Загрузка страницы

Որոշակի ստանդարտ պետք է լինի, և դրանից իջնելն անթույլատրելի է

«Միամտություն կլինի մտածել, թե Երևանից դուրս բժշկական համակարգը նույնը պետք է լինի։ Հասկանալի է, որ բոլորն իրենց նախընտրական ծրագրերում նման ինչ-որ բան գրելու են։ Կարծում եմ՝ ճիշտ տարանջատում պետք է մտցնել։ Չես կարող ամեն տեղ մասնագիտացված կլինիկաներ ունենալ։ Այդ կլինիկաները պետք է լինեն շատ բարձր մակարդակի, և պարտադիր չէ, որ կենտրոնացած լինեն Երևանում։ Բայց ամեն մարզում առնվազն մեկ բարձրակարգ բուժսպասարկման հիմնարկ պետք է լինի։
Չգիտեմ՝ վերջին տարիներին այս հարցին ինչ կարգի ուշադրություն են դարձրել, բայց որոշակի ստանդարտ պետք է լինի, և դրանից իջնելն անթույլատրելի է։ Այդ ստանդարտից իջնելը կնշանակի, որ դու այլ աչքով ես նայում, օրինակ՝ Աշոցքի բնակչությանը, քան մայրաքաղաքի բնակիչներին։ Սա այն դեպքը չէ, որ ֆանտաստիկ գումարներ պահանջվեն։ Սա հնարավոր է անել։ Ինձ թվում էր, որ մենք այս խնդիրն արդեն հաղթահարել ենք, որովհետև լայնածավալ տարբեր ծրագրերով աշխատանքներ կատարվել են։ Հետո այդ ամենը կանգնեց, և ամեն ինչը մնաց կենտրոնացած Երևանում։
Ընդհանրապես, երկրի համաչափ զարգացման հարցը երկրի ոչ միայն տնտեսական հարցն է, այլ նաև անվտանգության։ Եթե այսպես շարունակենք, կունենանք դատարկված գյուղեր, հատկապես սահմանամերձ տարածքներում։ Պետք է մտածել կլաստերների մասին։ Բժշկության ոլորտում կլաստերային մոտեցումը կարող է շատ արդյունավետ լինել։
Ժամանակին Գյումրիում շատ մեծ ծավալների շինարարություն ենք կատարել։ Կարող ենք կրկնել։ Եթե գյումրեցիները ուզում են կրկնենք, թող ճիշտ կողմնորոշվեն։ Գյումրիում իրականացվող շինարարությունը ոչ միայն «Լինսի» հիմնադրամի միջոցներով էր, նաև բյուջեի, Հանթսմանի անձնական կապերի հաշվին մի թաղամաս կառուցվեց։ Նաև առաջին անգամ USAID -ի հետ ծրագիր ենք իրականացրել` աղետի գոտում բնակարանների գնման սերտիֆիկատ տրամադրելով։ Առաջին տրանշը 15 մլն դոլար էր, հետո ավելացավ։ Ի դեպ, այդ սերտիֆիկատների ծրագիրը թույլ տվեց, որ անշարժ գույքի շուկայում գների անկում չլինի։ Մի կողմից մեծ ծավալների շինարարությունը բերում է առաջարկի և պահանջարկի որոշակի խաթարման, բայց սերտիֆիկատների տրամադրման ծրագրով մենք հարթել ենք այդ խնդիրը»։
Twitter: https://mobile.twitter.com/RobertKocharyan
Facebook: https://www.facebook.com/presidentrobertkocharyan/
Telegram: https://t.me/robertkocharyanofficial
Instagram: https://www.instagram.com/robert_kocharyan_official/

Видео Որոշակի ստանդարտ պետք է լինի, և դրանից իջնելն անթույլատրելի է канала Ռոբերտ Քոչարյան / Robert Kocharyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 мая 2021 г. 19:36:56
00:05:52
Другие видео канала
Զուտ թվեր. Ծայրահեղ աղքատությունԶուտ թվեր. Ծայրահեղ աղքատությունՀատվածներ Ռոբերտ Քոչարյանի՝ Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցիցՀատվածներ Ռոբերտ Քոչարյանի՝ Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցիցԸնթերցողի կարծիքը «Կյանք և ազատություն» գրքի մասինԸնթերցողի կարծիքը «Կյանք և ազատություն» գրքի մասինԶուտ թվեր․ գյուղատնտեսությունԶուտ թվեր․ գյուղատնտեսությունԵրբ Հայաստանը առաջատար էր. շինարարության ոլորտԵրբ Հայաստանը առաջատար էր. շինարարության ոլորտԵրկրի և ժողովրդի անվտանգությունը բացարձակ արժեք է, որը ենթակա չէ որևէ սակարկության. Ռոբերտ ՔոչարյանԵրկրի և ժողովրդի անվտանգությունը բացարձակ արժեք է, որը ենթակա չէ որևէ սակարկության. Ռոբերտ ՔոչարյանԿյանքը ցույց տվեց, որ մասնավորի մուտքը առղջապահաության ոլորտ ճիշտ որոշում էրԿյանքը ցույց տվեց, որ մասնավորի մուտքը առղջապահաության ոլորտ ճիշտ որոշում էրՀատված Ռոբերտ Քոչարյանի՝ Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցիցՀատված Ռոբերտ Քոչարյանի՝ Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցիցՀատված Ռոբերտ Քոչարյանի և առողջապահության ոլորտի մասնագետների հանդիպումիցՀատված Ռոբերտ Քոչարյանի և առողջապահության ոլորտի մասնագետների հանդիպումիցՀայաստանի նորոգումը. ՃանապարհներՀայաստանի նորոգումը. ՃանապարհներԺողովրդի մոտ պետք է քաղաքական մշակույթ ձևավորվի՝ չընտրել տգետինԺողովրդի մոտ պետք է քաղաքական մշակույթ ձևավորվի՝ չընտրել տգետինНазад в Карабах | Подкаст «Жизнь и свобода»Назад в Карабах | Подкаст «Жизнь и свобода»Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հրապարակ»-ինԻմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հրապարակ»-ինԿառուցելով Հայաստանը. ճանապարհաշինությունԿառուցելով Հայաստանը. ճանապարհաշինությունՏնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակՏնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ«Կյանք և ազատություն». Ընթերցողի կարծիքը գրքի մասին 2019«Կյանք և ազատություն». Ընթերցողի կարծիքը գրքի մասին 2019Ռոբերտ Քոչարյանի ելույթը  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանումՌոբերտ Քոչարյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանումԱնկախ Արցախի հաղթանակըԱնկախ Արցախի հաղթանակըՊաշտպանության պետական կոմիտեի ստեղծումըՊաշտպանության պետական կոմիտեի ստեղծումըՎարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլևս չունիՎարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլևս չունիՀատված Ռոբերտ Քոչարյանի՝ Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցից/Հայաստան/#Ռուսաստան/#Թուրքիա/#ԱՄՆՀատված Ռոբերտ Քոչարյանի՝ Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցից/Հայաստան/#Ռուսաստան/#Թուրքիա/#ԱՄՆ
Яндекс.Метрика