Загрузка страницы

Ադրբեջանի նախագահի հայ թեկնածուն պատրաստ է պայքարել մինչև հաղթանակ

Ադրբեջանի նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Ադրբեջանահայերի ասոցիացիայի նախագահ Գրիգորի Այվազյանն ակնկալում է ստանալ ձայների 60 տոկոսից ոչ պակաս և կմնա ընտրապայքարում նույնիսկ այն դեպքում, եթե մրցապայքարից հրաժարվեն այլ թեկնածուները: Այս մասին նա հայտնեց ասուլիսի ժամանակ` հավելելով, որ այժմ սպասում է իր առաջադրվելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հաստատական գնահատականին: Նրա խոսքով՝ այն, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ստացվել է առաջադրվելու մասին դրական արձագանք, դեռ բավարար չէ:

«Մենք հուսովենք, որ կլինի գրավոր պատասխան: Բայց ես ասում եմ՝ ճշմարտության և արդարության համար պատրաստ եմ հենց այսօր էլ մեկնել՝ հասկանալով, որ վտանգում եմ իմ կյանքը: Մենք ունենք հենակետեր Բաքվում, որոնք կարող են դառնալ մեր շտաբերը: Իսկ եթե նրանք մերժեն, ապա կրկին անգամ ցույց կտան իրենց հայատյացությունը, իրենց «մարդասիրական» հայտարարությունների սին լինելը», - ասաց նա` նշելով, որ պատսրատ է Ադրբեջանում նույնիսկ քարոզարշավ իրականացնել:

«Մեզ համար միակ մրցակիցն Ալիևյան վարչակազմն է, ավելի ճիշտ՝ մենք ենք իրենց գլխավոր մրցակիցը», - ընդգծեց նա և շեշտեց, որ պայքարելու է մինչև հաղթական ավարտ:

Ըստ բանախոսի՝ հաղթանակ կարող է համարվել նույնիսկ միայն մասնակցությունը, քանի որ դրանով կբարձրաձայնվի ադրբեջանահայերի իրավունքների մասին:

«Անհրաժեշտ է վերադարձնել ադրբեջանահայերի իրավասությունը, փոխհատուցել նրանց զրկանքները, որոնց համար պատասխանատու է Ադրբեջանը: Հարկ է վերադարձնել հայության իսկական իրավունքները՝ թե իրավական և թե տնտեսական. մենք պահանջատեր ենք», - ասաց նա:

Գ.Այվազյանը շեշտեց, որ իր մրցապայքարի հիմնաքարը կլինի ադրբեջանահայերի վերադարձը, Ադրբեջանի` որպես հայ-մուսուլմանական համադաշնային պետականության վերականգնվելը, բոլոր բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը և ազատության տրամադրումը:

Բանախոսը շեշտեց, որ իր մասնակցությունը ՀՀ նախագահի նստավայրից կամ որևէ պետական կառույցից չի ուղղորդվում, իսկ մրցապայքարին նա պատրաստ է մասնակցել անձամբ՝ նույնիսկ միայնակ մեկնելով Բաքու: Բացի այդ, ըստ Գ.Այվազյանի՝ իր հետ պատրաստ են մեկնել նաև հայ լրագրողներ, բայց պետք է միայն անվտանգության պաշտոնական երաշխիք: «Մենք չպետք է նրանցից վախենանք, նրանք պետք է վախենան», - եզրափակեց նա:

