Загрузка страницы

Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia)

Շենգավիթը Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ։ Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով։ Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը։ Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին։ Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ։ Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով։ Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ[1]։ Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը։ Նրա՝«Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ, հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը։ Աշխատանքը նվիրված է Շենգավիթ բնակատեղիի պեղումներին և գիտական հետազոտությունների արդյունքներին։ Համաձայն աշխատության՝ հնավայրը հնագետների կողմից բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել:Հետագայում, տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ:Ինչից ելնելով էլ, 1936 թվականին, Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվեց, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել։ Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև «Կուր-Արաքսյան», «Վաղ-Անդրկովկասյան» մշակույթ[2]։ 1958 թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 1958-1980 թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը [3]։ 2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով։

Видео Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia) канала Arnokhachatryan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 ноября 2022 г. 20:42:48
00:02:17
Другие видео канала
НЕИЗВЕСТНАЯ НАУКЕ РЫБА  (...бани) (ЯБАНИ  )))))НЕИЗВЕСТНАЯ НАУКЕ РЫБА (...бани) (ЯБАНИ )))))Մենակ լսեք (Տեր Մխիթար)Մենակ լսեք (Տեր Մխիթար)Wedding shooting in any corner of the globe.  WhatsApp (+37499320702)Wedding shooting in any corner of the globe. WhatsApp (+37499320702)Artur  & Sevil   WEDDingSTAFF   Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Artur & Sevil WEDDingSTAFF Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Armen & Lusine   WEDDingSTAFF   Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Armen & Lusine WEDDingSTAFF Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)НЕРЕАЛЬНОЕ ИСПОЛНЕНИЕ  АРЦАХА смотреть до концаНЕРЕАЛЬНОЕ ИСПОЛНЕНИЕ АРЦАХА смотреть до концаՎիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)Վիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)Տափի բերդ 4K /Tapi fortress 4K  (100 Archaeological monuments of Armenia)Տափի բերդ 4K /Tapi fortress 4K (100 Archaeological monuments of Armenia)Մակարավանք /Makaravank  (100 Archaeological monuments of Armenia)Մակարավանք /Makaravank (100 Archaeological monuments of Armenia)Հաղպատի վանական համալիր 4k /Haghpat monastery complex 4k  (100 Archaeological monuments of Armenia)Հաղպատի վանական համալիր 4k /Haghpat monastery complex 4k (100 Archaeological monuments of Armenia)Կայան Բերդ 4KԿայան Բերդ 4KԺայռապատկեր 4k/ Rock painting (100 Archaeological monuments of Armenia)Ժայռապատկեր 4k/ Rock painting (100 Archaeological monuments of Armenia)Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք 4k/Aghjots Stepanos Monastery 4k(100 Archaeological monuments of Armenia)Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք 4k/Aghjots Stepanos Monastery 4k(100 Archaeological monuments of Armenia)ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (100 Archaeological monuments of Armenia)ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (100 Archaeological monuments of Armenia)Ախթալայի վանք 10-րդ դար/Akhtala monastery/ (100 Archaeological monuments of Armenia)Ախթալայի վանք 10-րդ դար/Akhtala monastery/ (100 Archaeological monuments of Armenia)ՄակարավանքՄակարավանքՆորատուսի խաչքարեր/Khachkars of Noratus  (100 Archaeological monuments of Armenia)Նորատուսի խաչքարեր/Khachkars of Noratus (100 Archaeological monuments of Armenia)Սևանավանք/Sevanavank  (100 Archaeological monuments of Armenia)Սևանավանք/Sevanavank (100 Archaeological monuments of Armenia)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)Կայանբերդ  (100 Archaeological monuments of Armenia)Կայանբերդ (100 Archaeological monuments of Armenia)
Яндекс.Метрика