Загрузка страницы

Norshen-Tskhaltbila October 18, 2018

Հոկտեմբերի 18-ին Հռոմի Պապական նվիրակ (Հայաստանի և Վրաստանի) Արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բեթթենկուրտի (Jose Bettencourt) ձեռմամբ օծվեց Նորշեն (Ծղալթբիլա) գյուղի Ղռաճ տեղամասի բարձունքում տեղադրված Խաչը։ Քրիստոսի խաչելության Կայանների ու բարձունքի Խաչի շուրջը համալիրի կառուցապատումը իրագործվել է մեր համագյուղացի բարերար Վիդո (Միքայել) Քոսյանի անձնական միջոցներով (կառուցող վարպետ ՝ Մկրտիչ Յադոյան, հարևան Խաշուտ-Աբաթխև գյուղից)։
Օծման արարողությանը մասնակցել են Ծղալթբիլայի ու Ջուլղայի ժողովրդապետ, Ծայրագույն. Վրդ. Հայր Անատոլի Իվանյուկը (Սալեզյան Միաբանություն), Վրդ. Հայր Միքայել Յախը (Սալեզյան միաբանություն), կառույցի բարերար Վիդո (Միքայել) Քոսյանը, շինարար-վարպետ Մկրտիչ Յադոյանը, Ծղալթբիլա ու Ջուլղա գյուղերի բնակչությունը։ Օծումը կատարող Պապական Նվիրակի թարգմանիչը մեր համագյուղացի, Ախալքալաքի Տուրց գյուղում ծառայող Քույր Ռիմա (Հռիփսիմե) Խաչատրյանն է (Սալեզյան Միաբանություն)։
Արարողությունից հետո, գյուղի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել համընդհանուր ճաշկերույթ-հյուրասիրություն և կատարվել են գյուղի ավանդական երգեր ու պարեր դպրոցականների, ինքնագործ խմբի ու ժողովրդի աշխույժ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Խաչի օծման արարողությանը անձնապես հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու, սակայն կառուցապատման ընթացքում և ավարտից հետո մի քանի անգամ այցելել եմ այնտեղ, ներքուստ գոհացել կատարված աշխատանքով ու բարձունքից բացվող մեր գյուղի գեղեցիկ բնապատկերին նրա ներդաշնակությամբ։ Պետք է արժանի գնահատել բարերարին ու շինարար վարպետի կատարած գործը և ենթադրում եմ, որ գյուղի մյուս Սրբավայրերի նման, այն նույնպես կդառնա ուխտատեղի մեր բարեպաշտ համագյուղացիների համար։
Andranik Poghosyan 2018 USA

Видео Norshen-Tskhaltbila October 18, 2018 канала Andranik Poghosyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 февраля 2019 г. 22:33:06
00:10:46
Яндекс.Метрика