Загрузка страницы

Յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է զարգացնի Արցախի տնտեսությունը

Հուլիսի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:

Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և ԱՀ կառավարության տեսլականը գյուղատնտեսության ինտենսիվացման, հացահատիկի մշակումից այգեգործության անցման ուղղությամբ: Պետնախարարի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է մնում բերքը կարկտահարություններից պաշտպանելու թեման: Փոխվարչապետը նշեց, որ այդ ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշակի նոր միջոցներ է ձեռնարկում և դրանց իրականացման փուլում կառավարությունը պատրաստ է նաև աջակցել Արցախին:

Հաջորդիվ քննարկվել է բնակարանային ապահովման խնդիրը: Պետնախարարի խոսքով՝ Արցախի կառավարությունը այդ ոլորտում Հայաստանում իրականացվող պետական ծրագրերի ուսումնասիրության, կատարելագործման և ներդրման քաղաքականություն է իրականացնում, սակայն էական խնդիր է մնում քաղաքացիների կողմից ոչ կառուցապատողից բնակարանների ձեռքբերման դեպքում պետական աջակցության հարցը: Տիգրան Ավինյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը այս ոլորտում մրցունակ ծրագրեր մշակելու աջակցության հարցում:

Խոսելով էներգետիկայից՝  պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է, որ Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա և առաջիկայում՝ նոր հէկերի գործարկումից հետո, նախատեսվում է ունենալ նաև արտահանման ենթակա որոշակի ավելցուկային էներգիա: Փոխվարչապետը կարևորել է վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը և հետաքրքրվել բնապահպանական խնդիրներով: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ գոյություն ունեցող բոլոր ծրագրերը շարունակվելու են և նոր թափ են ստանալու:

Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ պետնախարարը ընդգծել է, որ բարեգործական ծրագրերն, իհարկե, կարևոր են, սակայն, առաջխաղացման համար գլխավոր շարժիչ ուժը ներդրումներն են: Փոխվարչապետը այս առումով կարևորել է տնտեսական մասնագիտացման և արտահանման ոլորտում արդյունավետ լուծումներ գտնելու հարցերը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության դիրքորոշումը հետևյալն է. յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է առավելագույնս ներգրավի և զարգացնի Արցախի տնտեսությունը:

Եվ վերջում, քննարկելով Արցախ այցելելու հնարավորությունը՝ փոխվարչապետը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդլայնված պատվիրակությամբ կայցելեն Արցախ՝ տեղում քննարկելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հնարավորությունները:

Видео Յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է զարգացնի Արցախի տնտեսությունը канала a1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
18 июля 2018 г. 17:02:43
00:00:46
Другие видео канала
Գնում ենք մեր հողերը ամրապնդելու, առաջ գնալու․գյումրեցի կամարվորը Երևան էր եկել ճշտումներ անելուԳնում ենք մեր հողերը ամրապնդելու, առաջ գնալու․գյումրեցի կամարվորը Երևան էր եկել ճշտումներ անելուՊուտինը խոսել է ԼՂՀ-ում ընթացող պատերազմի եւ Էրդողանի մասինՊուտինը խոսել է ԼՂՀ-ում ընթացող պատերազմի եւ Էրդողանի մասինՃանաչե՛լ ԼՂՀ անկախությունը. սա է ստեղծված իրավիճակի լուծումը. ԵԽ պատգամավորՃանաչե՛լ ԼՂՀ անկախությունը. սա է ստեղծված իրավիճակի լուծումը. ԵԽ պատգամավորՄեր Հոպարի (Էդո) ծնունդըՄեր Հոպարի (Էդո) ծնունդը«Ես պետք է Մեղրիից Նախիջևանի ճանապարհով հեծանվով հասնեմ Երևան»«Ես պետք է Մեղրիից Նախիջևանի ճանապարհով հեծանվով հասնեմ Երևան»Հերթական Բայրաքթարի ոչնչացումըՀերթական Բայրաքթարի ոչնչացումըՀանդիպում Ֆրանսիայի նախագահի հետՀանդիպում Ֆրանսիայի նախագահի հետՀայկական անօդաչուները նռնակներ են նետել թիրախին. ԻՏՁՄ-ն ԱԹՍ մրցույթ է կազմակերպել:Հայկական անօդաչուները նռնակներ են նետել թիրախին. ԻՏՁՄ-ն ԱԹՍ մրցույթ է կազմակերպել:Բրյուսելի հայ  համայնքում. ճաշԲրյուսելի հայ համայնքում. ճաշՀոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպքՀոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպքՊուտին․ միգուցե արժի բանակցային ձեւաչափը փոփոխե՞լ, ես չգիտեմՊուտին․ միգուցե արժի բանակցային ձեւաչափը փոփոխե՞լ, ես չգիտեմԻրանի դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում. ներկայացնում է ԶախարովանԻրանի դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում. ներկայացնում է ԶախարովանԶարուհի Փոստանջյանի պատասխանը Հովիկ ԱբրահամյանինԶարուհի Փոստանջյանի պատասխանը Հովիկ ԱբրահամյանինՆիկոլ Փաշինյանի սենսացիոն ելույթըՆիկոլ Փաշինյանի սենսացիոն ելույթըՌԴ ԱԳ խոսնակ Մ. Զախարովան՝ Թուրքիայի հայտարարության մասինՌԴ ԱԳ խոսնակ Մ. Զախարովան՝ Թուրքիայի հայտարարության մասինԼԻՍԿԱՆ` ՌԵՑԻԴԻՎԻՍՏ ԵՎ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅՈւԹՅԱՆ ԴՈԿՏՈՐԼԻՍԿԱՆ` ՌԵՑԻԴԻՎԻՍՏ ԵՎ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅՈւԹՅԱՆ ԴՈԿՏՈՐՀայ վարպետը՝ աշխարհինՀայ վարպետը՝ աշխարհինԻ՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանը նարկոդիլերի հետԻ՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանը նարկոդիլերի հետԲացառիկ մանրամասներ հարկատուների ու ներդրողների հետ հանդիպումներիցԲացառիկ մանրամասներ հարկատուների ու ներդրողների հետ հանդիպումներիցՈ՞վքեր են  Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների սեփականատերերը  և որքա՞ն գույքահարկ են  վճարումՈ՞վքեր են Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների սեփականատերերը և որքա՞ն գույքահարկ են վճարում
Яндекс.Метрика