Загрузка страницы

«Հանկարծ չուշաթափվեք». ո՞վ է «Ամբերդ ամրոց»-ի տարածքը սեփականաշնորհած պաշտոնյան

AsekoseNews-Նարինե Կիրակոսյանի տեսանյութում՝ վերցված նրա ֆեյսբուքյան էջից, լրագրողը «Ամբերդ ամրոց»-ի շուրջ ստեղված խնդրի մասին խոսում է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի, Բյուրական համայնքի ղեկավարին Զարզանդ Բաբայանի, Արցախյան ազատամարտի վետերան Հովհաննես Ավետիսյանի և ուրիշների հետ:

Իսկ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում այս առիթով գրել է.

«Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում. սկ Մանուկի հերոսական որդին հազարամյա տապանաքարերից հանված մարդկային ոսկորները համարել է լրագրողների կերած խաշի ոսկորներ:

Լրագրող իմ գործընկերների բարձրացրած աղմուկի պատճառով եւս մեկ պատմամշակութային վանդալիզմ առայժմ կասեցվեց։ Ոմն Մանուկ Մանուկյան, ով, հանկարծ չուշաթափվեք՝ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է, սեփականաշնորհել է Հայաստանի ամենաբացառիկ մշակութային կոթողներից մեկի՝ Ամբերդի պահպանման գոտու տարածքը, տրակտոր ու ծանր տեխնիկա լցրել եւ որոշել էր Ամբերդի քթի տակ սեփական բիզնես օբյեկտը բացել, որը կոչվելու էր «Ամբերդ Թոնիր»։ Ինչպես պատմեցին հարակից գյուղերի բնակիչները, Մանուկի տրակտորը արդեն հասցրել է ոչնչացնել բազմաթիվ հնեաբանական գտածոներ, որովհետեւ տրակտորի «քաղհան» արված հատվածներում դուրս են եկել խեցեղենի կտորներ, սափոր, տապանաքարերի կտորներ եւ մարդկային ոսկորներ։ Ո՞վ է Մանուկ Մանուկյանին տվել սեփականության այդ իրավունքը՝ ոչ ոք չգիտի։ Չգիտի նաեւ Բյուրականի համայնքապետը, ով միայն հիշում է, որ Մանուկը սեփականության վկայական հաստատ ունի։

Ի դեպ, երբ մի քանի օր շարունակ ծանր տեխնիկան Ամբերդի պահպանման գոտում վանդալիզմ էր իրականացնում, Բյուրականի համայնքապետը տեղյակ չի եղել, որովհետեւ իրեն ոչ ոք այդ մասին չի ասել։

Եւ միայն լրագրողներ Նարինե Կիրակոսյանի, Գագիկ Շամշյանի եւ մեր մյուս գործընկերների օպերատիվ արձագանքից հետո մշակույթի նախարարությունը ժամանակավորապես կասեցրել է Ամբերդի պահպանման գոտու վանդալիզմը։ Եւ այսպես՝ հույս ունենանք, որ մշակույթի դեռեւս գործող նախարարությունը ոչ թե ժամանակավորապես, այլ ընդհանրապես կկասեցնի աննախադեպ այս վանդալիզմը։ Սա առաջին։ Երկրորդ՝ հույս ունենանք, որ կառավարությունը շատ արագ կպարզի, թե ո՞վ է Մանուկ Մանուկյանին «շնորհել» սեփականության այդ իրավունքը։ Եւ երրորդ՝ թե՛ սեփականության իրավունք տվողը եւ թե՛ Մանուկ Մանուկյանը օրենքի առաջ կկրեն իրենց պատասխանատվությունը։

Իսկ Արագածոտնի մարզպետին չէր խանգարի, որպես սկիզբ՝ ազատել Մանուկ Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից։

