Загрузка страницы

Օտարերկրացի ուսանողների կյանքը Գյումրիում / #Youth_Talks

🥳 #Youth_Talks հոլովակների շարքը ներկայացնում է հերթական հետաքրքիր ռեպորտաժը Գյումրու «Պրոգրես» համալսարանի միջազգային կրթական ծրագրերի մասին։

🥰 2022 թ․-ին կրթություն ստանալու նպատակով «Պրոգրես» համալսարան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության, Ուկրանիայի, Ղազախստանի, Վրաստանի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների օտարերկրացի ուսանողներ։ Վերջիններիս ուսուցման լեզուն անգլերենն է։ Այստեղ դասավանդում են Հայաստանի հանրապետության լավագույն բժիշկները, ովքեր ունեն օտար լեզվով դասավանդելու լիցենզավորում։

👩‍⚕️ Ինչպես տեղեկացնում է «Պրոգրես» համալսարանը, «Բուժական գործ» ֆակուլտետը գործում է 2022 թ․-ից։ Այն ստացել է համապատասխան լիցենզիա ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից և իրավունք ունի իրականացնելու կրթական գործունեություն բակալավրի և մագիստրոսի ինտեգրացված կրթական ծրագրերով՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով։

🤩 #Youth_Talks վիդեոհոլովակների շրջանակներում փորձել ենք բացահայտել «Պրոգրես» համալսարանի կրթական ծրագրերը և օտարերկրացի ուսանողների կյանքի ու կրթության առանձնահատկությունները Գյումրի քաղաքում։

✅ #Youth_Talks վիդեոհոլովակների շարքի նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար լուսաբանել և հասանելի դարձնել մասնագիտական կողմնորոշմանը, կրթությանը, մշակույթին, ժամանցին, բնապահպանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը և քաղաքականություններին վերաբերող առկա հնարավորությունները։

📌 Ինչպես նաև #Youth_Talks երիտասարդական վիդեոհոլովակները հանրահռչակում են Գյումրիում և հարակից համայնքներում նշված ոլորտներում աշխատող և հաջողության հասած երիտասարդ գործիչներին՝ մոտիվացնելով մարզային երիտասարդությանը դրական փոփոխությունների հասնելու համար։

♥ Շնորհակալություն ենք հայտնում «Պրոգրես» համալսարանի ղեկավարությանը, ի դեմս ռեկտոր՝ Ռաֆիկ Խաչատրյանի, համագործակցության հնարավորության համար։ Ինչպես նաև՝ շնորհակալություն համալսարանի աշխատանքային անձնակազմին մեր նկարահանումներին աջակցության համար։

😍 Մաղթում ենք հաճելի դիտում։

Видео Օտարերկրացի ուսանողների կյանքը Գյումրիում / #Youth_Talks канала Restart Gyumri NGO
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 ноября 2023 г. 16:18:38
00:05:53
Другие видео канала
ՓՈԴՔԱՍԹ - Տեղական ինքնակառավարման մարմին - Ժողովրդավարության դպրոց - Restart Gyumri NGOՓՈԴՔԱՍԹ - Տեղական ինքնակառավարման մարմին - Ժողովրդավարության դպրոց - Restart Gyumri NGOՀարցազրույց Տատյանա Վարանկովայի հետ / #Youth_TalksՀարցազրույց Տատյանա Վարանկովայի հետ / #Youth_TalksRGtalks - Էլիզա Ստեփանյան -  Ստեղծագործ երիտասարդները ԳյումրիումRGtalks - Էլիզա Ստեփանյան - Ստեղծագործ երիտասարդները ԳյումրիումԳյումրի քաղաքի Ուխ-ների և Ախ-ների գործունեությունը/ Թիվ 25 դպրոց, Ակադեմիական վարժարանԳյումրի քաղաքի Ուխ-ների և Ախ-ների գործունեությունը/ Թիվ 25 դպրոց, Ակադեմիական վարժարանRGtalks - Նարեկ Կոսմոս - Երիտասարդ Արվեստը ԳյումրումRGtalks - Նարեկ Կոսմոս - Երիտասարդ Արվեստը ԳյումրումՆերառական կրթությունը հանրակրթական դպրոցներումՆերառական կրթությունը հանրակրթական դպրոցներումԻնչ է ընտանեկան բռնությունըԻնչ է ընտանեկան բռնությունըԿամավորության դերն ու նշանակությունը երիտասարդների կյանքումԿամավորության դերն ու նշանակությունը երիտասարդների կյանքումՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ - Մեդիագրագիտություն - Ժողովրդավարության դպրոց - Restart Gyumri NGOՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ - Մեդիագրագիտություն - Ժողովրդավարության դպրոց - Restart Gyumri NGOՓՈԴՔԱՍԹ - Մեդիագրագիտություն- Ժողովրդավարության դպրոց - Restart Gyumri NGOՓՈԴՔԱՍԹ - Մեդիագրագիտություն- Ժողովրդավարության դպրոց - Restart Gyumri NGOՌեպորտաժ Գյումրու երիտասարդական միության մասինՌեպորտաժ Գյումրու երիտասարդական միության մասինԲուլինգը հայ կրթական հաստատություններումԲուլինգը հայ կրթական հաստատություններումԳյումրու Ֆոտոն վարժարանի և թիվ 25 դպրոցի փոխանակման ծրագրերըԳյումրու Ֆոտոն վարժարանի և թիվ 25 դպրոցի փոխանակման ծրագրերըՍթրեսակայունության դերն ու նշանակությունըՍթրեսակայունության դերն ու նշանակությունըՍփյուռքահայ երիտասարդները խոսում են Հայաստանի մասին / #Youth_TalksՍփյուռքահայ երիտասարդները խոսում են Հայաստանի մասին / #Youth_TalksԱպատեղեկատվության դրսևորումները մարզային մեդիայում. դրա ազդեցությունը մարզային հասարակության վրաԱպատեղեկատվության դրսևորումները մարզային մեդիայում. դրա ազդեցությունը մարզային հասարակության վրաԱրհեստական բանականություն և թվային ապագա․ գիտելիքի ստացման նոր միջոցներԱրհեստական բանականություն և թվային ապագա․ գիտելիքի ստացման նոր միջոցներՄեդիայի դրական և բացասական կողմերըՄեդիայի դրական և բացասական կողմերըԱպատեղեկատվությունը, միֆերը և մանիպուլյացիաները՝ հասարակությանը ապակողմնորոշելու միջոցԱպատեղեկատվությունը, միֆերը և մանիպուլյացիաները՝ հասարակությանը ապակողմնորոշելու միջոցՀարցազրույց FLEX ծրագրի շրջանավարտների հետՀարցազրույց FLEX ծրագրի շրջանավարտների հետ
Яндекс.Метрика