Загрузка страницы

Ի՞նչ տեղի ունեցավ 1996-ի սեպտեմբերի 25-ին

1996-ի սեպտեմբերի 22-ին կայացան ՀՀ նախագահի ընտրություններ: Սեպտեմբերի 25-ին ընդդիմությունն Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել, որն ավարտվեց ԱԺ շենքի վրա գրոհով:

«Այսօր ամեն ինչ որոշվելու է: Սա մեր հայրենիքն է... կվերցնենք և՛ էս շենքը, և՛ էն մյուս շենքը, բայց էդ ամեն ինչը պետք ա կատարվի կազմակերպված ձևով»,- հանրահավաքում ասում է Վազգեն Մանուկյանը: Նա ասում է, որ բոլորով գնում են ԿԸՀ (որն այդ ժամանակ տեղակայված էր ԱԺ շենքում), պահանջելու, որ յուրաքանչյուր մարզից 3-ական արկղ բացվի և ստուգվի: «Եթե 20-30 րոպեից չգանք՝ եկեք մեր հետևից»,- իր ելույթը եզրափակում է Վազգեն Մանուկյանը:

Ժողովուրդը նրա առաջնորդությամբ շարժվում է դեպի ԱԺ շենք: Մանուկյանը մտնում է ներս և դուրս չի գալիս ո՛չ 20, ո՛չ 30, ո՛չ էլ 40 րոպե անց: ԱԺ դարպասների մոտ Վ. Մանուկյանի զինակիցներից Դավիթ Վարդանյանը բարձրախոսով հայտարարում է, որ եթե առաջիկա րոպեներին Վ. Մանուկյանը դուրս չգա, «ապա մենք համարելու ենք, որ նա ձերբակալված է, և ձեռք ենք առնելու համապատասխան միջոցներ»:
Ելույթ է ունենում Պարույր Հայրիկյանը, ով ասում է, որ թեև, ըստ իշխանության, օրենքը հնարավորություն չի տալիս կատարել ընդդիմության պահանջը, սակայն օրենքը «ենթադրում է նման բան»:
Կրքերը թեժանում են, ցուցարարները մտնում են ԱԺ տարածք:

ԿԸՀ գրասենյակից դուրս է գալիս Վազգեն Մանուկյանը, ով հենց ԱԺ շենքում հայտարարում է, որ «հանձնաժողովը որոշում է ընդունում, որը մեզ լրիվ գոհացնում է...: Մենք դուրս կգանք, կսպասենք: Եթե որոշումը չընդունեն, էլի հետ կգանք»:

Իրավապահները լուսարձակող փամփուշտներով օդային կրակահերթ են սկսում: Գործի են դրվում ջրցան մեքենաները: Ժողովուրդը վերադառնում է Ազատության հրապարակ:

«Ով այսօր մեզ հետ չէ, նա հայ չէ»,- ասում է Պարույր Հայրիկյանը: «Նա, ով ձեզ հետ չէ, նա մեր թշնամին է»,- շարունակում է հաջորդ բանախոսը:

«Կրակոցներ կային, բայց օդի մեջ էին կրակում...: Զինվորները, իմ ունեցած տեղեկություններով և իմ տեսածով, իրենց շատ նորմալ են պահել: Մենք արյուն թափող չենք: Մենք ցույց տվեցինք մեր վճռականությունը: Եղավ և՛ ճիշտ, և՛ սխալ, բայց մեր վճռականությունը ցույց տվեցինք»,- Ազատության հրապարակում հայտարարում է Վազգեն Մանուկյանը:

Ցուցարարներն ԱԺ շենքում ներխուժել էին ԱԺ նախագահի աշխատասենյակ, ծեծել ու պատանդառել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին ու փոխնախագահ Արա Սահակյանին: Հետագայում հիվանդանոցում Արարքցյանը պատմել է, թե ինչպես է սենյակ մտած մարդկանց առաջնորդող Արշակ Սադոյանն իրենց տեսնելով ասել. «Ահա նրանք, արեք նրանց հետո ինչ ուզում եք»:

1998-ի նոյեմբերին «Մարդու ժամանակը» հաղորդման հյուր ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի խոսքից պարզ է դառնում, որ պետք է լիներ ընտրության երկրորդ փուլ, որը սակայն տեղի չունեցավ:

