Загрузка...

Բացման արարողություն. Մայրերի և դուստրերի ճամբար

«Մայրերի և դուստրերի» ճամբարի բացման հանդիսավոր արարողությանն այսօր իր մասնակցությունն էր բերել նաև Հայաստանում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Թիմեն Կաուվենարը, ով ողջունելով ներկաներին, իր ելույթում անդրադարձավ ծնողների և երեխաների փոխհարաբերություններին։

Փոխդեսպանն ընդգծեց նաև կանանց իրավունքների կարևորությանը՝ նշելով, որ հավասարության հասնելու ճանապարհը երկար և բարդ է եղել՝ լի պայքարով և նվիրումով։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը։ Նա ընդգծեց ճամբարի կարևոր դերը մայրերի և դուստրերի փոխհարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ այսպիսի նախաձեռնությունները նպաստում են փոխադարձ ըմբռնման ձևավորմանը։

Ճամբարը միտված է նրան, որ դուստրերն ու մայրերը ավելի լավ ճանաչեն միմյանց զգացմունքները, ցանկությունները և արժեքները՝ կառուցելով փոխվստահության ու բաց հաղորդակցության վրա հիմնված կապ։

#մայրուդուստր #ճամբար #լիբերալ

Видео Բացման արարողություն. Մայրերի և դուստրերի ճամբար канала Institute of Liberal Politics
Яндекс.Метрика
Все заметки Новая заметка Страницу в заметки
Страницу в закладки Мои закладки
На информационно-развлекательном портале SALDA.WS применяются cookie-файлы. Нажимая кнопку Принять, вы подтверждаете свое согласие на их использование.
О CookiesНапомнить позжеПринять