Загрузка страницы

Anoush Balbabyan - Handen banjar berogh chem and Handi mijin (Armenian folk song)

Հայ ժողովրդական «Հանդեն բանջար բերող չեմ» և «Հանդի միջին» երգերն են` Անուշ Բալբաբյանի կատարմամբ:
Armenian folk song "Handen bandjar berogh chem". Sings Anoush Balbabyan.
Երգի խոսքերում, թվում է, թե այսպիսի տեսարան է բացվում մեր առջև. աղջիկը, իր յարին սպասելիս գիշերն անքուն անցկացնելուց հետո, անկողինը հարդարելիս, քթի տակ երգում է, որ անկողին է բացել, որը, գուցե, տղայի մասին մտածումների պատճառով կոկիկ չի ստացվում, այլ փոթ է տալիս: Նա սպիտակեղենը վարդաջրով է լվացել, և այժմ նրանից տարածվում է վարդի անուշ բույրը: Նա երանի է տալիս իր գցած անկողնում քնողին, անշուշտ, նկատի ունենալով իր յարին, որի վրայից էլ անուշ խնկի հոտ է գալիս: Հետո աղջիկը ինքն իրեն կամակորություն անելով, ասում է, թե ինքը ո՛չ հանդից կգնա բանջարեղեն բերելու, ո՛չ էլ կալում երան կանի ու ցորենը հարդից կմաքրի. նա հավանաբար նեղսրտել է` տղայից ոչ սպասածի համեմատ ուշադրություն զգալով, քանի որ նա մինչև այժմ չի եկել իրեն տեսակցելու: Եվ ասում է, քանի որ ինքը բարձրահասակ ու աչքի ընկնող է, ո՛չ էլ տղայի տունը հարս կգնա:
Հաջորդ պահին աղջկան արդեն տեսնում ենք կամակոր մտքերը մոռացած: Նա դեռևս, մտքերի մեջ ընկած, չի կարողանում ըստ պատշաճի բացել անկողինը: Եվ դժգոհում է տղայից, թե յարը պետք է յարի մոտ գար: Նա սիրով տղայի գլուխը կառների թևերի մեր, ու տղան, նման երանելի դիրքով, անուշ կքներ իր գրկում: Ու այստեղ նորից նա հիշում է, որ տղան իր ուզածի չափ ուշադրություն չի դարձնում իրեն և նորից բարկացած վճռում. ինքը տղայի տունը հարս չի գնա:
Հաջորդում է երկրորդ` «Հանդի միջին» երգը, որտեղ իմանում ենք տղայի ուշանալու պատճառը. աղջիկը լուր է առնում, որ տղան հանդում, վարդի հովին դինջ քնած է: Եվ ահա, աղջիկը հեծնելով կապույտ ձին, հասել է Արաքս գետի ափերին, բայց չի կարողանում անցնել հորդահոս գետն ու հասնել իր յարին և խնդրում է մայր Արաքսին` իրեն թույլ տալ մյուս ափն անցնել:
Հաջորդ հատվածում աղջիկը, ինչպես երևում է` անցել է Արաքսի մյուս ափը, և այժմ բողոքում է, թե ինքը վառվեց հանդում` վարդի թփերի տակ տղային փնտրելով, հանդում էլ վարդենի չմնաց, որի ծաղիկների թերթիկներն ինքը չպոկոտի, որպեսզի դրանց հետևում գտնի իր յարին: Ի վերջո նա ցնծությամբ գոչում է, որ իր դարդին դարման արեց, ահա, գտավ վարդի հովին պինդ քնած իր յարին:
Երգի խոսքերը`

Տեղ եմ քցել, փոթ կուտա, յար ջան,
Միջից վարդահոտ կուգա,
Մեռնիմ միջի քնողին, յար ջան,
Վըրից խընկահոտ կուգա:
Հանդեն բանջար բերող չեմ, յար ջան,
Կալը էրան էնող չեմ:
Բոյով եմ ու սոյով եմ, յար ջան,
Ես ձեր տուն հարս գալող չեմ:

Տեղ եմ քցել, փոթ կուտա, յար ջան,
Յարը յարի մոտ կուգա,
Գըլուխըդ դիր թևերիս, յար ջան,
Աչքիդ անուշ քուն կուգա,
Հանդեն բանջար բերող չեմ, յար ջան,
Կալը էրան էնող չեմ:
Բոյով եմ ու սոյով եմ, յար ջան,
Ես ձեր տուն հարս գալող չեմ:

Հանդի միջին դինջ քնել է յարըս,
Վարդի հովին պինդ քնել է յարըս,
Կապույտ թայը հեծել եմ,
Հանդի միջին դինջ քնել է յարըս,
Արազին մոտեցել եմ,
Վարդի հովին պինդ քնել է յարըս,
Արազ, ինձ մի ճամփա տուր,
Հանդի միջին դինջ քնել է յարըս,
Իմ յարին կարոտել եմ,
Վարդի հովին պինդ քնել է յարըս:

Վառա հանդը ման գալեն,
Հանդի միջին դինջ քնել է յարըս,
Գույն-գույն ծաղիկ յան տալեն,
Վարդի հովին պինդ քնել է յարըս,
Վարդերուն թուփ չմնաց,
Հանդի միջին դինջ քնել է յարըս,
Դարդիս դարման արել եմ,
Վարդի հովին պինդ քնել է յարըս:
ծանոթագրություններ

էրան էնել (երան անել) - ծեծած կալը քամուն տալ՝ ցորենը կամ գարին հարդից զատելու համար, երնել:

Видео Anoush Balbabyan - Handen banjar berogh chem and Handi mijin (Armenian folk song) канала Arshak Adamian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
13 декабря 2020 г. 21:45:30
00:03:12
Яндекс.Метрика