Видео Ադրբեջանի նախագահի հայ թեկնածուն պատրաստ է պայքարել մինչև հաղթանակ канала PanoramaamTV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 мая 2013 г. 17:54:32
00:10:16
Другие видео канала
Միկոյանը հայ չէ, Միկոյանը հայազգի էՄիկոյանը հայ չէ, Միկոյանը հայազգի էՄակեդոնիան պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. վերլուծաբանՄակեդոնիան պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. վերլուծաբանԼՈՒՐԵՐ 13.00 | Նարեկ Սարգսյանը շուտով կլինի մեր տեսադաշտում. Օսիպյան | «Ազատություն» TV | 21.08.2018ԼՈՒՐԵՐ 13.00 | Նարեկ Սարգսյանը շուտով կլինի մեր տեսադաշտում. Օսիպյան | «Ազատություն» TV | 21.08.2018Գրիգորի Այվազյանը՝ իր եւ առաջին տիկնոջ բարեկամական կապերի մասինԳրիգորի Այվազյանը՝ իր եւ առաջին տիկնոջ բարեկամական կապերի մասին«Ֆեյսբուքյան ասուլիս» Նիկոլ Փաշինյանի հետ․ 18.04.2017«Ֆեյսբուքյան ասուլիս» Նիկոլ Փաշինյանի հետ․ 18.04.2017ՈՒՂԻՂ․ Հրատապ թողարկում, հոկտեմբերի 25ՈՒՂԻՂ․ Հրատապ թողարկում, հոկտեմբերի 25«Եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը գոյություն չի ունենա»  Աշոտ Մանուչարյան«Եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը գոյություն չի ունենա» Աշոտ ՄանուչարյանLեզգիստան՝ 2-րդ ճակատ Բաքվի մատույցներում. ո՞վ ձախողեց Ադրբեջանի կազմալուծման ծրագրերը.Lեզգիստան՝ 2-րդ ճակատ Բաքվի մատույցներում. ո՞վ ձախողեց Ադրբեջանի կազմալուծման ծրագրերը.ՄԱՍ 3 Ով գիտի ինչ է լցված «Իսկանդերի» մարտագլխիկի մեջ. սեփական ռազմաարդյունաբերության ժամանակըՄԱՍ 3 Ով գիտի ինչ է լցված «Իսկանդերի» մարտագլխիկի մեջ. սեփական ռազմաարդյունաբերության ժամանակըԼսի՛ր Հայաստան, եկել է քո իշխանությունը հաստատելու ժամանակը. Աշոտ ՄանուչարյանԼսի՛ր Հայաստան, եկել է քո իշխանությունը հաստատելու ժամանակը. Աշոտ Մանուչարյան«Ավելի անհանգստացնող է Ռուսաստանի, քան Ադրբեջանի քաղաքականությունը». քաղաքագետ«Ավելի անհանգստացնող է Ռուսաստանի, քան Ադրբեջանի քաղաքականությունը». քաղաքագետԹուրքիան ինքն է իր երկրում մեծաթիվ ծպտյալ հայերի գոյության կեղծ գաղափարի տարածողը. ԱրևելագետԹուրքիան ինքն է իր երկրում մեծաթիվ ծպտյալ հայերի գոյության կեղծ գաղափարի տարածողը. ԱրևելագետԶորացեք Տերով | Արմեն Լուսյան | 25.10.2020Զորացեք Տերով | Արմեն Լուսյան | 25.10.2020«5-ը գնդակ եմ կերել, 4-ը՝ հայի». Արամ Թորգոմյան«5-ը գնդակ եմ կերել, 4-ը՝ հայի». Արամ ԹորգոմյանՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդներըՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդներըԲասկետբոլի Ա-Լիգա  Ուրարտու - Կիլիկիա / Basketball A-League BC Urartu - BC Cilicia 25․10․2020Բասկետբոլի Ա-Լիգա Ուրարտու - Կիլիկիա / Basketball A-League BC Urartu - BC Cilicia 25․10․2020«Քանոնը դրել են վզիս և սպառնացել այն կոկորդս մտցնել». Հասմիկ Սարգսյան«Քանոնը դրել են վզիս և սպառնացել այն կոկորդս մտցնել». Հասմիկ ՍարգսյանԺիրայր Սեֆիլյանի ասուլիսըԺիրայր Սեֆիլյանի ասուլիսըՊատերազմ Լեռնային Ղարաբաղում 25.10.2020Պատերազմ Լեռնային Ղարաբաղում 25.10.2020Թալին ջոկատի հրամանատար Սարգիս ԿարապետյանԹալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյան
Яндекс.Метрика