Загрузка страницы

Կայանբերդ (100 Archaeological monuments of Armenia)

Կայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` Հաղպատ և Ակներ գյուղերի միջև, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի աջ կողմում վեր խոյացող հրվանդանի վրա։
Հաղպատից 4,24 կմ հեռավորության վրա՝ ծուռ գծով,դեպի արևմուտք,մի բարձր սարի գլխին է գտնվում Կայան բերդը,որը այժմ ավերված վիճակում է:Արևելյան կողմը ձգվում է անդնդախոր Շերեկի ձորը,որի միջով անցնում է Ժիվանքայ գետակը:Արևմտյան կողմում գտնվում է Դեբեդի դարձյալ անդնդախոր ձորը,որի միջով հոսում է ահեղագոչ համանուն գետը:Բերդի հարավային կողմը գնվում է Որնակ գյուղի տափում,որի հյուսիսային ափը,ցածրանում է մոտովորապես 106,7մ խորությամբ,և հետզհետե բարձրանում է քարաժայռերով,որոնց գլխին էլ գտնվում է բերդը:Հյուսիսային մասը կազմում է մեծ ձորերի միացումից գոյացած ձոր:Այսպիսով ՝ բերդը չորս կողմից պատված է ձորերով,որոնք անառիկ դիրք են շնորհել իրեն–ավազակաբարո հրոսակներից պաշտպանվելու համար։
Բերդը կազմված է երկու մասից,վերին և ստորին,որոնք միմյանց հետ միացած են սանդուղքաձև միջնադռնով:Բերդի երկարությունը հարավից-հյուսիս ուղղությամբ,մոտովորապես մեկ քարընկեց է,իսկ լայնությունը՝ 17,775մ։
Բերդը պարսպապատ է,իր ամբողջ շրջապատում ունենալով մի քանի հաստահիմն կիսակլոր բրջեր,որոնց շրջապատը 5-ից մինչև 15 արշին է:Պարիսպը մրճատաշ է և սարսափելի ամուր:Բոլոր բրջերի վրա կան կարմիր քարե փոքրիկ խաչեր,առանց արձանագրությունների։
Եկեղեցին շինված է սրբատաշ քարից։
Համաձայն շինարարական արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե սպասալարների Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսի կողմից՝ 1233 թվականին։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու համար։
Ակնաբերդի գլխավոր մուտքը հարավից է՝ կամարակապ դարպասով։ Կա մուտք նաև արևմուտքից:Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Կայան բերդի մասին հարակից գյուղերի բնակիչները պահպանել են բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ։
Պատմում են,թե վերջինս եղել է Վարդան Բարձրաբերցու ուսումնարանը,բայց դա ճիշտ չէ:Բերդի եկեղեցու գմբեթը 1827թ. սաստիկ երկրաշարժից ավերվեց:Միայն 1838 թ. հարազատ եղբայրը՝ Մարգար,Վարդան և Հարություն Երզնկյացները նորոգեցին եկեղեցին:Այս եկեղեցու հյուսիսիային պատի տակ,դրսում թաղված է նորոգողների մեծ եղբայր Մարգարը 1842թ.:
Ժամանակագրական տեսակետից նայելով՝ այս բերդը շատ հին է:Սրա կառուցման սկզբնավորությունը հայտնի չէ,միայն երևում է,որ Բագրատունայաց ժամանակ անվանի բերդերից մեկն է եղել։
Ամրոցը ավերվել է 1241 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ

Видео Կայանբերդ (100 Archaeological monuments of Armenia) канала Arnokhachatryan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 ноября 2022 г. 10:25:18
00:01:08
Другие видео канала
НЕИЗВЕСТНАЯ НАУКЕ РЫБА  (...бани) (ЯБАНИ  )))))НЕИЗВЕСТНАЯ НАУКЕ РЫБА (...бани) (ЯБАНИ )))))Մենակ լսեք (Տեր Մխիթար)Մենակ լսեք (Տեր Մխիթար)Wedding shooting in any corner of the globe.  WhatsApp (+37499320702)Wedding shooting in any corner of the globe. WhatsApp (+37499320702)Artur  & Sevil   WEDDingSTAFF   Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Artur & Sevil WEDDingSTAFF Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Armen & Lusine   WEDDingSTAFF   Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)Armen & Lusine WEDDingSTAFF Viber ( +37493320702) WhatsApp (+37499320702)НЕРЕАЛЬНОЕ ИСПОЛНЕНИЕ  АРЦАХА смотреть до концаНЕРЕАЛЬНОЕ ИСПОЛНЕНИЕ АРЦАХА смотреть до концаՎիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)Վիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)Տափի բերդ 4K /Tapi fortress 4K  (100 Archaeological monuments of Armenia)Տափի բերդ 4K /Tapi fortress 4K (100 Archaeological monuments of Armenia)Մակարավանք /Makaravank  (100 Archaeological monuments of Armenia)Մակարավանք /Makaravank (100 Archaeological monuments of Armenia)Հաղպատի վանական համալիր 4k /Haghpat monastery complex 4k  (100 Archaeological monuments of Armenia)Հաղպատի վանական համալիր 4k /Haghpat monastery complex 4k (100 Archaeological monuments of Armenia)Կայան Բերդ 4KԿայան Բերդ 4KԺայռապատկեր 4k/ Rock painting (100 Archaeological monuments of Armenia)Ժայռապատկեր 4k/ Rock painting (100 Archaeological monuments of Armenia)Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք 4k/Aghjots Stepanos Monastery 4k(100 Archaeological monuments of Armenia)Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք 4k/Aghjots Stepanos Monastery 4k(100 Archaeological monuments of Armenia)ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (100 Archaeological monuments of Armenia)ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (100 Archaeological monuments of Armenia)Ախթալայի վանք 10-րդ դար/Akhtala monastery/ (100 Archaeological monuments of Armenia)Ախթալայի վանք 10-րդ դար/Akhtala monastery/ (100 Archaeological monuments of Armenia)ՄակարավանքՄակարավանքՆորատուսի խաչքարեր/Khachkars of Noratus  (100 Archaeological monuments of Armenia)Նորատուսի խաչքարեր/Khachkars of Noratus (100 Archaeological monuments of Armenia)Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia)Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia)Սևանավանք/Sevanavank  (100 Archaeological monuments of Armenia)Սևանավանք/Sevanavank (100 Archaeological monuments of Armenia)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի/Saint Hripsime Church (100 Archaeological monuments of Armenia)
Яндекс.Метрика