Загрузка страницы

Լիկիլի` Ջավախքի պարերգ Ռուդիկ Հարոյանի արխիվից

,,ՆԱՐՈՅ՛՛ ավանդական երգի-պարի համույթ.
Գեղ. ղեկավար՝ Արուսյակ Սահակյան
Պարուսույց՝ Ռուդիկ Հարոյան

Լիկիլի ՝ Ջավախքի պարերգ է, գրի է առել Ռ. Հարոյանը

-------------------------------------------------------------------------
Ռուդիկ Հարոյան (1948-2013) ազգագրագետ, բանահավաք, պարագետ և պարուսույց, տնտեսական գիտությունների թեկնածու:

1978 թ.-ից լրջորեն զբաղվել է հայ ավանդական պարերի, պարերգերի, երգերի բանահավաքչությամբ, ազգային տոների, ծիսակատարությունների, խաղերի, պարերի ուսումնասիրությամբ ու գործնականում դրանց վերականգնման աշխատանքներով: Շրջել է հանրապետության եւ արտերկրի հայասփյուռ շատ վայրերում, գրառել, հավաքագրել ազգագրական տարբեր շրջանների 300-ից ավելի պար ու պարերգ:

Եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության ,,Ակունք'' (1979-1984), ,,Մարաթուկ'' (1983-1986), ,,Նարոյ'' (1986-1999), ,,Հայրիկ Մուրադյան՛՛ (1997-2001), ,,Շապինանդ՛՛ ավանդական երգի-պարի համույթների պարուսույցը, Երևան հեռուստակենտրոնի ,,Համշեն՛՛ (1984-1985) ազգագրական երգի-պարի համույթի հիմանդիրը (առաջին համշենական խումբը), ԵՊՏՀ-ի ,,Մասունք'' (1986-1989), Աշտարակ քաղաքի ,,Փերիա'' (1988-1994), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Արաբկիրի հայորդաց տան ,,Նիգ'' (1998-2005), 2007-2013թթ ,,Մասունք'' ավանդական երգի-պարի համույթների գեղարվեստական ղեկավարը:

,,Մխիթար Սեբաստացի'' կրթահամալիրում 1993թ. հիմնադրել է Ս. Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոցը և, առաջինը հանրապետությունում, գործնականում իրականացրել է մանուկների զանգվածային պարային կրթություն` մանկապարտեզից սկսած մինչև ավագ դպրոց և մանկավարժական ուսումնարան:

Հեղինակն է ,,Զորի-Զորի'' (1995) , ,,Զատիկ'' (1996) և (2008), ,,Շեկլիկ փիսիկը'' (2004) գրքերի, ավանդական պարին, պարերգին նվիրված հոդվածների, բեմականացված ,,Պաս, թե՞ ուտիս'', ,,Տիկնի պսակ'' թատերախաղերի Ամանորին, Տրընդեզին, Ծառզարդարին, Զատիկին, Վարդավառին և ազգային այլ տոների հեռուստատեսային նկարահանումների:
Հետևեք մեզ նաև ֆեյսբուքում՝ http://goo.gl/RhxxMe
Ռուդիկ Հարոյանի էջ՝ http://goo.gl/dv3zFA

Видео Լիկիլի` Ջավախքի պարերգ Ռուդիկ Հարոյանի արխիվից канала Մասունք ավանդական երգի-պարի խումբ
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Яндекс.Метрика