Загрузка...

Սամվել Կարապետյանի ուղերձը, 27-ը հունիսի 2025 թվական || Մաս վեցերորդ

#ՄԵՐՁԵՎՈՎ իրականացրել ենք հարյուրավոր հաջողված ծրագրեր.
#ՄԵՐՁԵՎՈՎ իրականացնելու ենք հազարավորները…

Բաժանորդագրվիր ալիքին՝ #ՔՈՁԵՎՈՎ նախաձեռնությանը աջակցելու համար։

Մաս վեցերորդ

Սամվել Կարապետյանի ուղերձը
27-ը հունիսի 2025 թվական

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին
Երկիրը բաժանել սևերի և սպիտակների։ Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։
Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը: Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։
Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին՝ ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց Հայրենիք: Շատերին անձամբ եմ ճանաչում, և նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել:
Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։

Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը:

Պայքարելու ենք։
Մենք կիսվում ենք ստեղծարար գաղափարներով, իրականացված ծրագրերով ու մարդկանց ուժը ցույց տվող պատմություններով։
Միացիր մեզ նաև տարբեր սոցիալական հարթակներում՝ շարունակելու ՄԵՐ ՁԵՎՈՎ ճանապարհը։

📲 Հետևիր մեզ՝
🔹 Instagram: https://www.instagram.com/mer_dzevov
🔹 Facebook: https://www.facebook.com/merdzevov
🔹 TikTok: https://www.tiktok.com/@merdzevov
🔹 Telegram: https://t.me/merdzevovv

#մերձևով #merdzevov

Видео Սամվել Կարապետյանի ուղերձը, 27-ը հունիսի 2025 թվական || Մաս վեցերորդ канала #merdzevov
Яндекс.Метрика

На информационно-развлекательном портале SALDA.WS применяются cookie-файлы. Нажимая кнопку Принять, вы подтверждаете свое согласие на их использование.

Об использовании CookiesПринять