Загрузка страницы

Ամասիայի բրդի գործարան | Հայկական հումքով և ՀՀ-ում արտադրվող բրդյա թելեր, գզած բուրդ և գործվածքներ

People in Need Armenia-ն գործընկերների հետ համատեղ և Եվրոպական միության ու ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ մշակել է ծրագիր՝ ուղղված Շիրակի մարզում բրդի արժեշղթայի զարգացմանն ու մոդերնիզացիային՝ ստեղծելով ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման հնարավորություն։

Մշակվել է բրդի արտադրության և արհեստների զարգացման նախաձեռնություն, որը նպաստում է մարզում աշխատատեղերի ստեղծմանը և ՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով բնակչության՝ մասնավորապես կանանց զբաղվածության և ՓՄՁ-ների տնտեսական մրցունակության բարձրացմանը։

People in Need Armenia-ն «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատի և Ամասիայի համայնքապետարանի ջանքերով՝ որպես ծրագրի հիմնական արդյունք, Ամասիա համայնքում հիմնադրվել է Ամասիայի բրդի գործարանը։ Տեղացի և օտարերկրյա մասնագետները դասընթացներ են անցկացրել ապագա աշխատակիցների և հետաքրքրվող անձանց համար:

Ծրագրի ընթացքում բրդի արժեշղթայում ստեղծվել են նաև ՓՄՁ-ներ, որոնց գործունեությունը ծավալվում է բրդի արժեշղթայում և որոնք սպառում են Ամասիայի բրդի գործարանի արտադրանքի մի մասը։

Ծրագիրը կնպաստի որակյալ բրդյա թելերի և ապրանքների արտադրությանը: Ստեղծվող ապրանքները համապասխանեցվում են տեղական փորձին և միջազգային շուկայի պահանջներին ու նորաձևության միտումներին:

Ամասիայի բրդի գործարանի կատալոգն այստեղ՝
https://issuu.com/pinarmenia/docs/arm__amasia_wool_factory__catalogue
https://issuu.com/pinarmenia/docs/amasia_wool_factory__catalogue_eng

People in Need Armenia: https://www.facebook.com/PeopleInNeedArmenia/
Amasia Wool Factory: https://www.facebook.com/AmasiaWoolFactory/

Видео Ամասիայի բրդի գործարան | Հայկական հումքով և ՀՀ-ում արտադրվող բրդյա թելեր, գզած բուրդ և գործվածքներ канала People in Need Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
5 мая 2020 г. 11:50:51
00:00:44
Яндекс.Метрика