Загрузка страницы

Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն և խաչքարերի դաշտ։ Noratusi gerezmanatun ev khachqareri dasht.

Այցելություն Նորատուսի գերեզմանատուն Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Հովհաննիսյանի հետ։
Նորատուսի գերեզմանատունը, Խաչքարային արվեստի զարգացման պատմությունը
Նորատուսի գերեզմանատունը

Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։

Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր։

Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո, որտեղ գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ծրագրված ավեր-վում էին Ադրբեջանի կողմից։ Ջուղայի խաչքարեր կան Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։
Խաչքարային արվեստի զարգացման պատմությունը

Խաչքարը համաշխարհային մշակութային ժառանգության շտեմարանում հայ ժողովրդի թողած ամենաինքնատիպ դրսևորումներից է։ Հիմնված լինելով հուշակոթողային արվեստի ավանդույթների վրա` խաչքարային արվեստը սկսել է զարգանալ վաղ քրիստոնեական շրջանում և իր բարձրակետին է հասել միջնադարում։ Նորատուսում խաչքարերի կերտման տարբեր ժամանակաշրջանների հրաշալի նմուշներ կան։

Խաչքարային արվեստի ակունքները տանում են դեպի նախաքրիստոնեական ժամանակաշրջան, երբ «վիշապներ» կոչվող մոնումենտալ հուշարձաններ էին կերտվում` իբրև ջրապաշտամունքի կոթողներ։ Դրանք հայտնաբերվել են Գեղամա լեռներում, Արագածի լանջերին, Վայոց ձորում և այլուր։ Հետագայում (Ք.ա. 8-7-րդ դդ.) ուրարտական արքաները պատվան-դանների վրա կանգնեցնում էին քառակող կոթողներ` արձանա-գրությունների և հռչակագրերի փորագրման նպատակով, որոնք և համարվում են խաչքարի նախատիպեր։ Ամենահայտնի կոթողներից մի քանիսը գտնվում են Զվարթնոցում (Ռուսա II), Գառնիում (Արգիշտի) և Վանում (ներկայիս Թուրքիայում)։ Հելլենիստական ժամանակաշրջանի կոթողներ կարելի էր գտնել հեթանոսական պաշտամունքային վայրերում և գյուղամիջյան ճանապարհներին։

4-5-րդ դարերում բազմաստիճան պատվանդաններին կանգ-նեցված սյուներին վերնամասում ագուցված խաչերով կոթողներ էին դրվում տարբեր վայրերում (Արթիկ, Թալին)։ Հեթանոսական մեհյանները եկեղեցիների վերածելիս քրիստոնյաները հաճախ խաչեր էին կանգնեցնում` իբրև իրենց նոր կրոնի խորհրդանիշներ։ Համաձայն վկայությունների` Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմե և Գայանե կույսերի նահատակման տեղում, ճանապարհներին և քաղաքային հրապարակներում խաչեր է կանգնեցնել տվել։ Ըստ ավանդության` խաչափայտեր են կառուցվել Սևանա կղզում, Սանահինում և այսպես մինչև Վրաստան։

Փայտը քարով է փոխարինվել 5-7-րդ դարերում, երբ սկսել են «թևավոր խաչեր» կերտել։ «Թևավոր խաչերի» և քառակող կոթողների հետագա զարգացումը հանգեցրեց կոթողային հուշարձանի նոր տիպի` խաչքարի առաջացմանը, որն իր վերջնական ձևավորումը ստացավ 9-րդ դ.։

9-10-րդ դարերում, երբ Հայաստանն ազատագրվեց արաբական տիրապետությունից, երկիրը սկսեց բարգավաճել, երբ Անին, Լոռին, Կարսն ու Վանը վերածվեցին ծաղկուն կենտրոնների, հենց այս ժամանակաշրջանում էլ զարգացում ապրեց խաչքարերի կերտման արվեստը։
Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։
Աղբյուր՝ www.armenianheritage.org

Видео Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն և խաչքարերի դաշտ։ Noratusi gerezmanatun ev khachqareri dasht. канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 августа 2020 г. 9:00:01
00:22:23
Другие видео канала
Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։Սուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՍուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՏեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Տեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Քայլենք Աստծո խոսքով։ Ամեն հայի  սրտից բխած։ Հայրապետական #մաղթերգ Տեր Գրիգոր #քահանա Ter Grigor.Քայլենք Աստծո խոսքով։ Ամեն հայի սրտից բխած։ Հայրապետական #մաղթերգ Տեր Գրիգոր #քահանա Ter Grigor.Հայրենի երգ #համերգ ժողովրդական երգի ստուդիա։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։Հայրենի երգ #համերգ ժողովրդական երգի ստուդիա։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Անդաստանի կարգ Խոր վիրապում։ Տոն սուրբ Գրիգորի ելքն խոր վիրապից։ Andastani karg Khor virapum.Անդաստանի կարգ Խոր վիրապում։ Տոն սուրբ Գրիգորի ելքն խոր վիրապից։ Andastani karg Khor virapum.Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Դպրոցականների այցն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Սուրբ Պատարագի։ Dprocakanneri aycn Aparani Surb Khach.Դպրոցականների այցն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Սուրբ Պատարագի։ Dprocakanneri aycn Aparani Surb Khach.Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ իս լոյս ծագեա: Բըղխումն ի Հօրէ, Բըղխեա ի հոգւոյս, Բան քեզ ի հաճոյս:Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ իս լոյս ծագեա: Բըղխումն ի Հօրէ, Բըղխեա ի հոգւոյս, Բան քեզ ի հաճոյս:Ոտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Ոտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Հավատամք, Հավատո հանգանակ։ Սուրբ Գայանե եկեղեցի։ Havatamq, Havato hanganak Surb Gayane ekegheci.Հավատամք, Հավատո հանգանակ։ Սուրբ Գայանե եկեղեցի։ Havatamq, Havato hanganak Surb Gayane ekegheci.Հայր Մինաս։ Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե եկեղեցում։Hayr Minas. Surb Patarag Surb Gayane ekeghecum.Հայր Մինաս։ Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե եկեղեցում։Hayr Minas. Surb Patarag Surb Gayane ekeghecum.Ամէն. Եւ ընդ հոգւոյդ քում. Եւ եւս խաղաղութեան։ Մարմարաշենի Սուրբ Գեվորգ #եկեղեցի ։ Տեր Ղազար #քահանաԱմէն. Եւ ընդ հոգւոյդ քում. Եւ եւս խաղաղութեան։ Մարմարաշենի Սուրբ Գեվորգ #եկեղեցի ։ Տեր Ղազար #քահանաԱվագ երեքշաբթի։ Առավոտյան ժամերգություն։ Մեծ պահք։ Avag ereqshabti. Aravotyan zhamergutyun.Ավագ երեքշաբթի։ Առավոտյան ժամերգություն։ Մեծ պահք։ Avag ereqshabti. Aravotyan zhamergutyun.Քայլերթ. Տոն Ճրագալույց Զատկի։ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների մասնակցությամբ։ Տեր ՊետրոսՔայլերթ. Տոն Ճրագալույց Զատկի։ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների մասնակցությամբ։ Տեր Պետրոս
Яндекс.Метрика