Загрузка страницы

Նորշեն - Ծղալթբիլա / Норшен - Цхалтбила / Norshen Clip (2017)

Մենք աչք ենք բացել քո գթոտ գրկում՝ փոցխովի ափին,
Ուր հիմք են դրել մեր պապերը գաղթած մայր Էրզրումից,
Ուր ամեն քարին նրանց նուրբ ձեռքն է հպվել, կոշտացել,
Կոշտացած ձեռքով քար-քարի դրել՝ գյուղ են կառուցել։
Ուր ամեն քարին արցունք են թափել, հին օրրանն հիշել
Ու հեռվում թողած հայրենի գյուղի ահեղ կարոտից
Նոր կառուցածը հնով են կոչել՝ Նորշեն անվանել։
Ուր առաջին սիրո երկունքով ծնած մանուկն է լացել
Եվ խեղճ մանկության աղքատիկ, անշուք անկողնում քնել։
Ուր սիրող զույգեր հանդիպել են լուռ ու սեր խոստացել,
Ուր դհոլ- զուռնով մեր տատ ու պապին
Հարսանիք ու սուրբ պսակ են արել։

Մենք աչք ենք բացել քո գթոտ գրկում, մեր գյուղ հայրենի,
Ուր ամեն ծեգին Սուրբ պատարագի զանգեր են հնչում, աղոթքի կանչում։
Սոխակ ու արտույտ ամեն գարունքին հայոց լեռների կարոտն են բերում,
Ուր հազար-հազար ծաղիկների մեջ մեր հայրենի գյուղ Նորշենն է ծաղկում։
Ուր գարուն գա՝ դաշտում տրակտոր է ու ծուխ,
Տրակտորավարն է երգում սրտաբուխ։
Ամառ է գալիս՝ կոմբայնն է դաշտում,
Ցորեն ու գարին են հավաքում, բերում։
Աշուն է գալիս՝ գիշերն էլ անքուն
Դաշտերն են վարում ու բերք հավաքում։
Ձմեռը՝ արդեն հարս ու հարսանիք,
Օջախի շուրջն են հավաքվում մարդիկ։

Մենք աչք ենք բացել քո գթոտ գրկում՝
Ուր սուրբ տոներին բազում մարդկություն,
Տեղ-տեղ հավաքված խնջույք են սարքում
Եվ այդ տոները Սուրբ աստվածածին, հայֆանա կոչում։
Ուր խաչելության զատիկի տոնին
Ջահել տղաներ կոխի են ելնում, հաղթում կամ հաղթվում։
Ուր յայլաներում ջան գյուլում ասում, օջախի շուրջը զրույց են անում։

Մենք աչք ենք բացել քո գթոտ գրկում Նորշեն գեղանի
Եվ ինչու՞ թափուր թողնենք մեզ սնող հողը հայրենի,
Մանկությունը մաքուր, մեր անդարձ կյանքի, ինչու՞ որբ թողնենք,
Մեր պապ ու տատի քրտինքը ինչու՞ օտարին հանձնենք։


Սեդա Նահապետյան

Видео Նորշեն - Ծղալթբիլա / Норшен - Цхалтбила / Norshen Clip (2017) канала TVNORSHEN
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
2 февраля 2017 г. 15:36:29
00:05:06
Яндекс.Метрика