Загрузка страницы

Զվարթնոցի տաճար /Zvartnots Cathedral (100 Archaeological monuments of Armenia)

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։

Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 643 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։

Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը։

Արաբների կողմից Դվինի գրավումից հետո խառնակ իրադրություն ստեղծվեց երկրի արևելյան շրջաններում։ Ներսես թագավորը կաթողիկոսական աթոռը Դվինից տեղափոխեց Զվարթնոց։

Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։ Գագիկ I Բագրատունու կառավարման տարիներին տաճարի կրկնօրինակն է ստեղծվում նաև Անիում։

Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է.

Aquote1.png Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց։ Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով՝ ի փառս Աստծո

Видео Զվարթնոցի տաճար /Zvartnots Cathedral (100 Archaeological monuments of Armenia) канала Arnokhachatryan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 ноября 2022 г. 23:58:36
00:02:38
Другие видео канала
НЕИЗВЕСТНАЯ НАУКЕ РЫБА  (...бани) (ЯБАНИ  )))))НЕИЗВЕСТНАЯ НАУКЕ РЫБА (...бани) (ЯБАНИ )))))Մենակ լսեք (Տեր Մխիթար)Մենակ լսեք (Տեր Մխիթար)Wedding shooting in any corner of the globe.  WhatsApp (+37499320702)Wedding shooting in any corner of the globe. WhatsApp (+37499320702)Artur  & Sevil   WEDDingSTAFF   Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Artur & Sevil WEDDingSTAFF Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Armen & Lusine   WEDDingSTAFF   Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Armen & Lusine WEDDingSTAFF Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)НЕРЕАЛЬНОЕ ИСПОЛНЕНИЕ  АРЦАХА смотреть до концаНЕРЕАЛЬНОЕ ИСПОЛНЕНИЕ АРЦАХА смотреть до концаՎիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)Վիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)Տափի բերդ 4K /Tapi fortress 4K  (100 Archaeological monuments of Armenia)Տափի բերդ 4K /Tapi fortress 4K (100 Archaeological monuments of Armenia)Մակարավանք /Makaravank  (100 Archaeological monuments of Armenia)Մակարավանք /Makaravank (100 Archaeological monuments of Armenia)Հաղպատի վանական համալիր 4k /Haghpat monastery complex 4k  (100 Archaeological monuments of Armenia)Հաղպատի վանական համալիր 4k /Haghpat monastery complex 4k (100 Archaeological monuments of Armenia)Կայան Բերդ 4KԿայան Բերդ 4KԺայռապատկեր 4k/ Rock painting (100 Archaeological monuments of Armenia)Ժայռապատկեր 4k/ Rock painting (100 Archaeological monuments of Armenia)Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք 4k/Aghjots Stepanos Monastery 4k(100 Archaeological monuments of Armenia)Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք 4k/Aghjots Stepanos Monastery 4k(100 Archaeological monuments of Armenia)ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (100 Archaeological monuments of Armenia)ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (100 Archaeological monuments of Armenia)Ախթալայի վանք 10-րդ դար/Akhtala monastery/ (100 Archaeological monuments of Armenia)Ախթալայի վանք 10-րդ դար/Akhtala monastery/ (100 Archaeological monuments of Armenia)ՄակարավանքՄակարավանքՆորատուսի խաչքարեր/Khachkars of Noratus  (100 Archaeological monuments of Armenia)Նորատուսի խաչքարեր/Khachkars of Noratus (100 Archaeological monuments of Armenia)Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia)Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia)Սևանավանք/Sevanavank  (100 Archaeological monuments of Armenia)Սևանավանք/Sevanavank (100 Archaeological monuments of Armenia)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)Կայանբերդ  (100 Archaeological monuments of Armenia)Կայանբերդ (100 Archaeological monuments of Armenia)
Яндекс.Метрика