Պաշտոնական տվյալներով հենց առաջին փուլում նախագահ էր ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ստանալով քվեների 52%-ը: Վազգեն Մանուկյանը պաշտոնապես ստացել էր մոտ 41%:
----------------------------
Տեսանյութի աղբյուր՝ Վարդուհի Իշխանյանի ալիք - http://www.youtube.com/user/ankakhAm

Видео Ի՞նչ տեղի ունեցավ 1996-ի սեպտեմբերի 25-ին канала Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 марта 2013 г. 6:19:43
02:32:09
Другие видео канала
1996թ.-ի սեպտեմբերի 25-ի դեպքերի մասին1996թ.-ի սեպտեմբերի 25-ի դեպքերի մասինՕրացույց փետրվարի 15. 2001-ին արտակարգ իրավիճակ է. պատգամավորները դատարկում են գրպաններըՕրացույց փետրվարի 15. 2001-ին արտակարգ իրավիճակ է. պատգամավորները դատարկում են գրպանները«Նոյյան Տապան»-ի  հյուրն է գրող - հրապարակախոս Ռուզան Ասատրյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է գրող - հրապարակախոս Ռուզան ԱսատրյանըՎազգենը Լևոնի, Վանոյի և Ռոբերտի մասին, 1999թ.Վազգենը Լևոնի, Վանոյի և Ռոբերտի մասին, 1999թ.«Ազատություն» TV | Ուղիղ միացում | LIVE | Прямaя трансляция 21.01.2021«Ազատություն» TV | Ուղիղ միացում | LIVE | Прямaя трансляция 21.01.2021Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂԿառավարության նիստը․ ՈՒՂԻՂ«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 25-ը սեպտեմբերի, 2020թ.«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 25-ը սեպտեմբերի, 2020թ.«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Լևոն Տեր-Պետրոսյան, 1996թ«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Լևոն Տեր-Պետրոսյան, 1996թԳԵՏԱՇԵՆԸ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԸ ԾԱԽԵՑԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ պաշպանված է հեղինակ․իրավունքովԳԵՏԱՇԵՆԸ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԸ ԾԱԽԵՑԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ պաշպանված է հեղինակ․իրավունքովՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԿԱԴՐԵՐ VAZGEN SARGSYAN - ANDRANIK MARGARYANՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԿԱԴՐԵՐ VAZGEN SARGSYAN - ANDRANIK MARGARYANՎազգեն Մանուկյան - Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը հանցագործներ ենՎազգեն Մանուկյան - Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը հանցագործներ ենՎազգեն Մանուկյան. 1996-ի իրադարձությունների համար չեմ ափսոսումՎազգեն Մանուկյան. 1996-ի իրադարձությունների համար չեմ ափսոսումԼևոն Տեր-Պետրոսյանի թոռը ու ևս 53 ուսանող «Իմ քայլը» հիմնադրամից ստացան կրթաթոշակների հավաստագրերԼևոն Տեր-Պետրոսյանի թոռը ու ևս 53 ուսանող «Իմ քայլը» հիմնադրամից ստացան կրթաթոշակների հավաստագրերԿապ ունի՞ արդյոք Վ.Մանուկյանը հոկտեմբերի 27-ի հետ. Ա.Բաբաջանյանի սկանդալային մեղադրանքներըԿապ ունի՞ արդյոք Վ.Մանուկյանը հոկտեմբերի 27-ի հետ. Ա.Բաբաջանյանի սկանդալային մեղադրանքներըTatoul Avoyan - Live in Armenia 1996Tatoul Avoyan - Live in Armenia 1996Քոչարյան - Դեմիրճյան հեռուստաբանավեճ (հատված Արցախի մասին)Քոչարյան - Դեմիրճյան հեռուստաբանավեճ (հատված Արցախի մասին)Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի նմուշներըՎազգեն Սարգսյանի տուն-թանգարանի նմուշներըԱդրբեջանի եւ Թուրքիայի համար Սյունիքն ավելի կարեւոր է, քան անգամ Ղարաբաղը. Վազգեն ՄանուկյանԱդրբեջանի եւ Թուրքիայի համար Սյունիքն ավելի կարեւոր է, քան անգամ Ղարաբաղը. Վազգեն ՄանուկյանԼեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականըԼեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականըVAZGEN SARGSYAN 1999VAZGEN SARGSYAN 1999
Яндекс.Метрика