Загрузка страницы

Արթուր Մեսչյան - Թռիչք

(Համերգ Արամ Խաչատրյանի անվան Մեծ Համերգասրահում 1 նոյեմբերի 2006 թ.)
Խոսք՝ Արթուր Մեսչյան, Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան
Կապել են ամուր փալասով Քո աչքերը,
Ձեռքիցդ էլ կախել են կշեռքը ժանգոտ,
Ոնց որ գողացել են քո կշռաքարերը
Արդրություն ես դու կույր ու վախկոտ...

Դու ես արձան, որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի...

Ես հեգնեցի հին ու նոր կուռքերին իմ,
Դու ինձ չես տեսնի գլխակոր, ծնկաչոք,
Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
Չես վախեցնի ծայրագույն հոդվածով...

Դու ես արձան, որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի...

Կիսատ թռիչքը երազիս
Եվ լուռ տրոփը լույսերի,
Այն ինչ այսօր չհասկացա,
Այն ինչ աստղի Ես չհասա
Եվ ինչ հեքիաթ, որ չապրեցի
Բնավ առանց տագնապների
Հաջորդ կյանքին Ես հանձնեցի...

Կապել են ամուր փալասով Քո աչքերը,
Ձեռքիցդ էլ կախել են կշեռքը ժանգոտ,
Ոնց որ գողացել են Քո կշռաքարերը
Արդրություն ես դու կույր ու վախկոտ...

Դու ես արձան, որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի...

Ես հեգնեցի հին ու նոր կուռքերին իմ,
Դու ինձ չես տեսնի գլխակոր, ծնկաչոք,
Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
Չես վախեցնի ծայրագույն հոդվածով...

Դու ես արձան, որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի...

Կիսատ թռիչքը երազիս
Եվ լուռ տրոփը լույսերի,
Այն ինչ այսօր չհասկացա,
Այն ինչ աստղի Ես չհասա
Եվ ինչ հեքիաթ, որ չապրեցի
Բնավ առանց տագնապների
Հաջորդ կյանքին Ես հանձնեցի...

Թևերը սպիտակ իմ մարմնին կարեցի,
Մոտեցա Ես եզրին Քո բերդի պարսպի,
Եվ լուռ ժպիտով երկնքին նայեցի,
Գոռում են կանգնիր, կջարդվես, մի թռչի...

Ցատկեցի...

Видео Արթուր Մեսչյան - Թռիչք канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 сентября 2011 г. 12:32:11
00:07:34
Яндекс.Метрика