Загрузка страницы

Բնության հրաշք․ Վայրեր, որտեղ երկու ծովեր հանդիպում են միմյանց

Բնության հրաշք․ Վայրեր, որտեղ երկու ծովեր հանդիպում են միմյանց
Երկրագնդի վրա կան մի քանի վայրեր, որտեղ հանդիպում են երկու տարբեր ծովերի ջրեր, սակայն դրանք միմյանց չեն խառնվում, այլ ձևավորում են հստակ տեսանելի սահման։ Հրաշք, իրականություն։ Այս հետաքրքիր երևույթը նկատվել է դեռևս 1400 տարի առաջ՝ այդ մասին գրված է նաև Ղուրանում։ Մարդիկ միշտ էլ հիացել են այս հրաշք երևույթով, սակայն չեն ունեցել համապատասխան գիտելիքներ բացահայտելու այն։
Հազարավոր տարիներ այս երկու ջրային մասսաները հանդիպում են միմյանց, ինքնըստինքնյան պետք է ենթադրվեր, որ վաղուց դրանք պետք է միախառնված լինեին և ֆիզիկաքիմիական բաղադրությամբ նմանվեին իրար։ Սակայն այն վայրերում, որտեղ դրանք զուգամիտում են, յուրաքանչյուրը պահպանում է իր առանձնահատկությունները։
Հետագայում գիտնականները տվեցին այդ հրաշքի բացատրությունը։ Չխառնվելու պատճառը գոյություն ունեցող մակերեսային լարվածությունն է,այն ստեղծում է այսպես ասած մի վարագույր, որի պատճառով նրանց ջրերը չեն խառնվում, այլ պահպանում են իրենց գույնը, աղիությունը, ջերմաստիճանը, խտությունը, կենդանական և բուսական աշխարհը։
Երկրագնդի վրա նման երևույթներ հանդիպում են՝
1-Ջիբլարթարի նեղուցում
Միջերկրական ծովի ջուրը համեմատած Ատլանտյան օվկիանոսի ջրի հետ, ավելի տաք է և աղի, իսկ խտությամբ՝ ավելի փոքր։ Երբ Միջերկրական ծովի ջուրը Ջիբլարթարի նեղուցով միանում է Ատլանտյան օվկիանոսին, անգամ տեղաշարժվելով մի քանի հարյուր կիլոմետր 1000 մետր խորության վրա, պահպանում է իր սեփական հատկանիշները՝ ջերմաստիճանը, աղիությունը և փոքր խտությունը:
2- Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, որտեղ զուգամիտում են Ադենի ծոցն ու Կարմիր ծովը Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի ջրերը նույնպես չեն խառնվում։
3- Դանիայի ամենահյուսիսային կետում, Սկագեն քաղաքի մոտ՝ Գրենիե հրվանդանից դեպի Սկանդինավյան թերակղզի ընկած հատվածում,
որտեղ հանդիպում են երկու ծովեր' Հյուսիսայինը և Բալթիկը, որոնց միախառնման տեսանելի գիծը իր գունային առանձնահատկությամբ աննկարագրելի տպավորություն է թողնում:
Տեղի բնակիչներն այդ վայրն անվանում են «աշխարհի վերջ»: Սկագեն քաղաքը և Գրենիե հրվանդան տարվա բոլոր եղանակներին լի են զբոսաշրջիկներով։

Видео Բնության հրաշք․ Վայրեր, որտեղ երկու ծովեր հանդիպում են միմյանց канала Janik Tsaturyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 апреля 2017 г. 3:25:17
00:06:19
Яндекс.Метрика