտիա. ՎեբինարYouth engagement in the community life: example from the Czech Republic - Student Simulated CouncilYouth engagement in the community life: example from the Czech Republic - Student Simulated CouncilVisegrad 4 countries’ experience in the field of Youth engagement in Local Self-GovernanceVisegrad 4 countries’ experience in the field of Youth engagement in Local Self-GovernanceԷական - 4. Դերիդայի ՙՙդեկոնստրուկցիան՚՚ (ՙՙկազմաքանդումը՚՚) որպես զենք հայության ձեռքերումԷական - 4. Դերիդայի ՙՙդեկոնստրուկցիան՚՚ (ՙՙկազմաքանդումը՚՚) որպես զենք հայության ձեռքերումԻնչպես հայ աշակերտները ակամայից աջակցեցին երիտթուրք Ջեմալ փաշային․ Քննադատական մտածողություն, մաս 1Ինչպես հայ աշակերտները ակամայից աջակցեցին երիտթուրք Ջեմալ փաշային․ Քննադատական մտածողություն, մաս 1EaP Youth Conference "Youth for Rights"EaP Youth Conference "Youth for Rights"ԱՐՄԵՆԵԿՈՊ - Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունըԱՐՄԵՆԵԿՈՊ - Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունըԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմի անդամների առցանց  ներկայացում եւ հարցուպատասխան. 08.02.2022ԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմի անդամների առցանց ներկայացում եւ հարցուպատասխան. 08.02.2022Փիղը եւ կույր իմաստունները․ Քննադատական մտածողություն, մաս 2Փիղը եւ կույր իմաստունները․ Քննադատական մտածողություն, մաս 2Էական - 11. Սոցիալական ձեռնարկատիրություն՝ Արտուշ Խաչատրյանի եւ ՙՙՍարերի բարիք՚՚ ՍՁ-ի օրինակովԷական - 11. Սոցիալական ձեռնարկատիրություն՝ Արտուշ Խաչատրյանի եւ ՙՙՍարերի բարիք՚՚ ՍՁ-ի օրինակովԲիզնեսի դասընթաց ԱրարատումԲիզնեսի դասընթաց ԱրարատումWATCH LIVE  State Department spokesman Ned Price holds news briefing: 13.09.2022. Armenia-AzerbaijanWATCH LIVE State Department spokesman Ned Price holds news briefing: 13.09.2022. Armenia-Azerbaijan
Яндекс.Метрика