Загрузка страницы

Կարնո պարերի շարք՝ Սուխլիս գյուղի տարեցների կատարմամբ

Տեսանյութը նկարահանվել է Ախալցիխեի շրջանի Սուխլիս գյուղում 2009 թ.-ին՝ գյուղի 180 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Պարում են գյուղի տարեցները, որոնց նախնիները Արևմտյան Հայաստանի Կարնո (Էրզրում) գավառից են և Սուխլիսում (Սխվիլիսիում) բնակություն են հաստատել 1829 թ․ հոկտեմբերի 1-ին՝ Կարնո հայոց Հոգևոր թեմի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ կազմակերպված գաղթի օրերին՝ ի թիվ Ախալցիխեում և հարակից շրջաններում պաստանած 6000 ընտանիքների։ Սուխլիսում բնավորվել է 20 ընտանիք, որից 17-ը Հինձք գյուղից, իսկ երեքը՝ Էրզրում քաղաքից։

Ներկայացվող պարերն են՝ Եդ ու առաջ, Կլոր պար (Աստվածածնա պար, Յայլի պար), Ֆնջան (ֆինջան), և Քոչարի:

Видео Կարնո պարերի շարք՝ Սուխլիս գյուղի տարեցների կատարմամբ канала ՀՈՒՆՁՔ Ավանդական պարի խումբ
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 января 2018 г. 0:35:39
00:05:54
Яндекс.Метрика