#asekose #amberdcastel #narinekirakosyan #nairazohrabyan

Видео «Հանկարծ չուշաթափվեք». ո՞վ է «Ամբերդ ամրոց»-ի տարածքը սեփականաշնորհած պաշտոնյան канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 апреля 2019 г. 23:26:53
00:15:47
Другие видео канала
Համահայկական ամառային 7-րդ խաղերՀամահայկական ամառային 7-րդ խաղերՓաշինյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցըՓաշինյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցըHayacq.am-Amberd Hotel/Ամբերդ հյուրանոցHayacq.am-Amberd Hotel/Ամբերդ հյուրանոց«Վերելք»․ Հայերին արգելված է իմանալ իրենց պատմությունը․ հյուրը՝ Մովսես Նաջարյան«Վերելք»․ Հայերին արգելված է իմանալ իրենց պատմությունը․ հյուրը՝ Մովսես ՆաջարյանՀարցազրույց Տիգրան Գալստյանի հետՀարցազրույց Տիգրան Գալստյանի հետՔաղաքացիներն ահազանգում են «Ամբերդ ամրոց»-ի տարածքում ծանր տեխնիկայով վանդալիզմ են իրականացնումՔաղաքացիներն ահազանգում են «Ամբերդ ամրոց»-ի տարածքում ծանր տեխնիկայով վանդալիզմ են իրականացնումԸնտրյալների թաղամասըԸնտրյալների թաղամասը«ՊԵԿ-ը ուզում է «Սպայկա» ընկերության վիզը կտրել». Դավիթ Ղազարյան«ՊԵԿ-ը ուզում է «Սպայկա» ընկերության վիզը կտրել». Դավիթ ՂազարյանLIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսըLIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսըՈչ միայն որդիս կլինի առաջնագծում, այլև ինքս պատրաստ եմ զենք վերցնել. Աննա ՀակոբյանՈչ միայն որդիս կլինի առաջնագծում, այլև ինքս պատրաստ եմ զենք վերցնել. Աննա ՀակոբյանԵրևանում ռեստորան՝ «ռումբի» վրա կամ ինչպես են փորձում «թաղել» ճշմարտությունըԵրևանում ռեստորան՝ «ռումբի» վրա կամ ինչպես են փորձում «թաղել» ճշմարտությունըՆիկոլ Փաշինյանը Ստեփանավանում է. ՈՒՂԻՂ #pashinyan #FactortvՆիկոլ Փաշինյանը Ստեփանավանում է. ՈՒՂԻՂ #pashinyan #FactortvՌոբերտ Քոչարյանը երկիրը հոշոտել է Սերժ Սարգսյանի հետ․ Պետրոս ՄակեյանՌոբերտ Քոչարյանը երկիրը հոշոտել է Սերժ Սարգսյանի հետ․ Պետրոս ՄակեյանԱյս քաղաքային իշխանությունը չի կարող լուծել տրանսպորտի հարցը. Ռուսլան ԲաղդասարյանԱյս քաղաքային իշխանությունը չի կարող լուծել տրանսպորտի հարցը. Ռուսլան ԲաղդասարյանՅասամաններ՝ Աննա Հակոբյանին՝ համբույրներ և սելֆիների՝ Նիկոլ ՓաշինյանինՅասամաններ՝ Աննա Հակոբյանին՝ համբույրներ և սելֆիների՝ Նիկոլ ՓաշինյանինՄշակույթի նախարարության շնորհիվ Ամբերդ ամրոցի մոտ շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էՄշակույթի նախարարության շնորհիվ Ամբերդ ամրոցի մոտ շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էՇատ սխալ է, որ այսօր մի տեսակ հետին պլան է մղվում մեր էն նախկին հաղթանակը. Սասուն ՄիքայելյանՇատ սխալ է, որ այսօր մի տեսակ հետին պլան է մղվում մեր էն նախկին հաղթանակը. Սասուն ՄիքայելյանԻ՞նչ հաջողվեց բացահայտել Ապրիլյան հանձնաժողովին․ զրույց Անդրանիկ Քոչարյանի հետԻ՞նչ հաջողվեց բացահայտել Ապրիլյան հանձնաժողովին․ զրույց Անդրանիկ Քոչարյանի հետ«Սերժ Սարգսյանը փորձել է ոչնչացնել Գագիկ Ծառուկյանին․ Սաշիկ Սարգսյանի  միջոցով  քիլլեր էին պատվիրել»«Սերժ Սարգսյանը փորձել է ոչնչացնել Գագիկ Ծառուկյանին․ Սաշիկ Սարգսյանի միջոցով քիլլեր էին պատվիրել»Փաշինյանը մերօրյա պետականակործան Վեստ Սարգիսն էՓաշինյանը մերօրյա պետականակործան Վեստ Սարգիսն է
Яндекс.Метрика