Загрузка страницы

Ակունք Ազգագրական Համույթ - Ծիծաղի տուն

«Ակունք » ազգագրական համույթը ստեղծվել է 1976 թ. Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։
Խմբում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915թ. տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։
1977թ. նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ խմբի առաջին պաշտոնական ելույթը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, և «Ակունքն» աստիճանաբար նվաճում է բոլորի սրտերը՝ դառնալով հայ ազգային երգի ու պարի դրոշակակիրը։
1979 թ. արդեն խումբը հրավիրվում է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունենում։
1981 թ. այն պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային հեռուստատեսության և ռադիոյի պետական համույթ։ Սկսվում են նկարահանումները և ձայնագրությունները։ Մոսկվան, ի դեմս կենտրոնական հեռուստատեսության, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրում է նրան հաղորդաշարերի, նրա մասնակցությամբ նկարահանում վավերագրական ֆիլմեր։
Համույթի երգացանկի հիման վրա և նրա մասնակցությամբ նկարահանվում են «Երգի ակունքներում», «Տարոն Աշխարհ» և «Երգի վերադարձը» երաժշտական ֆիլմերը։ Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանանում է մրցանակի։
Սկսվում են ակտիվ համերգային շրջագայությունները։ Խումբը հրավիրվում է բազմաթիվ երկրներ Խորհրդային Միության տարածքով մեկ, նաև՝ արտասահմանյան երկրներ՝ ամենուրեք հնչեցնելով հայ երգը
1979թ.-Էստոնիա
1981թ.- Արևմտյան Գերմանիա
1982թ. – Ղազախստան
1982թ. – ՈՒկրաինա
1983թ. -Մոսկվա
1984թ. – Ռոստով
1987թ. – ԱՄՆ և Կանադա
1988թ. – Վրաստան
1988թ. – Մոսկվա
1991թ. -Իտալիա
1996թ. – Սիցիլիա
2000թ. – Թուրքմենստան
2001թ. – Հնդկաստան
2002թ. – Բելգիա, Գերմանիա
2009թ. – Սիրիա, Արևմտյան Հայաստան
2010թ.- Արևմտյան Հայաստան
2011թ. – Արևմտյան Հայաստան
2015թ. – Արևմտյան Հայաստան
2017թ. – Եգիպտոս
Խմբի ծրագրերում ընդգրկված են Պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ, որոնք ներկայացնում են ամենատարբեր ժամանակաշրջանները` սկսած հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը։ Համերգային ծրագրերում հնչում են դուդուկ, շվի, սրինգ, բլուլ, զուռնա գործիքային կատարումներ և աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։
2007թ. ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում «Ակունք» համույթը համարվեց « Տարվա լավագույն ազգագրական համույթ» անվանացանկի հաղթողը։
2010թ Երևանում կայացավ ազգությամբ զազա երաժիշտների և «Ակունք» համույթի համատեղ կատարումներով թողարկված «Փեթակ» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի նյութը Արևմտյան Հայաստանի Դերսիմի տարածքից (պատմական Ծոփք նահանգի մի մասը՝ Վանա լճից դեպի հյուսիս) գրառված երգերն են։
Այսօր էլ համույթը համարվում է ամենաշարժուն խմբերից մեկը և հավատարիմ է իր առաքելությանը: Այն ավելի քան 35 տարի պատշաճ կերպով ներկայացնում է ազգային արվեստն ամենուրեք՝ որպես սկզբունք դավանելով հայ ազգային երաժշտական, ծիսական ու մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը։

Видео Ակունք Ազգագրական Համույթ - Ծիծաղի տուն канала Sargis Alaverdyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 декабря 2018 г. 14:46:56
00:40:16
Яндекс.Метрика